Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Գիշերային ակումբի մուտքի դուռը փակելու եղանակով, իշխանության ներկայացուցիչներին զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից

Հուլիս 09,2015 10:14
kalanq

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քաղաքացի Արսեն Գ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել:

Արսեն Գ.-ն մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014 թվականի դեկտեմբերի 16-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Մհեր Դ.-ի, Կարեն Ս.-ի և Գրիգոր Ի.-ի հետ չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչներ` ՀՀ ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցների օրինական պահանջներին:

Մասնավորապես՝ Արսեն Գ.-ն և հիշյալ անձինք գիշերային ակումբի մուտքի դուռը փակելու եղանակով, իշխանության ներկայացուցիչներին զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից, ընդհանուր միասնական դիտավորությամբ, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, միասին բռնություն են գործադրել Ռ. Գ.-ի նկատմամբ: Այդ ընթացքում վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, Արսեն Գ.-ն ձեռքով հարվածներ է հասցրել Ռ. Գ.-ի գլխին՝ նրա առողջությանը պատճառելով մարմնական վնասվածք:

Արսեն Գ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող հիշյալ քրեական գործով ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվել են նաև գործով անցնող Մհեր Դ.-ն, Կարեն Ս.-ն և Գրիգոր Ի.-ն: Վերջիններիս նկատմամբ ևս, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031