Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մեր կենսաթոշակառուները ամեն տարի 4 տոկոսով կաղքատանան. «Հայկական ժամանակ»

Հուլիս 09,2015 10:43

Երեկ ՀՀ կառավարությունը երեք րոպե քննարկեց եւ միաձայն հավանություն տվեց մոտ 700 էջից բաղկացած «2016-2018 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրին», որի հիման վրա մշակվելու են ՀՀ առաջիկա երեք տարիների պետական բյուջեները։

«Քննարկումների» ժամանակ, իհարկե, անդրադարձ չեղավ այդ փաստաթղթի մանրամասներին։ Իսկ սատանան, ինչպես հայտնի է, մանրուքների մեջ է։ Բազմաթիվ «սատանաներից» մեկը այն է, որ առաջիկա երեք տարիներին կառավարությունը չի պատրաստվում Հայաստանում կենսաթոշակներ բարձրացնել, եւ այդ մասին սեւով սպիտակի վրա գրված է ընդունված ծրագրում։ «,2016-2018 թվականների կտրվածքով բոլոր տեսակի կենսաթոշակների գծով նախատեսվում է պահպանել 2015թ. համար սահմանված կենսաթոշակի հիմնական չափը»,- գրված է ծրագրի 268-րդ էջում։

Միևնույն ժամանակ, կառավարությունը նախատեսում է, որ նշված տարիներին Հայաստանում կգրանցվի տարեկան միջինը 4 տոկոս գնաճ։ Կստացվի, որ մեր բոլոր տեսակի կենսաթոշակառուները ոչ միայն թոշակի ավելացում չեն ունենա, այլեւ նրանց կենսաթոշակները գնաճի պատճառով կարժեզրկվեն տարեկան 4 տոկոսով։ Այսինքն` մեր կենսաթոշակառուները ամեն տարի 4 տոկոսով կաղքատանան:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031