Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ նոր դասասենյակ ռազմական ոստիկանությունում

Օգոստոս 26,2015 14:45

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ օգոստոսի 25-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում բացվեց ժամանակակից տեխնիկայով, ծրագրային ապահովվածությամբ նոր դասասենյակ:

Համակարգչային դասասենյակը ռազմական ոստիկանության սպաներին հնարավորություն կտա, օգտվելով արդի տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորություններից, առավել արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուի խոսքով՝ տեխնիկապես հագեցած համակարգչային նոր դասասենյակը ՌՈ սպաների համար նաև ինքնազարգացման ու ինքնակրթման լայն հնարավորություն է ընձեռելու՝ ամրապնդելով նրանց մասնագիտական գիտելիքները: Նա նշել է, որ  առաջիկայում ՌՈ տարածքային ստորաբաժանումներում ևս բացվելու են նմանօրինակ համակարգչային դասասենյակներ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան ՕՀանյանն էլ շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ բարձր է գնահատել ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև առկա համագործակցության արդյունավետությունը և հույս հայտնել, որ այն շարունակական է լինելու:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31