Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Հովսեփյանը հրավիրել է 23 ֆուտբոլիստների

Օգոստոս 26,2015 12:43

Սեպտեմբերի 4-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Նովի Սադ քաղաքի «Կարաջորջե» մարզադաշտում հյուրընկալվելով Սերբիայի հավաքականին: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 3-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Սերբիա: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են մարզական հավաքին մասնակցելու հրավեր.

Դարպասապահներ

Գևորգ Կասպարով «Ալաշկերտ»

Արսեն Բեգլարյան «Միկա»

Գևորգ Պրազյան «Արարատ»

 

 Պաշտպաններ

Ռոբերտ Արզումանյան «Ամկար» (Ռուսաստան)

Հրայր Մկոյան «Էսթեղլալ» (Իրան)

Գաել Անդոնյան «Օլիմպիկ» (Մարսել, Ֆրանսիա)

Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)

Լևոն Հայրապետյան «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան «Փյունիկ»

Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»

 

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)

Գևորգ Ղազարյան «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Մարկոս Պիզելլի «Ակտոբե» (Ղազախստան)

Արաս Օզբիլիս «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Կառլեն Մկրտչյան «Անժի» (Ռուսաստան)

Նորայր Ասլանյան «Ալմերե Սիթի» (Հոլանդիա)

Արտյոմ Սիմոնյան «Ցյուրիխ» (Շվեյցարիա)

Արթուր Յուսպաշյան «Փյունիկ»

Արտակ Գրիգորյան «Ալաշկերտ»

 

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)

Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)

Ռուսլան Կորյան «Լուչ-Էներգիա» (Ռուսաստան)

ՀՖՖ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31