Լրահոս
Օրվա լրահոսը

Էլէներգիայի թալանը հենց քաղաքական խնդիր է. «Ժողովուրդ»

Հուլիս 09,2015 11:54

Հայաստանում բոլորը գիտեն, որ գոյություն ունի էլէներգիայի գողության մեկ այլ տարբերակ եւս, երբ սպառողը համաձայնության է գալիս, այսպես կոչված, «էլեկտրիկի» հետ եւ պաշտոնապես վճարում է իր սպառած էլէներգիայի մի մասի դիմաց։ Իսկ չձեւակերպված, բայց սպառած էլէներգիայի համար բաժանորդը կանխիկով վճարում է «էլեկտրիկին», իհարկե, իրական արժեքից զգալի պակաս գումար։ Սպառված, բայց պաշտոնապես չգրանցված էլէներգիան վերջնահաշվարկում ձեւակերպվում է որպես կորուստ, եւ փաստացի ստացվում է, որ դրա համար վճարում են մյուս՝ բարեխիղճ բաժանորդները։

Շրջանառվող լուրերի համաձայն՝ այս սխեմայով հոսանք են ստանում ինչպես ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները, այնպես էլ ձեռնարկությունները։ Այս լուրերը հաստատել կամ հերքել կարող են միայն իրավապահները։ Ավելին՝ այս դեպքում սովորական գործ հարուցելով եւ ՀԷՑ-ի աշխատակիցներին հարցաքննելով՝ խնդիրը չի կարող լուծվել, քանի որ սխեմայի մեջ ներառված երկու կողմերին էլ ձեռնտու է, որ «հոսանքի գողությունը» չբացահայտվի։ Այսինքն՝ «էլեկտրիկը» կարող է ասել, որ սուտ է, իր սպասարկած տարածքում էլէներգիայի գողություն չկա, եւ դրանով ամեն ինչ կավարտվի։

Վերը բերված սխեմայով էլէներգիայի գողությունը բացահայտելու համար անհրաժեշտ է, որ իրավապահների խմբում լինեն էներգետիկայի ոլորտի լրջագույն մասնագետներ, որոնք ըստ կորուստների՝ կարողանան բացահայտել, թե որ ուղղություններում են դրանք չհիմնավորված։ Այլ կերպ ասած՝ մասնագետը պետք է ի վիճակի լինի ասելու, թե կորուստի թիվը էներգամատակարարման տվյալ ուղղության տեխնիկական վիճակի հետ համադրելով՝ այդտեղից որքան հոսանք է գողացվում, որից հետո արդեն, ըստ կորուստի քարտեզի, իրավապահները պետք է պարզեն, այսպես կոչված, «ձախ միացում» ունեցող բաժանորդներին։ Սակայն նման քննություն ծավալելու համար անհրաժեշտ է, որ իշխանությունների մոտ նման ցանկություն լինի։

 

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031