Օրվա լրահոսը

Հայոց լեզվի ուսուցիչն էլ գլուխ չի հանի Սահմանադրության տեքստից. փաստաբան. a1plus.am

Հայաստանում այսօր սահմանադրական բարեփոխումների օրակարգ չկա. սա քաղաքական օրակարգ է, եւ հանրությունը դրա կարիքը չունի։ Կարծում Է փաստաբան Արայիկ Պապիկյանը. «Հասարակությունն իր օրակարգում չունի սահմանադրության բարեփոխումների խնդիր։ Նոր համակարգին անցնելու դեպքում մեր ամբողջ օրենսդրությունը պետք է փոխենք։ Ես կարծում եմ՝ սա նոր սահմանադրության ընդունում է, ոչ թե փոփոխություն»։ Փաստաբանը նաեւ զարմանում է, թե ինչպիսի լեզվական

«Իշխանությունն է դարձել մեր նվագախմբի ջութակը». Աղվան Վարդանյան

ՀՅԴ-ն վստահեցնում է, որ ցանկացած կուսակցություն կերազեր այն, ինչին իրենք հասան այս ընթացքում

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ նոր դասասենյակ ռազմական ոստիկանությունում

Սեյրան ՕՀանյանն էլ շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ բարձր է գնահատել ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև առկա համագործակցության արդյունավետությունը և հույս հայտնել, որ այն շարունակական է լինելու:

ԲՀԿ-ն Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքներից գոհ է

ԲՀԿ խմբակցության պատգամավորները Բաղրամյան 26-ում հանդիպել են նախագահ Սերժ Սարգսյանի հետ, քննարկել իրենց տեսակետները Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը փոխանցեց, որ իրենք շատ գոհ են հանդիպման արդյունքներից. «Մենք նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկել ենք մեր դիտարկումները, նաեւ առաջարկություններ ունեինք, որոնք հնչեցրեցինք»: Թե ինչ առաջարկներ է արել ԲՀԿ-ն եւ

Որոշ դպրոցներ նոր ուսումնական տարին կդիմավորեն նոր գույքով

Քանի որ խնայողություն է առաջացել գնումների գործընթացում, կկարողանանք գույք մատակարարել նաև այն միջնակարգ դպրոցներին, որոնց ավագ դասարանների աշակերտների թիվը 100 և ավելի է:

Ռուսները Հայաստանն Արեւմուտքի հե՞տ են ասոցացնում

Հայաստանն է՞լ է ռուսական «պատժամիջոցներին» ենթարկելու արժանի պետություն Ռուսաստանում անխնա ոչնչացվում են «պատժամիջոցային» մթերքները: «Ռոսսելխոզնադզորի» տվյալներով՝ օգոստոսի 6-ից առգրավվել եւ ոչնչացվել է 871 տոննա մթերք, որոնց ներկրումը Ռուսաստանի տարածք արգելված է: Արդեն իսկ առգրավվել է 595 տոննա մաքսանենգ բուսական սննդամթերք, որից 555 տոննան ոչնչացված է, հաղորդել է օրերս «Ռոսսելխոզնադզորը»: Բացի այդ, առգրավվել է 307 տոննա

Արթուր Աթոյան. «Որպեսզի չգազազացնենք ռուսներին` թառափի արգելքն ընդունենք թյուրիմացություն» (Տեսանյութ)

Սոչիի մաքսատանը հայկական թառափն արգելել են ներմուծել, քանի որ, ըստ Աթոյանի, նրանք առաջնորդվել են հին օրենքներով, ոչ թե՝ ԵՏՄ

«Դատված» տնօրենը կրկին ընտրվեց տնօրեն (Տեսանյութ)

Թիվ 27 հիմնական դպրոցի նորընտիր տնօրեն Սուսաննա Սարգսյանի կողմնակիցները խանգարում էին աշխատել լրագրողներին:

Ռոբերտ Նազարյան.«Բիբինն ինձ համար մի հատ «վինտիկ է»

ՀԾԿՀ նախագահն ասում է՝ լավ կլինի ՀԷՑ-ի սեփականատերը փոխվի Երբ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հայտարարեց, որ «Դելոիթ Քնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը 230 հազար դոլարով Հայաստանի էներգետիկ համարկարգում ուսումնասիրություն է անելու՝ պարզելու՝ արդարացվա՞ծ է հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագինը 6.93 դրամով թանկացնելը, թե՝ ոչ, հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն «Առավոտին» ասել էր, որ այս ծառայությունը ՀԷՑ-ի չարաշահումները չի

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ

Նախագահի նստավայրում այսօր սկսվել են Սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները: Այդ գործընթացի շրջանակում Հանրապետության Նախագահը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ներկայացուցիչներ Նաիրա Զոհրաբյանի, Միքայել Մելքումյանի, Աբրահամ Մանուկյանի, Վահան Բաբայանի և Վարդան Վարդանյանի հետ: Քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների ընդհանուր գործընթացը, անդրադարձ է եղել ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի

«Այբ». Խոր ափսոսանք ենք հայտնում, որ Գ. Սաֆարյանը, միջոցների մեջ խտրականություն չդնելով, այս անգամ «ինքնահերոսացման ներշնչանք» է դարձրել իր գործատուին

Սույն հայտարարությունն «Այբ» կրթական հիմնադրամի և «Այբ» դպրոցի պաշտոնական արձագանքն է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության՝ ս. թ. օգոստոսի 25-ին ՀՀ որոշ ԶԼՄ-ներում հրապարակած հաղորդագրությանը, որում առկա են կեղծ տեղեկություններ և միտումնավոր խեղաթյուրումներ «Այբ»-ի գործունեության, որդեգրած սկզբունքների ու արժեքների վերաբերյալ: Խոր ափսոսանք ենք հայտնում, որ Գ. Սաֆարյանը, միջոցների մեջ խտրականություն չդնելով, այս անգամ «ինքնահերոսացման ներշնչանք» է դարձրել

Երևանի թ. 27 դպրոցում կոռուպցիան վերադարձավ ու վերահաստատվեց

Ավարտվեց թ. 27 դպրոցի տնօրենի ընտրության ոդիսականը և կառավարման խորհրդի ներկա 8 անդամներ միաձայն վերահաստատեցին կոռուպցիան դպրոցում ՝ ի դեմս պետությանը խոշոր չափեր վնաս պատճառած նախկին դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանի: Դպրոցի կառավարման խորհրդի անդամներից սկսած մինչև գործող Նախագահ, հաստատեցին կոռուպցիային հավատարիմ լինելու իրենց կամքը, հետևապես սին ու փուչ են իշխանությունների բոլոր այն խոսքերը, որոնք իրենք

«Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ»-ը չերաշխավորեց նամակի գաղտնիությունը

Եթե ՀԷՑ-ի պատասխանատուների գործով վճիռը մտնի օրինական ուժի մեջ, մարդիկ չեն կարողանալու իրենց վարքագիծը համապատասխանեցնել օրենքին Երեք տարի առաջ մարտի 26-ին Հրաչյա Հարությունյանը էլեկտրոնային փոստով դիմում է ուղարկել «Ինտեռ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ-ի էլեկտրոնային հասցեին եւ դիմումը ստացել է «ԻՆՏԵՌ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲ ընկերության ներքին անվտանգության տնօրինության տնտեսական անվտանգության եւ վարչակարգի բլոկի ղեկավար Յու. Մորդվինցեւը: Դիմումը

Մանկասայլակի գրպանից դրամապանակ էր գողացել

Օգոստոսի 22-ին, ժամը 21-ին, 1982 թ. ծնված Հասմիկ Ա.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ Երևանի Գ. Նժդեհի փողոցի թիվ 1 հասցեի մոտ երեխայի մանկասայլակի գրպանից գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է 24.000 դրամ և նկարներ: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 21.30-ին, բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Գոռ

Կողոպուտ շքամուտքում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները օգոստոսի 25-ին, ժամը 17-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով, բաժին են ներկայացրել 1985 թ. ծնված Ռոբերտ Հ.-ին և հրավիրել` 1993 թ. ծնված Ռոբերտ Ղ.-ին: Վերջինս հաղորդում է տվել, որ Ռոբերտ Հ.-ն Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 20 շենքի շքամուտքում ձեռքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին և բացահայտ հափշտակել է

Սուրեն Զոլյան. «Թատրոն կազմակերպելը պաշտպանության նախարարության գործառույթը չէ»

«Զարմանալի է նախ եւ առաջ, թե ինչո՞ւ է այդ շինությունը տրվել պաշտպանության նախարարությանը: Պաշտպանության նախարարությունը հազար ու մի ավելի կարեւոր գործառույթ ունի, բայց ոչ թե համերգներ եւ սպորտային միջոցառումներ կազմակերպելը: Ես կհասկանայի, եթե փորձ արվեր նորից կենդանացնել»,- «Անալիտիկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Մարզահամերգային համալիրի վաճառքի մասին նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը:

«Մեր» կոռուպցիայի աստառն ու երեսը

Հայաստանում գործում է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ղեկավարությամբ: Տարբեր առիթներով պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են այդ պայքարում հաջողությունների, որոշ ոլորտներում կոռուպցիայի ծավալների նվազման մասին: Օրինակ, վերջերս՝ Երեւանում ԵԽ գրասենյակի եւ ԿԳ նախարարության հետ համատեղ ներկայացրած «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի մեկնարկի ժամանակ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե

Ստոկհոլմում բացվեց Արմին Վեգների լուսանկարների ցուցահանդեսը

Օգոստոսի 25-ին Ստոկհոլմի Ռազմական թանգարանում բացվեց «Արմին Վեգներ. Հայոց ցեղասպանության ականատեսը» խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացվեցին Վեգների շուրջ երեք տասնյակ լուսանկարներ հեղինակի գրառումներով և բացատրագրերով։ Ցուցահանդեսը կազմակերպվել է Շվեդիայում ՀՀ դեսպանության, Ռազմական թանգարանի, և «armenica.org» կազմակերպության համատեղ ջանքերով՝ Շվեդիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում։ Տարվա ընթացքում Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի ջանքերով լույս տեսավ նաև

«Սատանան մանրուքների մեջ է». Հայկ Ալումյանը ՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Հայկ Ալումյանի կարծիքով՝ մեզ ստիպում են երկու դեպքում էլ գործել մեր կամքին հակառակ որոշ մասով

Սուրեն Զոլյան. «Հայաստանը զավթել է ինչ-որ մի խումբ եւ վաճառքի է հանում էժան գներով»

«Խոսքը շատ կարեւոր օբյեկտի մասին է: Բայց դա միայն օբյեկտ չէ: Սա վերջիվերջո հուշահամալիր է: Դա Երեւանի ամենաերեւելի շինություններից մեկն է, որը նաեւ հստակ ֆունկցիոնալ նշանակություն ունի»,- լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի վաճառքին՝ ասաց քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը: Պարոն Զոլյանը հարցնում է, թե կառավարությունն ի՞նչ գործ ունի, որ իրեն

Արտակ Զաքարյան. «Ոչ»-ի շարժումն այնպիսի ուժ չէ, որի հետ հաշվի նստեն»

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով՝ Վենետիկի հանձնաժողովի անդամների ոչ բոլոր առաջարկներն են ընդունելի: «Հենարան» մամուլի ակումբում պարոն Զաքարյանը տեղեկացրեց, որ առաջիկայում նախատեսվում են նաև խորհրդարանական լսումներ սահմանադրական բարեփոխումների թեմայով: Հարցին՝ «ոչ»-ի շարժումը հենց սահմանադրական փոփոխությունների դե՞մ է, թե՞ իշխանությունների դեմ պայքարելու միջոց, գուցե պայքարող ուժերը ծանո՞թ էլ չեն սահմանադրական բարեփոխումների տեքստին,

Վահե Էնֆիաջյանը կոչ է անում շանտաժ չանել եւ «տարբեր գյադաների» մեյդան չգցել

Ի վերջո, եթե ԲՀԿ-ն գոյություն չունի, ինչպես որոշ մեր գործընկերներ են փորձում նման զվարճալի հայտարարություններ անել, ապա հարց եմ տալիս` ինչո՞ւ եք այդ «գոյություն չունեցող» ուժի մոտ տարբեր մունետիկներ ուղարկում, հորդորում, խնդրում, համոզում, որ միանանք «ՈՉ»-ի քարոզարշավին:

Սարգիս Հովսեփյանը հրավիրել է 23 ֆուտբոլիստների

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 3-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Սերբիա: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն

Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 27-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 30-31-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Օգոստոսի 27-29-ին սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է

Հրանտ Բագրատյանի էսսեն. «Նոր Սահմանադրությունը և պառլամենտարիզմը»

Ահա այսպիսի պառլեմենտարիզմ։ Դրա համար ենք ասում. նոր Սահմանադրությամբ Հայաստանը դադարում է հանրապետություն լինելուց։

«Բիթլզի» մասին բացառիկ գիրք-ալբոմ՝ հայերեն

ԽՍՀՄ մշակույթի նախարար Եկատերինա Ֆուրցեւան, որը պաշտոնավարել է 1960-74 թթ., զանգահարել էր «Գոսկոնցերտի» տնօրենին եւ խնդրել դստեր համար «Բիթլզ»-ի երկու տոմս։ Երբ տնօրենից նախարարը լսել է, թե՝ «Բիթլզ» քառյակի համերգը նույնիսկ առաջիկայում ծրագրված չէ, տիկին Ֆուրցեւան տարակուսանք է հայտնել. «Իսկ ողջ Մոսկվան այդ ի՞նչ հայտագրերով է ողողված»։ Պարզվել է, որ շշուկներ են տարածվել, թե հյուրախաղերով

Արտակ Զեյնալյան. «Սա նոր սահմանադրության նախագիծ է»

Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ դատապարտյալների՝ քվեարկությանը մասնակցելը հակասում է այս կամքի ազատ ձեւավորման սկզբունքին

Բժշկին ծեծելու եւ գազային ատրճանակով դեմքին կրակելու վերաբերյալ անհիմն կարճված գործի քննությունն ավարտվել է

Մեղադրական եզրակացության կազմմամբ ավարտվել է նախկինում անհիմն կարճված, սակայն հետագայում օբյեկտիվ և բազմակողմանի քննության նպատակով Հատուկ քննչական ծառայություն ուղարկված ծանր հանցագործության գործի նախաքննությունը

Թեղուտի գյուղապետը` որդու մասին. «Հուզմունքի մեջ է եղել, դիմել է անհրաժեշտ ինքնապաշտպանության»

Գյուղապետը որդու ձերբակալման մասին իմացել է համացանցից

Հաջորդը հասարակաց տունն է. «Չորրորդ իշխանություն»

Այսինքն, եթե Կիեւյան կամուրջի մոտ «Հավանա» ռեստորան կա, ուրեմն Համալիրում պետք է կազինո լինի։

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930