Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Այվազյանին հարվածել են ոստիկանության մեքենայում (Տեսանյութ)

Հուլիս 06,2015 16:19 Share

Քիչ առաջ ոստիկանության կենտրոնական բաժանմունքից դուրս եկան մի խումբ ցուցարարներ, որոնց թվում էր նաեւ Նարեկ Այվազյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանության բաժանմունք բերելուց հարվածել են իր գլխին եւ կրծքավանդակին:

«Ես իրավունքները շատ լավ գիտակցում եմ եւ գիտեմ, որ ոստիկանության որոշումը հավաքները ցրելու մասին ոչ մեկիս չի հանձնվել: Ես անձամբ պահանջում էի, որ բոլորիս գրավոր ներկայացնեին, թե որոշումը ո՞վ է կայացրել, այսինքն՝ փաստաթուղթը չէին ներկայացրել: Ոչ մի գործողություն չի կատարվել, ուղղակի բերեցին եւ բաց թողեցին»,- ասաց նա:

Նարեկ Այվազյանը հավելեց, որ պայքարը պետք է շարունակվի, քանի որ չեն կատարվել ցուցարարների պահանջները: Հարցին, թե երեկոյան վերադառնալո՞ւ է Բաղրամյան պողոտա, նա պատասխանեց, որ դեռեւս տեղյակ չէ. «Ես անձամբ կշարունակեմ պայքարը: Չգիտեմ, թե իրավիճակը ինչ հուն կստանա: Ես անձամբ կարող եմ գնալ Բաղրամյան պողոտա եւ փորձեմ շարունակել, կարող եմ գնալ Ազատության հրապարակում շարունակել, բայց տեսնենք, թե ընդհանուր ինչ որոշում կկայացվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել