Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ վարչական վարույթ են հարուցել. (Տեսանյութ)

Հուլիս 06,2015 16:24 Share

Քիչ առաջ ոստիկանության կենտրոնական բաժանմունքից դուրս եկավ վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն բռնի ձեւով են բերման ենթարկել. «Ոստիկանությունը ներսում իրեն բավականին լկտի էր պահում, մշտական ոստիկանական պահվածքն է, այսինքն՝ կարելի է ասել՝ նորություն չէ»:

Արգիշտի Կիվիրյանը մեզ տեղեկացրեց, որ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի  182 հոդվածով վարչական վարույթ են հարուցել:

Նկատենք՝ ոստիկանության կենտրոնական բաժանմունքում միայն Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ են վարույթ հարուցել. «Ընդ որում՝ իմ ձեռքի վրա առկա է վնասվածք, որը  նրանք հրաժարվում էին արձանագրել: Այդ վնասվածքը ստացել եմ բերման ենթարկելու ժամանակ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել