Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ եկեղեցու տարածքը ներսից ու դրսից թրիքի մեջ էր կորած. «Հրապարակ»

Հուլիս 09,2015 10:54

Երբ Արեւմտյան Հայաստանի մեր վանքերում ու եկեղեցիներում թուրքերն ու քրդերը կովեր են արածեցնում, ՀՀ իշխանությունները, հուշարձանների պահպանությամբ զբաղվող պատկան մարմինները, իրար հերթ չտալով, դառնացած՝ քննադատություններ են հնչեցնում թուրքական իշխանությունների հասցեին։ Իսկ ի՞նչ անել, երբ նույն իրավիճակն է արդեն Հայաստանի Հանրապետությունում։ Մասնավորապես, Լոռու մարզի Հոռոմայր վանական համալիրի Ներքին հուշարձանախմբի Հարավային եկեղեցում օրեր առաջ ականատես եղանք, թե ինչպես էր կովերի նախիր արածում, իսկ ամբողջ եկեղեցու տարածքը ներսից ու դրսից թրիքի մեջ էր կորած։

Միջնադարյան Հայաստանի նշանավոր հոգեւոր կենտրոններից մեկը՝ Հոռոմայրը (հիշատակվում է VII դարից), գտնվում է Լոռու մարզի Օձուն գյուղից հարավ-արեւելք։ Վանքը կազմված է շինությունների երկու խմբից՝ տեղադրված Դեբեդ գետի ձախ ձորալանջին եւ սարահարթի վրա։ Ձորաեզրին գտնող Հոռոմայրի Վերին հուշարձանախումբն այցելության պահին նույնպես անմխիթար վիճակում էր, կիսավեր եկեղեցու ներսի եւ դրսի պատերին, փորագրություններից բացի, տեսանելի էին նաեւ թարմ կապույտ ներկով խաչքարերի վրա նկարված սրտիկներ, տառեր։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031