Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Նոր Նորքի բաժնից 20 ակտիվիստի ազատ արձակեցին (Տեսանյութ)

Հուլիս 06,2015 16:05 Share

Քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնից ազատ արձակեցին Բաղրամյան պողոտայից ոստիկանություն տարված ակտիվիստներին: Նոր Նորքի բաժնում 20 անձ էին բերել:

Aravot.am-ի հետ զրույցում ոստիկանության բաժնից ազատ թողնված Պավել Գրիգորյանն ու նրա ընկերները ասացին, որ բաժնում իրենց հետ նորմալ են վարվել, որեւէ խնդիր չկա: Նրանք միասին ասացին՝ պայքարը շարունակելու ենք:

Թե որտեղ են հավաքվելու այսօր երեկոյան՝ փակագծերը չբացեցին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել