Լրահոս
Օրվա լրահոսը

«Պնդելու ենք, որ Տիգրան Խաչատրյանը նույնպես մասնակցել է ծեծկռտուքին եւ պետք է պատժվի». «Հայկական ժամանակ»

Հուլիս 09,2015 11:02

Մայիսի 2-ի երեկոյան Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում դաժան ծեծի ենթարկված, աչքի տեսողությունը կորցրած Հարություն Զաքարյանը քրեական գործի շրջանակներում առայժմ չի հարցաքննվել՝ առողջական խնդիրների պատճառով: Այս մասին ասաց Հարությունի հայրը՝ Գագիկ Զաքարյանը։ «Մոսկվայից Հայաստան գալու ժամանակ աչքի մազանոթները պայթել են, հիմա գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Օգոստոսին կրկին պետք է գնանք Մոսկվա՝ բուժումը շարունակելու, իսկ հոկտեմբերին արդեն կրկին կվիրահատեն՝ աչքը պահպանելու համար: Մինչ այդ Հարությունի աչքը Մոսկվայում վիրահատել են 4 անգամ, սակայն աչքի տեսողությունը վերականգնելու որեւէ հույս չկա, բժիշկները լավ բան չեն ասում»,- ասաց Զաքարյանը:

– Պարոն Զաքարյան, ըստ էության՝ Հարությունի ցուցմունքից է կախված՝ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին մեղադրանք կառաջադրե՞ն, նա պատասխանատվության կենթարկվի՞, թե ոչ: Դուք տեղյա՞կ եք՝ Հարությունը կպնդի՞, որ Տիգրան Խաչատրյանն է հարվածել իր աչքին:

– Ոչ միայն Հարությունը գիտի, այլ բոլորն էլ գիտեն, թե ով ինչ գործողություն է կատարել։ Հարությունը կասի այն, ինչ կա, ինչ կատարվել է իր հետ։ Միայն

Տիգրան Խաչատրյանը չի հարվածել Հարությունին, ինչքան մարդ եղել է այդ միջադեպին, բոլորն էլ հարվածել են (ըստ Զաքարյանի, միջադեպին մասնակցել է 50-60 հոգի, -հեղ.): Հիմա քննությունը պարզում է, թե կոնկրետ ով է հարվածել որդուս աչքին:

– Հարությունը չի՞ հիշում, թե ով է հարվածել իր աչքին:

– Հարությունը այնպիսի հոգեկան վիճակում է գտնվում, որ ես չեմ ուզում իր հետ խոսակցություն վարեմ, բայց ինքը ամեն ինչ գիտի՝ ովքեր են եղել, ոնց է եղել։ Ես նորից եմ կրկնում, միանշանակ, պնդելու ենք, որ Տիգրան Խաչատրյանը նույնպես մասնակցել է ծեծկռտուքին եւ պետք է պատժվի:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031