Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Զոլյան. «Թատրոն կազմակերպելը պաշտպանության նախարարության գործառույթը չէ»

Օգոստոս 26,2015 13:02

«Զարմանալի է նախ եւ առաջ, թե ինչո՞ւ է այդ շինությունը տրվել պաշտպանության նախարարությանը: Պաշտպանության նախարարությունը հազար ու մի ավելի կարեւոր գործառույթ ունի, բայց ոչ թե համերգներ եւ սպորտային միջոցառումներ կազմակերպելը: Ես կհասկանայի, եթե փորձ արվեր նորից կենդանացնել»,- «Անալիտիկ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Մարզահամերգային համալիրի վաճառքի մասին նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Հանրային խորհրդի անդամ Սուրեն Զոլյանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ համալիրը տրվել է ՊՆ-ին, քանի որ նրա հաշվապահությունը չի ստուգվում, քաղաքագետն այսպես արձագանքեց. «Պաշտպանության նախարարության գործառույթը պաշտպանելն է: Հիմա հարց է ծագում. ի՞նչը եւ ումի՞ց են պաշտպանում: Հարցը այդպես դրեք: Սա այն աբսուրդներից, որ իրոք անհասկանալի է»:

Սուրեն Զոլյանը նշեց, որ եթե ՊՆ-ն մարզահամերգային համալիրում թատրոններ կազմակերպեր, լավ կլիներ, «բայց դա իր գործառույթը չէ: Նրա գործառույթը, նախ և առաջ սահմանը պաշտպանելն է, ոչ թե այլ անհասկանալի գործառույթներ իրականացնելը»:

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31