Օրվա լրահոսը
Ավարտվել է քննիչի կողմից դիտավորությամբ քաղաքացու առողջությանը վնաս պատճառելու գործով նախաքննությունը
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչ Էռնեստ Մկրտչյանը քաղաքացի Սարգիս Այվազյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս է պատճառել, իսկ ընկերը վերջինիս ծեծի է ենթարկել: Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Էռնեստ Մկրտչյանը, Սարգիս Այվազյանի կողմից իր բջջային հեռախոսահամարին ուղարկված վիրավորական արտահայտություններով և
Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ վարչական վարույթ են հարուցել. (Տեսանյութ)
Արգիշտի Կիվիրյանի խոսքերով՝ իրեն բռնի ձեւով են բերման ենթարկել
Կայացավ «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացումը
Հուլիսի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն» ծրագրի երրորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ նշելով. «Սիրելի´ երիտասարդներ, պատանիներ, շատ ուրախ եմ և հպարտ, որ այսքան երիտասարդ աշխարհի 17 երկրից որոշել է գալ Հայաստան, տեսնել, ճանաչել Հայրենիքը և ընդմիշտ կապվել Հայաստանին: Ձեր յուրաքանչյուր օրն այստեղ պետք
Նարեկ Այվազյանին հարվածել են ոստիկանության մեքենայում (Տեսանյութ)
Նարեկ Այվազյանը դեռեւս տեղյակ չէ, թե պայքարը որտեղ է շարունակելու
ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում հաշվարկվել է 4,77.մլն.դր. շրջակա միջավայրին հասցված վնաս
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 29.06-03.07.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, արդյունքում կայացվել է 1,74 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 25 որոշում և հաշվարկվել է 4,77.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Անտառների և կենսաբազմազանության բաժնի կողմից «Հայանտառ ՊՈԱԿ»-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 997.5
475.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Հուլիսի 6-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,650,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 475.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 475.25 դրամ: NASDAQ OMX Armenia
Նոր Նորքի բաժնից 20 ակտիվիստի ազատ արձակեցին (Տեսանյութ)
Քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնից ազատ արձակեցին Բաղրամյան պողոտայից ոստիկանություն տարված ակտիվիստներին: Նոր Նորքի բաժնում 20 անձ էին բերել: Aravot.am-ի հետ զրույցում ոստիկանության բաժնից ազատ թողնված Պավել Գրիգորյանն ու նրա ընկերները ասացին, որ բաժնում իրենց հետ նորմալ են վարվել, որեւէ խնդիր չկա: Նրանք միասին ասացին՝ պայքարը շարունակելու ենք: Թե որտեղ են հավաքվելու այսօր երեկոյան՝
Վաղինակ Շուշանյան. «Վայրկյանների հարց է Բաղրամյան պողոտան փակելը». (Տեսանյութ)
Վաղինակ Շուշանյանի խոսքերով՝ պայքարը չի վերջացել
Բաղրամյանի «գժուկներին» ո՞նց են կոտրելու
«Առավոտը» Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հարցրեց՝ հայտարարություն եք տարածում՝ կվերականգնենք հասարակական կարգը, կբացենք Բաղրամյան պողոտան, ինչպե՞ս ի՞նչ մեթոդներով եք անելու: Նա պատասխանեց. «Օգտագործելով ամեն ինչ: Օրինակ՝ մեր ոստիկանական վերակարգերը շղթա կազմած կարող են մոտենալ, խնդրել, այնուհետեւ ստիպեն, որ կատարեն ոստիկանների օրինական պահանջները: Ոստիկանությունը կարող է կիրառել ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, ջրցան: Այդ ամեն ինչը օրենքի
Առկա է դրական շարժընթաց
Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիճակը շարունակում է մնալ ծանր, սակայն հեմոդինամիկ ցուցանիշները բավարար են: «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող կնոջը կատարվել է էքստուբացիա: Կնոջ` կեսարյան հատման ճանապարհով լույս աշխարհ եկած տղայի առողջական վիճակը նույնպես գնահատվում է ծանր, հիմնական ցուցանիշները բավարար են: Հիշեցնենք, որ 28-ամյա կինը
Մեր երեխաներից՝ Պուտինի ընկերներին
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս հայտարարեց, որ գործադիրում միջոցներ են փնտրում՝ էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման համար, սակայն, ևս մեկ անգամ վերահաստատեց, որ դա չի արվելու պետական բյուջեի հաշվին: Եթե հաշվի առնենք, որ դա նաև հազիվ թե արվի կառավարության անդամների գրպանների հաշվին, ապա դեդուկցիայի մեթոդով պարզ կդառնա, որ խոսքը, ըստ ամենայնի, գնում է ինչ-որ տեղից վարկ «կպցնելու»
Արաբկիրի ոստիկանությունում տարբեր վնասվածքներով անչափահաս ցուցարարներ կան (ֆոտոշարք)
Արաբկիրի ոստիկանության բաժնից ազատ են արձակվել 5 անչափահաս ցուցարարներ: Նրանցից 3-ը իրենց մարմնի տարբեր հատվածներում ունեն մարմնական տարբեր վնասվածքներ՝ կապտուկներ, քերծվածքներ եւ ուռածություն: Նրանք բոլորն էլ պատմում են, որ այդ վնասվածքները ստացել են այսօր Բաղրամյան պողոտայից բերման ենթարկվելու ճանապարհին: Մանրամասները՝ լուսանկարներում: Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
ԱԱԾ. Արա Բուդաղյանին մեղադրանք է առաջադրել սպանության փորձի դրդչության համար
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով ստացվել է փորձագետի եզրակացությունը, համաձայն որի` դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված թվով 28 հատ պարկուճները կրակված են փորձաքննության ներկայացված << ԱԿ -74>> տեսակի 5x 45 մմ տրամաչափի ինքնաձիգից, որն օրենքով սահմանված
Արաբկիրի ոստիկանություն բերման ենթարկվածներից մեկը ուղեղի ցնցում է ստացել
Արաբկիրի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց նաեւ քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը: Նրա պատմելով՝ իրեն ավելի շուտ ազատ արձակեցին անչափահաս երեխաներ ունենալու համար: Նրա պատմելով՝ ոստիկանության բաժանմունքում ցուցարարներին լավ են վերաբերվել՝ ի տարբերություն ոստիկանական մեքենաներով բերման ենթարկելիս: «Ոստիկանական մեքենայի մեջ հրմշտոց, խառնաշփոթ սկսվեց ոստիկանների կողմից: Ցուցարարներից մի տարեց մարդ կար մեքենայի մեջ, շնչահեղձ էր լինում:
Ոստիկաններն առգրավել են ցուցարարների գույքը. հնարավոր է նորից փակեն Բաղրամյան պողոտան
Այս պահին ցուցարարները Ազատության հրապարակում քննարկում են, թե այսօր ժամը 19.00-ին ինչ հայտարարությամբ են հանդես գալու: Առաջարկներ կան, որ միասին հանդես գան հայտարարությամբ: Հետաքրքրվեցինք՝ պայքարը շարունակվելու է Ազատության հրապարակո՞ւմ, ցուցարարները հայտարարեցին, որ հնարավոր է նորից փակեն Բաղրամյան պողոտան, եթե լինի հանրային աջակցություն: Ցուցարարները մեզ պատմեցին, որ ոստիկաններն ապօրինաբար առգրավել են իրենց իրերը. «Բաղրամյան պողոտայում մեզ
Եվրոպան եւ մենք. Ուզո՞ւմ ես ինչ-որ բան փոխվի՝ փոխվիր ինքդ
Այդ պարզ սկզբունքը կարող է «շարժել անշարժը» 20-րդ դարում աշխարհը փոխած մարդիկ՝ Մահաթմա Գանդին, Մարտին Լյութեր Քինգը, Նելսոն Մանդելան, արել են ավելին, քան բարիկադներ կառուցած եւ պալատները գրոհած բոլոր տեսակի հեղափոխականները: Նրանցից առաջինը՝ Գանդին, մշակել էր չարիքի դեմ պայքարի ոչ բռնի մեթոդների տեսությունը: Գաղափարը պարզ էր՝ անգլիական գաղութատիրական իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելը՝ պետական հիմնարկների եւ
Ավետիք Իշխանյանը՝ ոստիկանության մասին. «Ուժի կիրառումը չափազանցված չի եղել, եղել է բավականաչափ քաղաքավարի»
Ավետիք Իշխանյանը կարծում է, որ այնուամենայնիվ ոստիկանությունը իրավունք չուներ խաղաղ ցույցը ցրելու
Դավիթ Սանասարյանին ոստիկանությունից հիվանդանոց են տեղափոխել
Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժին եկավ շտապօգնության 3-րդ մեքենան: Արաբկիրի ոստիկանության բաժնից հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ առողջական վիճակը վատացել է ոստիկանությունում: Պարոն Փաշինյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության բաժնից: Նրան ներսում հայտնել են, որ բաժնում այս պահին 20 ցուցարար կա եւ հիմա
Արամազդ Կիվիրյանին թույլ չէին տվել բարձրանալ Արգիշտի Կիվիրյանի մոտ (Տեսանյութ)
«Փաստաբանը ցանկություն ունի իրավաբանական օգնություն ցույց տալ, բայց փաստացի թույլ չեն տալիս»
Հունան Պողոսյան. «Հասկանանք ՝ ինչ է եւ նրանց շատ արագ ազատ արձակենք»
Հունան Պողոսյանի խոսքերով՝ ցուցարարներին բերման են ենթարկել հասարակական կարգը խախտելու, «Հավաքների ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածները խախտելու համար Քիչ առաջ ոստիկանության կենտրոնական բաժանմունք եկավ Երեւանի փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցուցարարներին բերման են ենթարկել հասարակական կարգը, «Հավաքների ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածները խախտելու համար: «Դա բազմիցս՝ շուրջ 15 օր, իրենց բացատրում
Նիկոլ Փաշինյան. «Ինձ հավաստիացրեցին՝ բացի այս 9-ից ուրիշ բերման ենթարկված չկա» (Տեսանյութ)
Ոստիկանության կենտրոնական բաժանմունքում բերման ենթարկվածներից երկուսի ինքնազգացողությունը վատացել է
Ցուցարարին ոստիկանությունից տարան հիվանդանոց. ոստիկանություն ժամանեց շտապօգնության երկրորդ մեքենան
Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժնից հիվանդանոց տեղափոխվեց բերման ենթարկված մի ցուցարար: Ակտիվիստների պատմելով՝ վնասվել էր նրա ձեռքը: Ակտիվիստներից Տիգրան Կիրիշչյանը (լուսանկարում) պատմեց, որ հիվանդանոց տեղափոխված ցուցարարի ձեռքը վնասվել էր ոստիկանների քաշքշոցից: Տիգրան Կիրիշչյանն անչափահաս ցուցարար է, որն այսօր նույնպես բերման էր ենթարկվել Բաղրամյան պողոտայից եւ իր երեք անչափահաս ընկերների հետ քիչ առաջ ազատ արձակվեց Արաբկիրի
Բաղրամյան պողոտան՝ աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում
Արեւմուտքում ֆիքսում են, որ Մոսկվան ավելի զգայուն է դարձել, բայց դարձյալ զբաղված է դավադրության տեսություններով «Интер РАО»-ի ղեկավար Բորիս Կովալչուկը օրերս «Հայաստանի էլեկտրական ցանցերում» առաջացած ծանր ֆինանսական վիճակի համար մեղադրել է Հայաստանի իշխանություններին: Կովալչուկը պնդել է, թե ՀԷՑ-ի վնասների պատճառը Հայաստանում ոլորտի կարգավորման համակարգն է, որը պարտավորեցնում է ՀԷՑ-ին գնել ավելի թանկ էլեկտրաէներգիա, ինչպես նաեւ
«Մեզ ուժով են հեռացրել». ցուցարարներ
Այս պահին Բաղրամյան պողոտայում վերականգնվել է երթևեկությունը: Ցուցարարները շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայի երկու մայթերին ոստիկաններ են կանգնած: Այս պահին այստեղ ոստիկանները գերակշռում են քաղաքացիներին: Նախաձեռնող խմբի անդամ Արթուր Հարությունյանը հայտարարեց, որ 19.00-ին Ազատության հրապարակում կհավաքվեն ու կհայտարարեն հետագա անելիքների մասին: Aravot.am-ի հետ զրույցում ցուցարարները վրդովվեցին. «Ուժով են ոստիկանները հեռացրել մեզ, քաշքշել են,
«Ոստիկանները բերման ենթարկելիս ցուցարարներին հարվածել են». Մաքսիմ Սարգսյան
Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժին եկան Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի երկու աշխատակից: Նրանք փորձում էին ներս մտնել բաժին եւ հանդիպել բերման ենթարկված ցուցարարների հետ: Ոստիկանության բաժնի դիմաց բերման ենթարկված իր ընկերներին է սպասում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Նա ասաց, որ նախաձեռնության անդամները շուտով պայքարի հետագա քայլերի ու գործողությունների մասին հայտարարություն
Բաղրամյան պողոտայում ցույցը շարունակել փորձող Արգիշտի Կիվիրյանին էլ բերման ենթարկեցին
Բաղրամյան պողոտայում մայթեզրի ոստիկանական շղթան կամաց-կամաց նոսրանում է
Փաստաբան. «Որպեսզի երանոսյանները չաճեն» (Տեսանյութ)
Նիկոլայ Բաղդասարյանը եւ Արթուր Սաքունցը`հունիսի 23-ի բռնությունների մասին


















































