Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ քաղաքական գործիչներ կազմակերպության փոխնախագահը միացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը

Մայիս 07,2015 15:26

Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի խորհրդի՝ մայիսի 3-ին կայացած նիստում ԵՔԳԱ փոխնախագահ Մխիթար Հայրապետյանն ու խորհրդի ևս 5 անդամներ հայտնեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու իրենց որոշման մասին։

Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի նախագահ, անկուսակցական Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, որ ԵՔԳԱ-ն, լինելով հասարակական կազմակերպություն, երբևէ իր անդամներին չի սահմանափակել հարել այս կամ այն քաղաքական ուժին, և մինչ օրս կազմակերպության տանիքի տակ հաջողությամբ համագործակցել են քաղաքական տարբեր ճամբարներ ներկայացնող բազմաթիվ երիտասարդներ։ Կազմակերպության խորհուրդը ողջունեց իր անդամների սույն որոշումը։

Մայիսի 5-ին ԵՔԳԱ փոխնախագահը «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամներ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու որոշումը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր առջև լուրջ խնդիրներ է դրել, այն է՝ կենտրոնացնել հայության մարդկային, տնտեսական, ֆինանսական, մտավոր ներուժը կամ նրա հիմնական մասը Հայաստանի Հանրապետության տարածքում, և ապահովել այդ ներուժի անվտանգությունն ու բնականոն զարգացումը, կասեցնել Հայաստանից նկատելի արտագաղթը, նախադրյալներ ստեղծել Մեծ հայրենադարձության համար, ինչպես նաև սոցիալ-տնտեսական, քաղաքական, բարոյահոգեբանական պայմաններ ապահովել Հայաստանի բնակչության թվի շարունակական աճի համար։ Բացի այդ, ձևավորվում է ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը գործելու է կոլեգիալ, և ոչ թե սուպերլիդերի կառավարմամբ։ «Քաղաքացիական պայմանագիրը» նպատակադրվել է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ստանալ ՀՀ քաղաքացիների վստահության քվեն և ստանձնել Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը:

Հաշվի առնելով այս ամենը՝ ես և ղեկավար խորհրդի մի քանի անդամներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու և երկրում իշխանափոխության հասնելու գործում մեր սեփական ներդրումն ունենալու որոշում կայացրինք», – նշեց Հայրապետյանը։

Հավելենք, որ չնայած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը միանալու որոշմանը՝ Մխիթար Հայրապետյանը կշարունակի զբաղեցնել Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիայի փոխնախագահի պաշտոնը։

ԵՔԳԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031