Լրահոս
Օրվա լրահոսը

Գոհար Ենոքյանի պաշտպանը դիմել է ԱԱԾ-ին

Մայիս 07,2015 15:08

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանն, որն իրականացնում է ԱԺ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի պաշտպանությունը, Aravot.am-ին ասաց, որ իր պաշտպանյալը՝ Կարո Կարապետյանի հետ որևէ գումարային խնդիր երբևէ չի ունեցել, և ինքն անձամբ որևէ մեկի հետ գումարային խնդիր չունի:

«Իր զարմիկի հետ կապված գումարային խնդիր եղել է, որն էլ դարձել է այս պատմության հիմքը, և պետական մեքենան օգտագործելով, շանտաժի միջոցով փորձ է արվում այդ խնդիրները լուծել Գոհար Ենոքյանի հաշվին, քանի որ զարմիկն անվճարունակ է: Որի համար էլ կրկին և հրապարակային դիմում եմ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, որպեսզի օպերատիվ միջոցառումների միջոցով պարզվեն ՀՀ գլխավոր դատախազության կողմից սանձազերծված և ՀՀ հատուկ քննչական ծառայության ձեռքով իրականացվող ապօրինության հիմքում ընկած հանգամանքները և կանխվի ապօրինությունների հետագա զարգացումը: Համոզված եմ, որ օպերատիվ միջոցառումների շնորհիվ՝ ԱԱԾ-ին հետաքրքրող շատ հանգամանքներ ի հայտ կգան, և ապօրինությունների հեղինակների պատասխանատվության բավարար հիմքեր ձեռք կբերվեն: Ստեղծված իրավիճակում, միակ պետական մարմինը, որը կարող է օբյեկտիվություն և օրինականություն ապահովել, մնացել է ԱԱԾ-ն, քանի որ գրեթե բոլոր իրավապահ կառույցներին ներքաշել են ապօրինության մեջ, այդ թվում և՝ դատարաններին, քանի որ Գ. Ենոքյանի եղբորորդուն, դարձյալ ապօրինի մեղադրանքով, դատարաններն անհիմն կալանավորման որոշումներ են կայացրել»:

Պաշտպանն ասաց, որ «երեկ որոշակի գործողություններ կատարվել են, սակայն դրանք ներկա կասկածանքի համար հիմք հանդիսացող որևէ փաստական տվյալներ չեն պարունակում, և շարունակում եմ պնդել, որ Գոհար Ենոքյանի ձերբակալումը բացահայտ ապօրինություն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031