Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանն ազատ է արձակվել

Օգոստոս 21,2015 20:30

Քիչ առաջ Հանրապետության հրապարակ եկավ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մոտ 2 ժամ առաջ նրան բերման էին ենթարկել:

Նա դժվարացավ նշել, թե ոստիկանության բաժանմունքում քանի ակտիվիստ կար: Անդրիաս Ղուկասյանը ներկաներին տեղեկացրեց, որ «Ոտքի Հայաստանը» շարունակելու է իր հավաքը:

«Գտնում ենք, որ անօրինական են ոստիկանության գործողությունները: Բնականաբար ոստիկանությունը չկարողացավ ներկայացնել, որ օրենքի որ հոդվածն ենք խախտել եւ ինչով են թելադրված եղել իրենց գործողությունները: Մեր գնահատականը այս պահի դրությամբ այն է, որ ոստիկանության պաշտոնատար անձինք, որոնք հրահանգել են միջամտել, ըստ էության ջղաձգություն են ցուցաբերել: Մենք բերել էինք անվադողեր, նրա համար, որ այստեղ կառուցենք ժամանակավոր բեմ եւ նրա համար, որ հետագայում, եթե հասնի նրան, որ առաջանա ինքնապաշտպանության  խնդիր, օգտագործենք այդ որպես բարիկադի համար նյութ»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նա հավելեց, որ ոստիկանության արձագանքը չէր համապատասխանում օրենքին եւ չէր համապատասխանում իրավիճակին: 3 անվադողերը հիմք եւ պատճառ չէին նման միջամտության: Անդրիաս Ղուկասյանը ներկաներից խնդրեց 10-15 րոպե հանրահավաքին պատրաստվելու համար:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31