Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կործանման եզրին հասցրածները երբեք չեն պատժվել. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 09,2015 12:22

«Այսպես շարունակել չի կարելի…», «իշխանությունները վաղ թե ուշ պետք է հասկանան, որ…», «վաղ թե ուշ բոլորը պատժվելու են…» եւ նման կարգի այլ հայտարարություններն, իհարկե, գեղեցիկ են հնչում, բայց, ցավոք, իրականության հետ որեւէ կապ չունեն։ Ո՞վ ասաց, որ այսպես շարունակվել չի կարող, լավ էլ կարող է։ Ինչ է, էլեկտրաէներգիան կամ գազը առաջին անգա՞մ են թանկանում։ Մարդիկ միշտ էլ մի քիչ աղմկում են, հետո՝ հարմարվում։

Տեսեք՝ այս անգամ էլ հոսանքը թանկացավ միանգամից 17 տոկոսով, ու դա բնակչության առնվազն 70 տոկոսի համար ծանր հարված էր։ Բայց այդ 2 միլիոնից քանի՞սը դուրս եկան փողոց։ Լավագույն դեպքում՝ մի 3-4 հազար մարդ, այսինքն՝ 0,2 տոկոսը։ 99,8 տոկոսը տանը նստած էր հետեւում իրադարձություններին։

Կամ՝ ո՞վ ասաց, որ իշխանությունները վաղ թե ուշ պատասխան են տալու թալանի եւ երկիրը կործանման եզրին հասցնելու համար։ Իյա, իրո՞ք։ Այդ ե՞րբ են պատասխան տվել, որ հիմա պատասխան տան։

Մեկը Աֆրիկայում որս է անում, մյուսն ԱՄՆ-ում է դեսպան, երրորդը՝ Ուկրաինայում, կամ ուրիշ բան որ չլինի՝ ռուսական կորպորացիաների թոփ-մենեջերների պաշտոնը կա ու կա։ Ընդ որում՝ միշտ է այդպես եղել: Հայաստանը կործանման եզրին հասցրածները երբեք չեն պատժվել:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031