Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ստեփանյանը Եվրոպայի ոսկուն աշխարհի արծաթն էլ ավելացրեց

Օգոստոս 21,2015 20:45

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հեծանվավազքի (տրեկ) աշխարհի երիտասարդական առաջնությունում, որին մասնակցում է 32 երկիր, այս տարիքային խմբում վերջերս Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Էդգար Ստեփանյանը (նկարում) իր մեդալների հավաքածուն ավելացրեց աշխարհի փոխչեմպիոնի արծաթով: Նա 25 կմ (100 շրջան) խմբային մրցաձեւում բարձրացավ պատվո պատվանդանի երկրորդ աստիճան:

Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արման Սահակյանը, որն ընդամենը երկու ամիս է գլխավորում մարզական ՀԿ-ն, լուրջ ուշադրություն է դարձնում կարեւոր մեկնարկներին մարզիկների ճիշտ նախապատրաստության վրա ու արդյունքները, ինչպես տեսնում ենք, իրենց երկար սպասել չեն տալիս:

Առաջնության ավարտին դեռ երկու օր կա: Էդգարը, ինչպես նաեւ նրա թիմակից Պավել Ստեփանյանը դեռ մի քանի մեկնարկ էլ ունեն:

Մեր պատվիրակությունը գլխավորում է հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը: Թիմի հետ են նաեւ մեխանիկ Արսեն Բորյանը եւ  բժիշկ-մերսող Արթուր Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Գյոզալյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31