Օրվա լրահոսը
Բաղրամյան պողոտան՝ աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում
Արեւմուտքում ֆիքսում են, որ Մոսկվան ավելի զգայուն է դարձել, բայց դարձյալ զբաղված է դավադրության տեսություններով «Интер РАО»-ի ղեկավար Բորիս Կովալչուկը օրերս «Հայաստանի էլեկտրական ցանցերում» առաջացած ծանր ֆինանսական վիճակի համար մեղադրել է Հայաստանի իշխանություններին: Կովալչուկը պնդել է, թե ՀԷՑ-ի վնասների պատճառը Հայաստանում ոլորտի կարգավորման համակարգն է, որը պարտավորեցնում է ՀԷՑ-ին գնել ավելի թանկ էլեկտրաէներգիա, ինչպես նաեւ
«Մեզ ուժով են հեռացրել». ցուցարարներ
Այս պահին Բաղրամյան պողոտայում վերականգնվել է երթևեկությունը: Ցուցարարները շարժվում են դեպի Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայի երկու մայթերին ոստիկաններ են կանգնած: Այս պահին այստեղ ոստիկանները գերակշռում են քաղաքացիներին: Նախաձեռնող խմբի անդամ Արթուր Հարությունյանը հայտարարեց, որ 19.00-ին Ազատության հրապարակում կհավաքվեն ու կհայտարարեն հետագա անելիքների մասին: Aravot.am-ի հետ զրույցում ցուցարարները վրդովվեցին. «Ուժով են ոստիկանները հեռացրել մեզ, քաշքշել են,
«Ոստիկանները բերման ենթարկելիս ցուցարարներին հարվածել են». Մաքսիմ Սարգսյան
Քիչ առաջ Արաբկիրի ոստիկանության բաժին եկան Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի երկու աշխատակից: Նրանք փորձում էին ներս մտնել բաժին եւ հանդիպել բերման ենթարկված ցուցարարների հետ: Ոստիկանության բաժնի դիմաց բերման ենթարկված իր ընկերներին է սպասում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը: Նա ասաց, որ նախաձեռնության անդամները շուտով պայքարի հետագա քայլերի ու գործողությունների մասին հայտարարություն
Բաղրամյան պողոտայում ցույցը շարունակել փորձող Արգիշտի Կիվիրյանին էլ բերման ենթարկեցին
Բաղրամյան պողոտայում մայթեզրի ոստիկանական շղթան կամաց-կամաց նոսրանում է
Փաստաբան. «Որպեսզի երանոսյանները չաճեն» (Տեսանյութ)
Նիկոլայ Բաղդասարյանը եւ Արթուր Սաքունցը`հունիսի 23-ի բռնությունների մասին
Էլինար Վարդանյան. «Մեքենայի միջից մի քանիսը բացականչում էին, թե կարծես իրենց նկատմամբ այնտեղ բռնություն է կիրառվում»
Էլինար Վարդանյանը նկատում է, որ ցուցարարները ինքնակազմակերպված չէին
«Իշխանության համար այսօր դժվար է ուժ կիրառել»
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ իշխանությունը սպառնալիքի տակ է, քանի որ նրանց բանկային հաշիվներն Արեւմուտքում են: Հունիսի 23-ի լուսաբացին, երբ ոստիկանությունն ուժ կիրառեց Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա անող հանրության նկատմամբ, երեկոյան արդեն մարդկանց հոսքը Բաղրամյան պողոտա շատացավ, ու օր օրի ավելի էին շատանում՝ մինչեւ հունիսի 28-ը, երբ ՀՀ նախագահը՝ ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ս.թ. հուլիսի 3-ին և 4-ին, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել են ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության հաշվառման-քննական և տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Սպարտակ Հարությունյանը, նույն ծառայության տեսուչներ` ոստիկանության կապիտան Արա Հարությունյանը և ոստիկանության ավագ
Ոստիկանություն տարված քաղաքացիների թվում կային 6 անչափահասներ
Ոստիկանությունը վստահեցնում է, որ բաժիններ տարված երիտասարդների նկատմամբ վարչական վարույթ չի հարուցվի
«Խոսող խաղալիք»՝ հեքիաթների հերոսների երևանյան շքերթ-փառատոն
«Երևանյան ամառ 2015» ծրագրի հերթական նորույթը «Խոսող խաղալիք» հեքիաթների հերոսների առաջին շքերթ-փառատոնն էր, որը Միսակ Մանուշյանի անվան պուրակ էր կանչել հարյուրավոր երեխաների։ «Այս ջերմ մթնոլորտը Երևանին բնորոշ է։ Այսօր «Երևանյան ամառ 2015»-ի հերթական մանկական տոնական օրն է, որ մեծերս պարգևում ենք մեր փոքրիկներին ու նրանց ուրախությամբ տոնական դարձնում նաև մեր օրը։ Շնորհակալ եմ բոլոր խմբերին,
Լուսանկարիչ Վահան Քոչարը ամեն անգամ հոր ժառանգությունը տանը տեսնելիս վատ էր զգում
«Քիչ, շատ քիչ կնիքներ գիտեմ, որոնց վրա տարեթիվ կա գրված, որը նաեւ ինքնին շատ արժեքավոր բան է. մեկը Թբիլիսիի Տեր-Ղեւոնդյան լուսանկարչի կնիքն է՝ 1864 թվականի, մյուսը՝ Փափազյան եղբայրներինը՝ Բուլղարիայում՝ հիշատակված 1867 թվական»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց լուսանկարիչ, գեղանկարիչ Վահան Քաչարը, որը վերջերս Երեւանի պատմության թանգարանին նվիրեց իր հոր՝ լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի լուսանկարչական ամբողջ արխիվը: Լուսանկարիչ
Ամառային 28 րդ ունիվերսիադա. Օրվա արդյունքները
Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվում է ամառային 28 րդ ունիվերսիադան: Այսօր պայքարի մեջ մտան մեր ձյուդոիստներ Արսեն Ղազարյանն (66կգ) ու Դավիթ Նիկողոսյանը (73կգ): 2014թ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն Արսեն Ղազարյանը 1/16-րդ փուլում հաղթանակ տարավ լեհ Պատրիկ Վավրզչեկի նկատմամբ՝ 2 րոպե 10 վրկ-ում մաքուր (իպոնով), սակայն 1/8-րդ եզրափակիչում նվազագույն տարբերությամբ զիջեց բրազիլացի Մարսելո Ֆուզիտային ու դուրս մնաց
Ոստիկանները տեղեկացրել են, որ 3 ժամ անց բոլորն ազատ են արձակվելու
Բաղրամյան պողոտայի երթեւեկության վերականգնման աշխատանքներին ներկա էր նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, որը հրաժարվեց որեւէ քաղաքական գնահատական տալ կատարվածին: Փոխարենն ասաց, որ պատգամավորներն այստեղ էին, որպեսզի ուժ չկիրառվի, որպեսզի ոչ ոք չտուժի եւ գործողությունն իրականացվի երկխոսության միջոցով: «Ոստիկանները մեզ տեղեկացրել են, որ 3 ժամ անց բոլորն ազատ են արձակվելու եւ մենք հետամուտ ենք
Նիկոլ Աղաբաբյան. «Պետք է խնդրել նախագահին իր ծառայությունները դադարեցնել» (Տեսանյութ)
«Այլապես՝ մենք կորցնում ենք Հայաստանի Հանրապետությունը, պետականությունը»
Եղիշե Պետրոսյան. «Սթափվե՛ք» պետք էր գոռալ հակառակ կողմից» (Տեսանյութ)
Եղիշե Պետրոսյանի կարծիքով՝ պետք է սթափվել
Բաղրամյան պողոտան երթեւեկելի է (Տեսանյութ)
Քիչ առաջ Վալերի Օսիպյանը մոտեցավ լրագրողներին, հայտարարեց, որ բերման ենթարկվածները իրենց շատ վատ են պահել եւ նրանց նկատմամբ ոչ մի ուժ չի կիրառվի: Իսկ որտեղ են տարել նրանց եւ քանի հոգու՝ լրացուցիչ կտեղեկացվի: Մայթերին մնացել են ոստիկաններն ու լրագրողները: Ոստիկանները դեռեւս շղթա կազմած հետեւում են կարգուկանոնին: Այստեղ են նաեւ պատգամավորներ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, որն
Ավետիք Իշխանյան. «Եթե այսպես մնա, ապա հաջորդ նախագահը դառնալու է Հովիկ Աբրահամյանը»
«Մեդիա կենտրոնում» «Կա՞ անհրաժեշտություն սահմանադրական փոփոխությունների, թե՞ ոչ» թեմայով քննարկմանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը մտահոգություն հայտնեց, որ սահմանադրական բարեփոխումների իրականացմամբ վարկաբեկվելու է կառավարման խորհրդարանական համակարգը: Նա հիշեց 1995 թվականը ու համարեց, որ այն ժամանակ խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան բռնություններով, որին զուգահեռ հանրաքվեի դրվեց Սահմանադրությունը, սակայն ՀՀ-ն սահմանադրական և իրավական պետության քննությունը չբռնեց: Այնուհետև նշեց,
Նոր բացահայտումներ՝ իջեւանյան ձերբակալությունից
Մանթաշյան-Ներսիսյաններ հակամարտությունը շարունակվում է, իսկ քննիչի գործողությունները դատարանը որակել է ոչ օրինական Aravot.am-ն իր 17.06. 2015-ի «Ներսիսյան տոհմից հինգ մեղադրյալ» հրապարակմամբ անդրադարձել էր իջեւանյան վերջին սկանդալային ձերբակալություններին: Հիշեցնենք, որ ձերբակալվել էին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հինգ եղբորորդիները: Նրանք ձերբակալվել էին Ներսիսյանի եղբոր՝ Իջեւանի բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Հրաչյա Ներսիսյանի բնակարանի խուզարկությանը խոչընդոտելու մեղադրանքով: Հետախուզում
Նստացույցի մասնակիցներին բերման են ենթարկում (Տեսանյութ)
Ոստիկանության զորքերը շղթա կազմած մոտեցան ցուցարարներին: Սկզբում լրագրողներին հանեցին «չեզոք գոտուց» դեպի մայթեր, այնուհետեւ մոտեցան ցուցարարներին, հորդորելով ազատել տարածքը: Բայց ցուցարարները պարանը բռնելով հայտարարեցին նստացույց եւ նստեցին Բաղրամյան պողոտայում: Նրանք ոստիկաններին վանկարկում էին՝ «Հե-ռա-ցեք»: Ոստիկանները քանդեցին «սահմանը» նշող թելը եւ նստածներին բռնած տանում էին: Նրանց, ովքեր չէին ենթարկվում ոստիկաններին՝ բերման էին ենթարկում: Ոստիկանության 3 մեքենայով
Ցուցարարներին ու ոստիկաններին այժմ բաժանում է թելը (Տեսանյութ եւ ֆոտոշարք)
Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը քիչ առաջ մոտեցավ ցուցարարներին, հորդորեց, որ Բաղրամյան պողոտայի մաքրությունը միասին կազմակերպեն: Ցուցարարները մերժեցին այդ հրավերը: Դավիթ Սանասարյանը Վ. Օսիպյանին ասաց՝ «Քանի որ դուք ժամկետը խախտեցիք, եւ թույլ չտվեցիք, որ աղբամանները փոխարինենք մեկ այլ իրով, ուստի մենք շարունակում ենք մեր բողոքի ակցիան»: Այստեղ է նաեւ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը, որը ոստիկանների
Գուսան Հայկազուն. Երկրի ապագան պայքարող երիտասարդների մեջ եմ տեսնում
«Ըմբոստ առյուծի ձագեր են մեզ պետք »
«Աստծո տեսակարար կշիռը օրըստօրե պակասում է»
Խոհափիլիսոփայական զրույց Գեւորգ Գիլանցի հետ Վերջերս հրատարակվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Գեւորգ Գիլանցի «ARS-մետա» գիրքը: Վերջինս հեղինակի երրորդ գիրքն է: Մասնագետները հավաստիացնում են, թե նա մեր իրականության բազմաժանր հեղինակներից մեկն է, որի ստեղծագործություններում արտացոլվում է ժամանակակից կյանքն իր վայրիվերումներով: Ասում են նաեւ, թե գրողը չի շտապում գրքեր հրատարակել, փոխարենը իր նոր ստեղծագործություններն ու թարգմանությունները տեղադրում
Մետաղական արգելափակոցի գողությունը բացահայտվեց
Հուլիսի 3-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ գողացել են Ջրաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող Մ-3 Մարgարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհի 104-050 կմ հատվածում տեղադրված 15 մ երկարությամբ մետաղական արգելափակոց` ընկերությանը պատճառելով 91.000 դրամի նյութական վնաս: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ բաժին է հրավիրվել 1953 թ. ծնված Սամվել Ս.-ն, ով խոստովանական բացատրություն է
Հայաստանից արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 40 053 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25 719 տոննայի դիմաց: Այսպես,հուլիսի 6-ի դրությամբ արտահանվել է 14 463 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց: Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1324 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Հայկական կեռասը հիմնականում արտահանվել է Ռուսաստան,
Ոստիկանները քանդեցին աղբամաններից կառուցած բարիկադները (Տեսանյութ)
Ոստիկանները Բաղրամյան պողոտայում ապամոնտաժում են բարիկադները: Ոստիկանները շրջապատել են տարածքը, որպեսզի ցուցարարները չմոտենան եւ չխոչընդոտեն իրենց աշխատանքին: Ցուցարարները բղավում են՝ «Բարիկադը մենք ենք» եւ նախկին «սահմանից» քիչ ներքեւ նոր սահման են գծում՝ թելեր կապելով: Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
32 մլրդ՝ հանուն բարեգործության
Սաուդյան Արաբիայի միլիարդատեր արքայազն Ալ-Վալիդ Բին Թալալը հայտարարել է, որ ողջ կարողությունը՝ 32 մլրդ դոլար, ուղղում է բարեգործությանը: BBC-ի փոխանցմամբ, Սալման թագավորի զարմիկը մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Արքայազնն ասել է, որ ինքը հետեւում է Բիլ եւ Մելինդա Գեյթսերի օրինակին, երբ վերջիններս իրենց բարեգործական Gates Foundation հիմնադրամը հիմնեցին: Ալ-Վալիդ Բին Թալալը ցանկանում է, որ իր
Հայտնի է «Ֆրեսկոյի» ուղերձները լավագույնս արտահայտող ֆիլմերի ցանկը
Հուլիսի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը: Այս տարի անվանակարգերը 4-ն էին`«Սեր», «Հույս», «Հավատ», «Խաղաղություն»: Մեկ մրցանակ էլ նախատեսված էր հանդիսատեսի համակրանքին արժանացած ֆիլմի համար: «Ֆրեսկոյի» 4 անվանակարգերում լավագույնն են ճանաչվել հետևյալ ֆիլմերը` «Հավատ» Faith · «Աղջիկը լուսնի վրա», Հայաստան,
Ոստիկանները ցուցարարներին առաջարկեցին միասին հավաքել աղբամանները (Տեսանյութ)
Ոստիկանությունը պատրաստվում է ազատել Բաղրամյան պողոտան


















































