Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

59 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում վիրահատվել են

Մայիս 07,2015 16:17

2013թ. ընթացքում 422 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել էին ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: 59 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել են:

2014թ. ընթացքում 708 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել էին ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ: 117 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում վիրահատվել են:

Միայն 2015թ. առաջին չորս ամիսների ընթացքում 200 դատապարտյալ և կալանավորված անձ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից տեղափոխվել են ՀՀ տարբեր բժշկական հաստատություններ, իսկ նրանցից 40-ը՝ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ենթարկվել են վիրահատության:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց բժշկական սպասարկումը գտնվում է քրեակատարողական ծառայության ղեկավարության խիստ հսկողության ներքո:

Հարկ է նշել նաև, որ նեղ մասնագիտական բժշկական միջամտության կարիք ունեցող դատապարտյալները և կալանավորված անձինք տեղափոխվում են համապատասխան բժշկական կենտրոններ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ, բուժումը կատարվում  է նաև պետական պատվերի շրջանակներում:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031