Օրվա լրահոսը

Մեղքը փորձում էր գցել ցլիկի վրա

Մայիսի 1-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ակնակապճի կապտուկ, կրծքավանդակի աջ կեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել 1973 թ. ծնված Ադամ Բ.-ն, ով հայտնել էր, որ վնասվածքը ստացել է իր տան բակում` ցլիկի հարվածի հետևանքով: Պարզվել է, որ մայիսի 1-ին, ժամը 11.00-ի սահմաններում, իր տնամերձ հողամասում վիճաբանության ժամանակ, 1980

Քաշաթաղի հանրակրթական դպրոցներում կազմակերպվում են արիության դասեր

Մայիսյան եռատոնին ընդառաջ՝ Քաշաթաղի հանրակրթական դպրոցներում կազմակերպվում են արիության դասեր, որոնք անցկացվում են ազատամարտիկների, զինկոմիսարիատի աշխատակիցների մասնակցությամբ: Մայիսի 7-ին Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջն. դպրոցում 9-12-րդ դասարանների աշակերտների հետ հանդիպեցին՝ տողերիս հեղինակը, «Արցախէներգո» ՓԲԸ Քաշաթաղի մասնաճյուղի տնօրեն, Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի(ԲԻԽ) անդամ, Արցախի ազատամարտիկների միության Բերձորի քաղաքային բաժանմունքի նախագահ Վիլեն Սիմոնյանը և շրջանային զինկոմիսարիատի

Կառավարությունը փորձում է առավել լիբերալ քայլերով զարկ տալ տնտեսական զարգացմանը. Հ. Նաղդալյան

-Այսօր օրենքներից մեկի՝ «Օտարերկրացիների մասին» օրենքի քննարկման ժամանակ իրարամերժ կարծիքներ հնչեցին կառավարության առաջարկների և ծրագրերի մասին: Ի՞նչ կարծիքի եք այդ բանավեճի մասին: -Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում մեր գործընկերների քաղաքական դիրքորոշումներին և մասնագիտական որակներին, բայց կցանկանայի, որ մեր գործընկերները ձեռնպահ մնային առանձին դրույթների, մասնակի դետալների, հատկապես՝ ոչ շատ էական , ծավալուն դրույթների, կարգավորումների մեջ լուրջ,

Պատգամավորներն ապշել են՝ եթե ՀՀ-ում 70 հազար օտարերկրացի է աշխատում, ինչո՞ւ են մերոնք խոպան գնում

Հրանտ Բագրատյանը վստահեցնում է, որ եթե օտարերկրացին եկել է Հայաստան աշխատելու, մենք պիտի ուրախանանք, ոչ թե պետտուրք գանձենք:

Առաջ ճրագով էին ման գալիս, որ միլիցիայում գեներալ գտնեին, իսկ էսօր գեներալներին մեր ոստիկանությունում տեղ ու դադար չկա

Ներքին գործերի նախկին նախարար Լեւոն Գալստյանի մտահոգությունները Լենինականի նախկին միլպետ, ՀԽՍՀ ներքին գործերի վերջին նախարար Լեւոն Գալստյանին՝ «Լյովապետին», հարցրինք, թե նրա դիտարկմամբ` բարեփոխվե՞լ է արդյոք Հայաստանի ոստիկանական համակարգը: Նրան հիշեցրինք, որ ՀՀ ոստիկանապետն ու մարզային որոշ ոստիկանապետեր, խոսելով բարեփոխումներից, միշտ շեշտում են, թե ոստիկանությունը առաջվանը չէ, ծեծուջարդի մեթոդները չկան, ավելի քաղաքակիրթ են նորօրյա ոստիկանները: «Ուրեմն

Գալուստ Սահակյանն`իր մասնակցությամբ հայ-վրացական սկանդալի մասին

ԱԺ խոսնակը պնդում է, որ Հարավային Օսեթիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպման ժամանակ ինքն այլ հագուստով է եղել

Այսպես կոչված՝ «Խոպանչիների մասին» օրենքն ամբողջությամբ ընդունվեց

Քիչ առաջ ԱԺ-ում քվեարկության դրվեցին եւ ընդունվեցին կառավարության ներկայացրած այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք քննարկվել էին արտահերթ նիստում: Քրեական եւ Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագիծն  առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 93 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցն ընդունվեց 73 կողմ, 26 ձեռնպահ ձայներով: Իսկ Առեւտրի եւ ծառայությունների մասին

Թուրքիայի էներգետիկայի նախարարը բնապահպաններին կոչ է արել բողոքել «Մեծամոր»-ի ատոմակայանի դեմ. Hurriyet

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը այդ երկրի բնապահպաններին կոչ է արել միասին երթ անցկացնել Հայաստանում գտնվող «Մեծամորի» ատոմակայանի դեմ, որի կյանքը երկարացվել էր 10 տարով: «Hurriyet»-ի փոխանցմամբ՝ նախարարը Թուրքիայում կայացած համաժողովին իր ելույթում ասել է, թե եթե բնապահպանները «անկեղծ» են երկրի ներսում իրականացվող ծրագրերի շուրջ, նրանք պետք է նաեւ նույն կերպ վերաբերվեն «Մեծամորի» ատոմակայանին, որը

59 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում վիրահատվել են

2013թ. ընթացքում 422 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել էին ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: 59 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել են: 2014թ. ընթացքում 708 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել էին ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: 117 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների

ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների համար պետտուրք է սահմանվել. Բագրատյանը զարմացած է՝ Բրիտանիա՞ ենք, թե՞ Գերմանիա

Կառավարությունը մտադիր է տուգանել այն օտարերկրացիներին, որոնք աշխատում են ՀՀ-ում եւ աշխատանքի թույլտվություն չունեն

Վահրամաբերդցիները սնանկանում են ռուսական 102-րդ ռազմաբազայի պատճառով (Տեսանյութ)

Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի բնակիչները Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեցին, թե անասնապահությունը իրենց գյուղում ոչ մի կերպ չի կարող զարգանալ ռուսական 102-րդ ռազմաբազայի պատճառով: Բանն այն է, որ կառավարությունն այս գյուղի արոտավայրերը 49 տարի ժամկետով անվարձահատույց օգտագործման է հանձնել 102-րդ ռազմաբազային, որը զորավարժություններ է անցկացնում այստեղ: Հիշեցնենք, որ երկու տարի առաջ գյուղի արոտավայրում, որը, հատկացված է

Հայաստանը շահել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից. Ria

«Այժմ այսպիսի միտում կա. Ռուսաստանին ապահովել սննդով, այն ապրանքներով, որոնք մենք դադարել ենք վերցնել տարբեր երկրներից եւ մեր հայացքն ենք ուղղել ԵՏՄ-ի մեր գործընկերներին: Հայաստանը մի երկիր է, որտեղ տարվա մեջ 350 օր արեւային է: Դա հնարավորություն է տալիս արտադրել բարձրորակ ապրանք. լոլիկ, վարունգ, կարտոֆիլ, սմբուկ, մրգեր»,- այս մասին ռուսական «Ռիա» գործակալության հետ զրույցում ասել

Հայերը՝ Օսմանյան կայսրությունում, ցարական Ռուսաստանում եւ Պարսկաստանում

Սարգիս Հացպանյանը «Նարեկացի» արվեստի միությունում սկսել է դասախոսությունների նոր շարքը՝ «Ինչո՞ւ ցեղասպանություն» խորագրով Բալկաններից մինչեւ Պարսից ծոց ձգվող 28 մլն բնակչություն ունեցող Օսմանյան կայսրությունում՝ մինչ համիդյան ժամանակաշրջանում հայերը կազմում էին ընդամենը 3 մլն, սակայն նրանց ձեռքում էր գտնվում արդյունաբերության 26 %-ը, ներմուծվող ապրանքների 60%-ը, արտահանվող ապրանքների 40%-ը եւ ներքին առեւտրի 80%-ը: Ըստ Հայ Կաթողիկե եկեղեցու

Մայիսի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Մայիսի 8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 9-ին‵ երեկոյան ժամերին, 10-12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ին կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի

Վիճաբանություն` քրոջը նեղացնելու համար, ինչն ավարտվել է դանակահարությամբ

  ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ անչափահասների դանակահարության դեպքի առթիվ հարուցված  քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ  պարզվել են դանակահարության հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ դպրոցում սովորող իր քրոջը վիրավորելու հարցի շուրջ անչափահաս  Ն.Ադամյանը  2014 թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Վանաձորի թիվ 24 դպրոցի ետնամասում վիճաբանության մեջ

ԵԱՀԿ-ն խթանում է համագործակցությունը Կանանց ռեսուրսային կենտրոնների շրջանում Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի 2015թ. – Կանանց ռեսուրս կենտրոնների շրջանում համագործակցությունը խթանելու նպատակով՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպել է Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիայի՝ «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» պատվիրակության այցը Հայաստան: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2009թ. հիմնադրվել են Կանանց ռեսուրսային կենտրոններ Գորիսում, Կապանում և Մեղրիում: Կենտրոնները ձևավորեցին Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը և 2014 թ.-ին դարձան «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» անդամ:

Վերնիսաժի կրակոցների գործով մեղադրողը փոխում է «Յուվեցի Կարոյի» փեսայի մեղադրանքը (Տեսանյութ) 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատախազ Հարություն Սարգսյանը Վերնիսաժում անցյալ տարի տեղի ունեցած կրակոցների, մարմնական վնասվածքներ հասցնելու գործով հրաժարվեց Գոռ Առաքելյանին առաջադրված նախկին մեղադրանքից եւ նրան առաջադրեց նոր մեղադրանք՝ ապօրինի զենք պահել, տուժողներին դիտավորությամբ մարմնական վնասվածք հասցնել, իսկ Քրեական օրենսգրքի նախկինում առաջադրված 34/104 (սպանության փորձ) հոդվածը փոխվեց դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու

Սասուն Միքայելյան. «Շուշին ետ վերցնել, կնշանակի՝ Ղարաբաղը հանձնել»

«Շուշիի ազատագրումը բեկում մտցրեց ռազմի դաշտում: Դրանից հետո մեր հակառակորդն ընկավ խուճապի մեջ»,-այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը որոշ մանրամասներ պատմեց Շուշիի ազատագրման գործողությունից: Նա նշեց, թե Շուշիի ազատագրումն իր հպարտությունն է, իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը. «Չնայած հակառակորդի ուժեղ դիմադրությանը, մենք կարողացանք ազատագրել ռազմավարական կարևորություն ունեցող Շուշիի

Շարմազանովը՝ Զուրաբյանին. «Մենք բոլորս մեղավոր ենք, թող քար նետի մեր վրա նա, ով մեղք չի գործել»

Լեւոն Զուրաբյանը կառավարությանը մեղադրում է ժողովրդի վրա «էքսպերիմենտներ» անելու մեջ

Մուբարիզ Գուրբանլի. Եվրոպական խաղերին ոչ ոք չի խանգարի. Day.az

«Կրոնի տեսանկյունից Ադրբեջանում կա կայունություն, այդ պատճառով ինչ-որ խմբավորումների կամ հոսանքների կողմից Եվրոպական խաղերի ձախողման հնարավորությունը հավասար է զրոյի»,- այս մասին, ըստ Day.az-ի հայտարարել է, Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Մուբարիզ Գուրբանլին: Գուրբանլին նաեւ ընդգծել է, թե Եվրոպական խաղերը Ադրբեջանի համար պատմական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական նշանակություն ունեն. «Այն հանգամանքով, որ այս խաղերը առաջին

Գուրգեն Դալիբալթայանը` Շուշիի ազատագրման, հաղթանակը տոնելու ու Վազգեն Սարգսյանի հետ զրույցի մասին

«Ավելի լավ է կռիվ գնաս, պատերազմ, քան լրագրողների հարցերին պատասխանես: Դուք՝ լրագրողներդ վտանգավոր ժողովուրդ եք»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը կատակեց 1991-92թթ. ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ, «Հրազդան» ռազմական գործողության համահեղինակ, պաշտպանության նախարարի խորհրդական Գուրգեն Դալիբալթայանը: Գեներալն այժմ տարիների հեռավորությունից հետադարձ հայացք նետելով Շուշիի ազատագրմանը` հպարտությամբ նշեց, որ

Թե ինչպես ուսուցչուհին Սերբիայում դարձավ բանաստեղծուհի

Սերբիայում երկու լեզվով (հայերեն եւ սերբերեն) հրատարակվել է Անուշ Բալայանի բանաստեղծությունների առաջին գիրքը (լուսանկարում): «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ բանաստեղծուհին ներկայացրեց շուրջ 20 տարի Սերբիայում ապրելու եւ ստեղծագործելու իր պատմությունը: «1995թ. որոշեցի այցելել բելգրադաբնակ սերբ բարեկամիս: Երեւանում ապրելու եւ աշխատելու տարիներին նա իմ ընտանիքում հաճախ էր հյուրընկալվում: Նրա շնորհիվ հնարավորություն ունեցա ծանոթանալ եւ համակրել սերբերին»,- նշեց

Երիտասարդ քաղաքական գործիչներ կազմակերպության փոխնախագահը միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

«Քաղաքացիական պայմանագիրը» նպատակադրվել է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ստանալ ՀՀ քաղաքացիների վստահության քվեն և ստանձնել Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը:

Նաիրա Զոհրաբյանի տպավորությամբ՝ Գոհար Ենոքյանն այսօր ազատ կարձակվի

Գլխավոր դատախազն էլ է մտահոգ Գոհար Ենոքյանի առողջական վիճակով

Թե ինչու է այսպես կոչված «Խոպանչիների մասին» օրենքը ձեռնտու ՌԴ-ին եւ ինչպես է նպաստելու 5-10% արտագաղթին

Արամ Մանուկյանը բացատրում է, որ Ռուսաստանը իր պատճառներն ունի՝ «Եկամտահարկի» մասին օրենքի փոփոխություններն ընդունելու

Գոհար Ենոքյանի պաշտպանը դիմել է ԱԱԾ-ին

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանն, որն իրականացնում է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի պաշտպանությունը, Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալը՝ Կարո Կարապետյանի հետ որևէ գումարային խնդիր երբևէ չի ունեցել, և ինքն անձամբ որևէ մեկի հետ գումարային խնդիր չունի: «Իր զարմիկի հետ կապված գումարային խնդիր եղել է, որն էլ դարձել է այս պատմության հիմքը, և պետական

100 մլն դոլար նվերը Lydian International ընկերության Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրին ՀՀ կառավարության կողմից․ՀԲՃ

Բրիտանական Ջերսի կղզու օֆշորային գոտում գրանցված Lydian International Limited (Լիդիան) ընկերությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ իրենց մոտ հրաշալի հնարավորություն է առաջացել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ ներդրումները նվազեցնել 100մլն ԱՄՆ դոլարով։ Պարզվում է, որ այդ հնարավորությունն ընձեռնել է Հայաստանի կառավարությունը, որը շատ է սիրում տարատեսակ նվերներ մատուցել հանքարդյունահանման ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին։

Աշոտյանի եւ «շնաձկների» խաղը էմոցիոնալ է անցել

Հայաստանյան առաջատար լրատվամիջոցների լրագրողներ, մեկնաբաններ ու տեսակետ ստեղծողներ մայիսի 9-ին՝ ՀՀ ԿԳ նախարարն՝ ընդդեմ չորրորդ իշխանության եւ հանուն գիտելիքի կխաղան «Ամենախելացին» հեռուստախաղում: Մասնակիցների թվում են՝ Արտակ Հերիքյանը, Կարեն Գիլոյանը, Լիլիթ Թումանյանը, Վահե Ղազարյանը, Մարկ Գրիգորյանը, Եգոր Գլումովը, Արծրուն Հովհաննիսյանը, Գոհար Վեզիրյանը, Արտյոմ Երկանյանը, Պետրոս Ղազարյանը, Սաթիկ Սեյրանյանը եւ Գեղամ Մանուկյանը: Օրեր առաջ ԿԳ նախարար Արմեն

«Մեր հարևանները երևի հասկացել են, որ պետք չէ նման կերպ գործել». Սեյրան Օհանյան

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, հակառակորդի կողմից սադրանքների փորձեր չկան: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը Երևանի պետական բժշկական համալսարանում մասնակցում էր ռազմաբժշկական ֆակուլտետում թանգարանի բացման արարողությանը: Սահմանին տիրող հանգստությունը նախարարը պայմանավորում է երկու հանգամանքով. «Առաջինն Ադրբեջանի ներկայիս քաղաքական վիճակն է, իսկ երկրորդն այն է, որ մեր

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930