Օրվա լրահոսը

«Ամո’թ նախագահ Օբամային, դա իր ամոթն է». Ռիչարդ Կիրակոսյան

Անկարան, Վաշինգթոնը, Լոնդոնը «ցեղասպանություն» բառը չօգտագործելու դիրքորոշում ունեն: Այս կարծիքին է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Մեր հարցին, թե հույս չկա՞, որ այս տարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կասի «ցեղասպանություն» բառը, Ռիչարդ Կիրակոսյանը պատասխանեց. «Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, սակայն կարող եմ ասել` ամոթ իրեն` նախագահ Օբամային, դա իր

Բռնություն՝ գիշերային ակումբում. ձեռքին եղած շշով օղին լցրել է պարուհիներից մեկի վրա

Գիշերային ակումբի այցելուներից մեկը ժամը 03-ի սահմաններում աղմկել է, հայհոյել, ձեռքին եղած շշով օղին լցրել պարուհիներից մեկի վրա, խանգարել ներկաների հանգիստն ու խաթարել ակումբի բնականոն գործունեությունը, ապա բռունցքով հարվածել է իր ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի դեմքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Ավստրիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. civilnet.am

Ավստրիայի խորհրդարանը ապրիլի 21-ի առավոտյան ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է Հայոց ցեղասպանությունն ու Թուրքիային կոչ անում առերեսվել իր անցյալի սև էջերի հետ. այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Նրա տեղեկացմամբ՝ հայտարարության տակ ստորագրել են ավստրիական խորհրդարանի բոլոր վեց քաղաքական խմբակցությունները: Փաստաթղթում նշվում է, որ Օսմանյան

Մեղադրողը խնդրեց Վարդան Պետրոսյանի նկատմամբ խիստ պատիժ նշանակել

Մեղադրողը համարում է, որ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նշանակած պատժի չափն անհիմն է

«Անմահ հոգիներ» ֆլեշ-մոբ` Ռուսաստանի խոշոր քաղաքներում

Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի Համառուսաստանյան հանձնաժողովի ծրագրի շրջանակում տեղի են ունենում միջոցառումներ, որոնց մասնակիցների քանակը գնալով զգալի ավելանում է: Հայ երիտասարդությունը որոշել է հետ չմնալ ժամանակից և իր միջոցառումների համար օգտագործել ժամանակակից ձևեր: «Ռուսաստանի հայ երիտասարդության կոնգրեսը» «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության աջակցությամբ Մոսկվայի Գորկու անվան կենտրոնական զբոսայգում անցկացրեց «Անմահ հոգիներ» ձեռնարկը, որի ժամանակ ի հիշատակ Ցեղասպանության

«Համաներումը բանտախցերը բեռնաթափելու պատրվակ է». Արտակ Զեյնալյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի բնորոշմամբ, Հայաստանում հաճախ կիրառվող համաներումները կոմպրոմիս են հասարակության եւ իշխանության միջեւ: Ըստ նրա, Հայաստանում համաներումն անհրաժեշտություն է, որովհետեւ Հայաստանում չկան անկախ դատարաններ, արդարացումները մի տոկոսի են հասնում: «Եթե վերցնենք Ժիրայր Սեֆիլյանենց դեպքը, որ կալանքը, որպես խափանման միջոց, քննչական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը, համատարած է կիրառվում, իսկ եթե մի դեպք է լինում, որ

Գիշերային կողոպտիչը հայտնաբերվեց և ձերբակալվեց

Ապրիլի 7-ի առավոտյան մի քաղաքացի ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը, ժամը 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում, «Ռոսիա» տոնավաճառի դիմացի կանգառում ոմն Միշո բացահայտ հափշտակել է իր մատանին, ժամացույցը, 8.000 դրամը, բջջային հեռախոսը և դիմել փախուստի: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Միշոն 1983 թ.

ԱՄՆ ՄԶԳ-ն` նախարարության վստահելի գործընկեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության տնօրեն Քարեն Հիլլիարդին: Հանդիպման ընթացքում կողմերը  քննարկել են կրթության և գիտության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը և շարունակականությունը: Նախարարը շնորհակալություն է հայտնել տիկին Հիլլիարդին` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացված մի շարք ծրագրերի կապակցությամբ` ընդգծելով, որ գործակալությունն իրավամբ համարվում է նախարարության կարևորագույն

Փեհլիվանյանը կմտածի Հայաստանում գլխավոր դիրիժոր լինելու մասին

«Առավոտն» այս օրերին Երեւանում գտնվող աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանից հետաքրքրվեց՝ երբեւէ չի՞ մտածել Հայաստանում էլ ունենալ իր մշտական ներկայությունը որեւէ նվագախմբում՝ գլխավոր դիրիժորի կարգավիճակով: Երաժիշտը տարակուսանքով պատասխանեց, որ բոլոր տեղերն արդեն զբաղված են: Երբ կատակեցինք, թե գլխավոր դիրիժորի պաշտոնը կաթողիկոսական աթոռ չէ, եւ ի վերջո բոլոր երկրներում էլ կան հրավիրյալ գլխավոր դիրիժորներ, Ջորջ Փեհլիվանյանը փոքր-ինչ

Հայտնաբերվել է ականանման սարք

Ապրիլի 21-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցում` կահույքի խանութի մոտակայքում կայանված տրոլեյբուսի մեջ, հայտնաբերվել է մարտկոցանման կասկածելի սարք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն Լուսանկարը`  արխիվային

Չինական վարժարանի նախագիծն իրականություն է դառնում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել  Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի  ծրագրի  աշխատանքային խմբի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև աշխատանքների իրականացման ընթացքին հետևելու նպատակով Երևան ժամանած  Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  առևտրի նախարարության միջազգային տնտեսական համագործակցության գործադիր բյուրոյի ղեկավարը: Աշխատանքային խումբը նախարարին տեղեկացրել է, որ ավարտական փուլում են  դպրոցի նախագծային աշխատանքները,

Տեսախցիկներ և արագաչափ սարքեր՝ ապրիլի 27-ից

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի ապրիլի 27-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված տեսախցիկները և արագաչափ սարքերը. – Երևան քաղաքի Վ. Համբարձումյան փողոց-Երզնկյան փողոց-Բաղրամյան պողոտա խաչմերուկում տեղադրված տեսախցիկները, – Լոռու մարզի Գարգառ համայնքի վարչական տարածքում՝ 1 արագաչափ երկու ուղղություններով,

Ուշագրավ քվեարկություն ԱԺ հանձնաժողովի նիստում. Միրումյանը խուճապի մեջ էր

Գարեգին Նուշիկյանը կողմնորոշված չէր: Նրա խոսքերով՝ «Եթե բողոքներ չկան, կարելի է ընդունել, բայց կարելի է նաեւ չընդունել»: Հանձնաժողովի անդամները ծիծաղեցին:

«Արտույտների ագարակը» կամ հակահայկական ռաբիս

«Արտույտների ագարակը» ֆիլմը դիտելուց հետո չէի կարող ինքս ինձ չհարցնել՝ ինչո՞ւ, ի՞նչ նպատակով է ստեղծվել այս ֆիլմը, որը մեզանում ընդունվեց բավականին լավ, դրական գնահատվեց Հայոց ցեղասպանությունը աշխարհին ներկայացնելու իտալացի ռեժիսորներ Տավիանի եղբայրների ազնիվ մղումը: Բնականաբար, մենք՝ հայկական հարցի լուծմանը հետամուտ և Ցեղասպանության ճանաչմանն ու ընդունմանը նպաստող ամեն «միջոցառում» առաջընթաց համարող հայերս, պետք է, որ խանդավառվեինք

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Հարգելի համաքաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Հանրապետության հրապարակում մոնտաժային աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ, ապրիլի 21-ին, ժամը 13.00-ից դադարեցվելու է երթևեկությունը Սախարովի հրապարակից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածում, Տիգրան Մեծի պողոտայից Մելիք Ադամյան փողոց-Հանրապետության Հրապարակ տանող և Հանրապետության Հրապարակի շատրվանների դիմացի հատվածներում: Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը: ՀՀ

Կառավարությունը պայքար է սկսել «ախմախ» օրենքների դեմ. հացթուխի ու մատուցողի հետեւից չեն ընկնելու

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց կառավարության առաջարկը՝ մի շարք օրենքներում փոփոխություններ կատարել եւ հանել նախկինում ընդունված այն դրույթները, որոնք պարզապես գրվել են թղթի վրա եւ այսքան ժամանակ չեն վերահսկվել: Ինչպես ներկայացրեց կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը, «Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքով» պահանջվում էր, որ

«Լիկվիդացիոն գներ». բազմաթիվ խանութներ փակման շեմին են. «Ա1+» (տեսանյութ)

«Լիկվիդացիոն գներ», «Մեծ զեղչեր», «Վաճառվում է կամ տրվում է վարձով» գրությամբ պաստառները փակցված են բազմաթիվ խանութների վրա։ «Ահավոր ա առևտուրը, հնարավոր չի գոյատևել, ստիպված լիկվիդացիոն գներ ենք դրել, որ փակենք խանութը»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասում է խանութներից մեկի սեփականատեր`Սոֆյա Բաղդասարյանը։ Ապրանքաշրջանառության համար վերցված վարկերն ու տարածքի վարձավճարները տնտեսվարողները չեն կարողանում ժամանակին մարել։ Նրանց խոսքերով՝ Հայաստանում փոքր

«Խնդրանք չէր, այլ՝ պահանջ». Ուսանողները նամակ փոխանցեցին Մեծ Բրիտանիայի դեսպանին (Տեսանյութ) 

Այսօր՝ ապրիլի 21-ին, ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողությունը նախաձեռնել էր երթ դեպի Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատուն: Նպատակը հայ ուսանողության բողոքի ու Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու ընդունմանն ուղղված պահանջատիրության արտահայտումն էր: Մասնակցում էր մոտ երկու տասնյակ ուսանող, երթը խաղաղ բնույթ ուներ՝ առանց վանկարկումների, ուսանողերի ձեռքին հայոց եռագույնն էր եւ իրենց պահանջատիրությունը ներկայացնող

Նիկոլ Փաշինյանն, Լյուդմիլա Սարգսյանը եւ Ստեփան Դեմիրճյանը ՀԱԿ խմբակցությունից «առանձնացան»

ՀՀ ԱԺ-ն այսօր 113 «կողմ», առանց «դեմ» եւ «ձեռնպահ» ընդունեց հայտարարություն` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ:Ուշագրավ է, որ 131 պատգամավորներից 111-ն էին գրանցվել: Հիշեցնենք, որ նախորդ լիագումար նիստում, քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ ՀԱԿ կուսակցությունը դեմ է նման հայտարարության ընդունմանը եւ որպեսզի «դեմ» չքվեարկի, չի մասնակցելու քվեարկությանը: ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունից,

Ով իշխանափոխության կոչ է անում կամ դեմ է իշխանություններին, «գլխին բամփում են» կամ կալանավորում

Ուրիշի կտուրում նռնակ գտնելը դեռեւս զանգվածային անկարգություն կազմակերպելու հանցագործության նախապատրաստության ապացույց չէ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության, «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ հարուցված քրեական գործի հիմքը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին ՀՀ տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստությունն է, ըստ որում՝ նրանք կոչ են արել «չենթարկվել իշխանության ներկայացուցչի

Վերաքննիչ քրեական դատարանը Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը նույնը թողեց

Վերաքննիչ քրեական դատարանը հաջորդը քննելու է Վարուժան Ավետիսյանի գործով բողոքը

Սամվել Մարտիրոսյան. «Ապրիլի 23-ը եւ 24-ը շատ ռիսկային օրեր են» (Տեսանյութ) 

Սամվել Մարտիրոսյանի խոսքերով՝ հնարավորությունը շատ մեծ է, որ ապրիլի 23-ին եւ 24-ին հայկական կայքերի վրա հարձակումներ լինեն

Հայաստանի իրական օրակարգը. «Չորրորդ իշխանություն»

Իշխանությունները Ցեղասպանության 100-րդ տարելիցի թեման ըստ էության դարձրել են քաղաքական դաշտի օրակարգի թիվ մեկ հարցը։ Մի կողմից իշխանություններն ապրիլի 24-ին ընդառաջ ակտիվ «ներկա-բացակա» են անում՝ պարզելու, թե այդ օրը ո՞վ կգա Հայաստան։ Երեկ արդեն Սերժ Սարգսյանի աշխատակագմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարել է «ներկա-բացակայի» նախնական արդյունքները. այս պահին ապրիլի 24-ին Հայաստան կժամանի 4 երկրի նախագահ։ «Այս

«Մենք գենոցիդը համարում ենք ոճրագործություն բոլորի դեմ». Հերմինե Նաղդալյանը ԵԽ ԽՎ-ում բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը

Ավելի քան 150 ԵԽԽՎ անդամներ միացել են միևնույն կոչերով փաստաթղթին՝ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի» գրավոր հռչակագրին: Մենք ողջունում ենք մեր գործընկերներին, ովքեր միացել են հռչակագրին, և երախտապարտ կլինենք բոլոր նրանց, ովքեր ստորագրեն փաստաթղթի տա

Գագիկ Ջհանգիրյան. «Հիմնական խնդիրները թողած`ընկել ենք երկրորդականների ետեւից»

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց պատգամավորներ Էդմոն Մարուքյանի եւ Լեւոն Մարտիրոսյանի նախագիծը`ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին: Պատգամավորներն առաջարկում են հետեւյալ փոփոխությունը. «Քննիչը պարտավոր է տուժողին, նրա ներկայացուցչին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին ուղարկել քրեական գործով վարույթը կասեցնելու մասին որոշման պատճենը եւ միաժամանակ պարզաբանել քրեական գործով վարույթի կասեցման մասին որոշման

Տնտեսական ակտիվությունը դանդաղ բարձրանում է. «Հայոց աշխարհ»

Ի հեճուկս միջազգային ֆինանսական կազմակերպությունների, որոնք Հայաստանում անկում են կանխատեսում, առաջին եռամսյակում վիճակագրական ծառայությունն արձանագրել է տնտեսական ակտիվության ավելացում։ Ինչպես հայտնի է, Արժույթի միջազգային հիմնադրամի օրերս հրապարակած գնահատումներով Հայաստանում սպասվում է համախառն ներքին արդյունքի մինչեւ 1 տոկոս կրճատում։ Մի փոքր ավելի լավատես է ՀԲ-ն. հնարավոր է համարում 0,8 տոկոսանոց աճ, բայց չի բացառում անկման հավանականությունը։

«Թղթերով աճող Հայաստան». «168 ժամ»

Բա աշխարհին ցույց չտա՞նք, որ ՀՀ կառավարությունում ավելի լուրջ մասնագետներ են հավաքված, քան ԱՄՀ-ում ու աշխարհի մյուս հեղինակավոր միջազգային կազմակերպություններում։

Հարցումների համաձայն՝ հայաստանցիների մեծամասնությունը կողմ է հայ-թուրքական սահմանի բացմանը

Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) անցկացրած հարցումները պարզել են՝ հայաստանցիները հավատում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Հետազոտության համաձայն յուրաքանչյուր երկրորդ հարցված հակված է հայ-թուրքական սահմանի բացմանը (51 %), մինչդեռ հարցվածներից յուրաքանչյուր երրորդ անձն է կտրուկ կամ մասամբ դեմ եղել սահմանի բացմանը (33 %): Այսօր ՀՌԿԿ ներկայացուցիչները ներկայացրին հարցումների արդյունքները: Հետազոտության գծով տնօրեն Հրաչյա Կաժոյանն ասաց, որ

Էդմոն Մարուքյան. «ԱԺ նախագահը պետք է առաջնահերթությունների հարցը վերանայի». «Իրատես de facto»

Թեև օրենքներ գրելն ու մշակելը Ազգային ժողովի հիմնական «գործն» է, բայց պարզվում է, կառավարությունն ավելի շատ օրենքներ է ներկայացնում խորհրդարանի քննարկմանը, քան պատգամավորները։ Քառօրյաներ են լինում, երբ օրակարգում մեկ կամ երկու նախագիծ է պատգամավորների ձեռքի «շնորհքը» լինում, մեծ մասը կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնություն է։ Այս խնդրի մասին վերջերս բարձրաձայնեց նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ում

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031