Օրվա լրահոսը
Սեյրան Օհանյան. «Այս տարի կրակում են՝ 60, 80, 120 մմ-անոց տրամաչափի ականանետերից»
Զուգահեռներ անցկացնելով անցյալ և այս տարվա օգոստոսյան իրադարձությունների միջև՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց. «Այս տարվա սկզբին նույն լարվածությունը շարունակվում էր: Այն դանդաղեց եվրոպական առաջին խաղերի իրականացման ժամանակահատվածում: Խաղերից հետո ակնկալում էինք, որ սրացումներ կլինեն: Այս տարի հակառակորդը փորձում էր հեռահար տարբեր տրամաչափի ականանետերից կրակել: Կրակում են՝ 60, 80, 120 մմ տրամաչափի ականանետերից»: Դառնալով
«Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ ՌԴ-ից ձրի զենք ստանալ, Թուրքիայից՝ ցորեն եւ ԱՄՆ-ից՝ փող». Արման Նավասարդյան
Ըստ Արման Նավասարդյանի, արտաքին քաղաքականության ուղղությամբ ինչ արվում է՝ «5+» է
Անդրիաս Ղուկասյան. «Եղավ մարդաշատ հանրահավաք, մտնելու ենք հրապարակը փակենք»
Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ինչքան էլ մարդիկ հանդուրժեն գալու է մի պահ, երբ պետք է քայլեր ձեռնարկել
Մեկնարկել է ամենամյա երկրապահական ուխտագնացությունը դեպի Արցախ աշխարհ
Արցախի ամեն մի շենում, ամեն մի բնակավայրում, ամեն մի հուշարձանի մոտ կլինեն եռասերունդ երկրապահական պատվիրակությունները 2 շաբաթ շարունակ: Երկրապահական ուխտագնացության հիմքը դեռ ընթացող դաժան պատերազմի պայմաններում դրել է Նազիկ մայրիկը՝ Զորավար Մանվել Գրիգորյանի մայրը: Դեռ 1993-ին էր, որ Նազիկ մայրիկը, մի քանի զոհված քաջերի մայրերի եւ այրիների ուղեկցությամբ, այցելեց պատերազմական առաջնագիծ: Մայրերի, քույրերի, այրիների այս
Ավարտվեց «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլը
Օգոստոսի 21-ին Ծաղկաձորի «Արի տուն» ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազզային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը, սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, նախարարության աշխատակիցներ, հյուրեր: Արիտունցներին ողջունեց ՀՀ Ազզային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով. «Սիրելի՛ երիտասարդներ,
Սոչիում առգրավվել եւ ոչնչացվել է 200կգ հայկական թառափ. Rusarminfo
Ռուսաստանի Ռոսսելխոնադզորը Սոչիի օդանավակայանում 200 կիլոգրամ թառափ է առգրավվել: Ձուկը ներմուծվել էր Հայաստանից՝ «Արարատ իշխան» ՍՊԸ-ի կողմից: Առգրավված ձուկն այրել են: Այս տեղեկությունը հաղորդել է «Rusarminfo»-ն: Ռոսսելխոնադզորի աշխատակից Ադիգեա Վիկտորյա Կոկոսյանն այս առնչությամբ ասել է, որ թառափի առգրավման պատճառն այն է, որ հայկական կազմակերպությունը չի ունեցել Ռուսաստանի տարածք ապրանքների ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ բացակայել
Միջազգային կառույցները Խադիջա Իսմայիլովայի հարցով քննադատում են Ադրբեջանին
Այսօր Բաքվի ծանր հանցագործություններին դատարան տեղի է ունեցել «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործով հերթական դատական նիստը: Ադրբեջանական «Apa» գործակալության փոխանցմամբ՝ դատախազ Ռամզան Գադիեւն իր ելույթում ասել է, թե քննության ընթացքում Իսմայիլովայի մեղքն ապացուցվել է: Նա դատարանի պահանջել է Խադիջա Իսմայիլովային դատապարտել 9 տարվա ազատազրկման: Այս առնչությամբ հայտարարությամբ հանդես է «Լրագրողներ առանց սահմանների
Սեյրան Օհանյան. «Պաշտպանության և անվտանգության խնդիրները նոր սահմանադրությամբ երաշխավորված են»
Ըստ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ նոր Սահմանադրությամբ պաշտպանության և անվտանգության խնդիրները երաշխավորված են: Հարցին, մասնավորապես, մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ նախարարը դեմ է սահմանադրական բարեփոխումներին հենց այս խնդիրներից ելնելով, պարոն Օհանյանը պատասխանեց. «Մենք մասնակցում ենք տարբեր քննարկումների, փոխլրացումներ, խմբագրական լրամշակումներ ենք անում: Այսօր պաշտպանության և անվտանգության խնդիրները նոր սահմանադրական բարեփոխումների շրջանակներում երաշխավորված են:
Սեյրան Օհանյան. «Չեմ կարծում, թե Մարզահամերգայինը թևեր կառնի ու կթռչի Հայաստանից»
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Մարզահամերգային համալիրի վաճառքին առանձնապես մտահոգությամբ չի նայում: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե 2015» հավաքի ընթացքում լրագրողների հետ զրույցում նախարարը շտապեց հանգստացնել. «Մարզահամերգային համալիրը պահպանելու է իր անունը՝ Կարեն Դեմիրճյանի անվան, գործունեության հիմնական ուղղությունը և պատմամշակութային, ժամանցային միջոցառումներ է իրականացնելու, որից մենք բոլորս ենք օգտվելու: Սեփականատիրոջ կողմից լուրջ ներդրումներ է կատարվելու
Էդգար Ստեփանյանը Եվրոպայի ոսկուն աշխարհի արծաթն էլ ավելացրեց
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հեծանվավազքի (տրեկ) աշխարհի երիտասարդական առաջնությունում, որին մասնակցում է 32 երկիր, այս տարիքային խմբում վերջերս Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Էդգար Ստեփանյանը (նկարում) իր մեդալների հավաքածուն ավելացրեց աշխարհի փոխչեմպիոնի արծաթով: Նա 25 կմ (100 շրջան) խմբային մրցաձեւում բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան: Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արման Սահակյանը, որն ընդամենը երկու
Ակտիվիստները 15 րոպեից կազատվեն
Տղամարդուն հարվածած եւ հայհոյած ոստիկանը անպայման պատասխանատվության կենթարկվի
Սերժ Սարգսյանը Ազգային ժողով է ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Ազգային ժողով է ուղարկել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում սահմանադրական բարեփոխումների հարցերով Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը։ Առաջիկա շաբաթվանից Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ
Լարված իրավիճակ Հանրապետության հրապարակում. (Տեսանյութ)
«Ոտքի Հայաստան» նախաձեռությունը օգոստոսի 21-ին հանրահավաք էր հրավիրել: Ինչպես տեղեկացրել էինք, մինչեւ հանրահավաքի սկսվելը ոստիկանները բերման էին ենթարկել Անդրիաս Ղուկասյանին եւ նախաձեռնության երկու այլ անդամների: «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Հովհաննիսյանը հայտարարեց, որ իրենք Հանրապետության հրապարակ անվադողեր էին բերել ոչ թե վառելու համար, այլ բեմ պատրաստելու համար: Նա նշեց, որ հանրահավաք չի լինի: Նախաձեռնության անդամները
«Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամներին բերման են ենթարկել
Վալերի Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախատեսված չէր հրապարակ բերել անվադողեր «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունը օգոստոսի 21-ին հանրահավաք էր հայտարարել Հանրապետության հրապարակում: Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան միջոցառման էջում հորդորել էր հանրահավաքի մասնակիցներին իրենց հետ մեքենաների անվադողեր բերել հրապարակ: Սակայն մինչեւ հանրահավաքի սկիզբը ոստիկանները բերման ենթարկեցին Անդրիաս Ղուկասյանին, Անդրանիկ Մարտիրոսյանին եւ Սերգեյ Կյուրեղյանին: Երեւանի փոխոստիկանապետ
ՀՀ քննչական կոմիտեն ստացել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գրությունը.
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժինը դատախազությունից ստացել է փաստաբանի կողմից արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը։ Քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։ Հաշվի առնելով
Սահմանամերձ բնակավայրերին դեղեր և բժշկական ապրանքներ են հատկացվել
Մարզային բուժհաստատություններին օժանդակելու նպատակով, ինչպես նաև բնակչության դեղերով ապահովումը և հասանելիությունը բարելավելու համար ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ սահմանամերձ բնակավայրերին հերթական անգամ դեղեր և բժշկական ապրանքներ են հատկացվել: ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնի» միջոցով` այս անգամ Տավուշի մարզի Այգեձորի, Չինարի, Մովսեսի, Ներքին կարմիրաղբյուրի, Պառավաքարի և Սևքարի ամբուլատորիաներին տրամադրվել են մարդասիրական օգնությամբ ստացված
ԵՄ ներկայացուցչի հետ քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող մի շարք հարցեր
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն օգոստոսի 21-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության տնտեսական և հանրային կառավարման հարցերով խորհրդական Ալեսանդրո Զանոտային: Կողմերը քննարկել են հակակոռուպցիոն քաղաքականության ներկա վիճակը, կատարված աշխատանքներն ու այդ ուղղությամբ ԵՄ բյուջետային աջակցությանն առնչվող հարցեր: Սուրեն Քրմոյանը, շնորհակալություն հայտնելով Եվրոպական միությանը կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով աջակցելու և ներդրված ջանքերի համար, հույս է
Կայացավ մանկապատանեկան ֆուտբոլի առաջին մրցանակաբաշխությունը (ֆոտոշարք)
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ Հայաստանի մանկապատանեկան ֆուտբոլի մրցանակաբաշխությունը: 2014 թ. սեպտեմբերից մինչև 2015 թ. հունիս ամիսները 9 տարիքային խմբերի 13 առաջնություններում Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի, ինչպես նաև Արցախի թիմերը վիճարկել են լավագույնի կոչումը: Այսօր տեղի ունեցավ բոլոր ուժեղագույնների և անհատական անվանակարգերում լավագույնների պարգևատրությունը: Միջոցառմանը մասնակցեցին և պատանի ֆուտբոլիստներին
Արման Նավասարդյանը՝ ԵԱՀԿ-ում իր լռելու, Հովիկ Աբրահամյանի նկատողության եւ անճար դեսպանների մասին
«Եթե դուք դրանով փակում եք դեսպանի անճարությունը, որը երկու բառ չի կարող կապել երկու լեզվով եւ խոսել կամ բարձրացնել այդ ծանրաձողը՝ դա ուրիշ հարց է» «Ես ստիպված եմ այսօր անուններ հնչեցնել։ Հուլիսի 30-ին Հրանուշ Հակոբյանն է հանդիպել Հալեպի գլխավոր հյուպատոսի հետ, Շվեդիայի դեսպանին՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը եւ սպորտի ու երիտասարդության հարցերով նախարար Գաբրիել Ղազարյանը՝
«Ամեն քայլափոխի հանդիպում ես սոցիալական ողբերգության». նկարչուհի
Հայաստանի նկարիչների միությունում այսօր բացվեց երիտասարդ նկարչուհի Էմմա Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է մոտ երեսուն գեղանկար: Նկարիչներից ոմանք Էմմայի գործերն անվանում են փոքր բեմադրություններ, որոնցում կարելի է տեսնել մեր այսօրվա կյանքի արտացոլանքը: Երիտասարդ ստեղծագործողի կրթությունը սահմանափակվում է Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցով. «Բժիշկների սխալ միջամտության հետևանքով Էմման լսողության հետ կապված խնդիրներ ունի: Այդ պատճառով
Սյունիքի դատարանն Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել
Քիչ առաջ Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանն Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է հերթական անարդար դատավճիռը: Դատարանը Արտակ Բուդաղյանին մեղավոր է ճանաչել: Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսի 2-ի երեկոյան Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի առանձնատան մոտ հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Իսկ միակ մեղադրյալը՝ Արտակ Բուդաղյանը, մեղադրվում
Սեպտեմբերին Երևանում կբացվի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի
Աշունը հագեցած կլինի Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումներով։ Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին անցկացվելու են գիտաժողովներ, մրցաշարեր, հուշ ցերեկույթներ ու Ազգային հերոսի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ։ Այդ առթիվ օգոստոսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվեց հոբելյանական հանձնաժողովի նիստ, որին մասնակցեցին նաև Թաթուլ Կրպեյանի հարազատները: Նիստի ընթացքում ներկայացվեցին առ այսօր կատարված աշխատանքներն ու
Սնանկության գործերով կառավարիչների թիվը համալրվել է
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում օգոստոսի 20-ին տեղի է ունեցել սնանկության գործերով կառավարիչների որակավորման ստուգումը: Ներկայացված փաստաթղթերի հիման վրա որակավորման ստուգմանը մասնակցելու իրավունք ստացած 34 դիմորդներից քննությանը ներկա են եղել 31-ը: Որակավորման ստուգումն անցկացվել է 2 փուլով` թեստավորման և հարցազրույցի: Թեստային հարցաշարերը կազմվել են համակարգչի միջոցով պատահական ընտրությամբ` նախապես հրապարակված 500 հարցից 100 հարց ընտրելու միջոցով:
Արսեն Բաբայանն արձագանքել է Արամ Մանուկյանի հայտարարություններին. ԱՐՄԵՆՊՐԵՍ
ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում անձնավորված գնահատականներ է հնչեցրել ՀՀ ԱԺ նախագահի հասցեին` նշելով, թե չկա այնպիսի տարբերակ, որ սահմանադրական հանրաքվեն կայանա սեպտեմբերին։ Արամ Մանուկյանը նաև հայտնել է, թե իրենք փորձելու են «վիժեցնել» սահմանադրական փոփոխությունները։ Այս մասին «Արմենպրես»-ը պարզաբանում է խնդրել ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության
Ռուսներն ու ուկրաինացիներն էլ կխոսեն Եղեռնի մասին
Մոսկվայի Փարաջանովի անվան գեղարվեստական թատրոնը Երեւանում կներկայանա «Արմենիադա» նախագծով
Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքեր
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, մարդուն առևանգելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Ստացված նյութերի լրացուցիչ նախապատրաստմամբ պարզվել է, որ առկա են հատուկ ծառայություն իրականացնող մի շարք
ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard վճարային համակարգի հետ միասին խրախուսում է իր աշխատակիցներին
Գնահատելով բանկային քարտերի վաճառքի ոլորտում մասնագիտացված աշխատակիցների պրոֆեսիոնալիզմը, նախաձեռնողականությունը, նպատակասլացությունն ու ստեղծագործական մոտեցումը գործին` ՎՏԲ-Հայաստան Բանկը MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ անցկացնում է հերթական խրախուսական ծրագիրը Cirrus/Maestro, MasterCard Standart և MasterCard Gold քարտերի վաճառքի մասով: Խրախուսական ծրագրի առաջին փուլի շրջանակում բանկի բոլոր աշխատակիցները, ովքեր իրականացրել են MasterCard քարտերի վաճառք, ստացել են բոնուսային պարգևատրում, իսկ
«Երիտասարդականի» ստորգետնյա առեւտրի կենտրոնից ոչ բոլորն են կարողանալու օգտվել
Օրենքը պահանջում է, որ ցանկացած նորակառույց կամ հիմնանորոգվող շենք ու հանրային օգտագործման կառույց պարտադիր պետք է հարմարեցված լինի տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդկանց: Աբովյան փողոցում, մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ հիմնանորոգվող գետնանցումը շուտով կշահագործվի: Սակայն կառուցող կազմակերպությունը ու մայրաքաղաքի իշխանությունները մոռացել են գետնանցում տանող աստիճանների վրա թեքահարթակ տեղադրել: Հաշվի առնելով, որ ստորգետնյա անցումում գործելու է առեւտրի մեծ


















































