Օրվա լրահոսը
ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ կայացել է 15 գրքերի շնորհանդեսը
Ապրիլի 13-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ և պատվերով հրատարակված 15 գրքերի, ինչպես նաև Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և նախարարության աջակցությամբ տպագրված «Կրկին կվերակառուցենք» խորագրով օրացույցի շնորհանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհավորեց բոլոր ներկաներին և աշխարհասփյուռ ողջ հայությանը՝ ապրիլի 12-ին Վատիկանում
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ Մոնրեալում
Ապրիլի 11-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունեցավ հոգեհանգստյան պատարագի կատարում։ Կոմպոզիտոր Պետրոս Շուժունյանի ստեղծած հոգեհանգստյան պատարագը կատարվեց հանրահայտ «Սեն Լորան» երգչախմբի կողմից` Ֆիլիպ Բուրքի խմբավարությամբ, Սեն Ժան Բապտիստ եկեղեցում՝ շուրջ 2500 հանդիսատեսի ներկայությամբ։ Կանադական երգչախմբին, որպես մենակատարներ, միացել էին Սաշա Ջիհանյանը, Մարի-Անիք Բելիվոն, Էլի Բերբերյանը և Վարդան Գաբրիելյանը։ Իր
Վարդգես Բաղրյանը չի հավատում «Ազգային վերածնունդի» հայտարարությանը
Վարդգես Բաղրյանը հորդորում է «Ազգային վերածնունդին» փաստեր հրապարակել
Գագիկ Մելիքյանը` Լեւոն Զուրաբյանին
«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում Քիմ Քարդաշյանը 100 անգամ ավելի շատ լուրջ ներդրում ունի, քան բոլոր շարմազանովները: Այդ հարցում Քիմ Քարդաշյանն արժե միլիարդ Շարմազանով»,- երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած գնահատականներին՝ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց. «Լեւոն Զուրաբյանի՝ նման արտահայտությունները ապացուցում են,
Նիկոլայ Բորդյուժա. «ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտարկել ցանկացած երկրի հայտ»
Չինաստանը, Իրանը և մի շարք երկրներ հետաքրքրված են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ համագործակցությամբ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «ՀԱՊԿ հետ համագործակցության հետաքրքրություն կա, բայց ավելի լուրջ համագործակցության մասին որոշում նրանք ինքները պետք է կայացնեն», – ընդգծել է Բորդյուժան՝ հավելելով․ – «ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտարկել ցանկացած երկրի հայտ,
Գևորգ Կոստանյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով հայազգի դատավոր
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հարցերով հայազգի դատավոր Արիս Պապիկյանին` ով Կանադայում ազգությամբ հայ միակ դատավորն է: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ իրավական համակարգին և Կանադայի հայ համայնքին առնչվող խնդիրներ: Անդրադառնալով Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներին, Ա. Պապակիյանը նշել է, որ կանադահայ համայնքն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում հայրենիքին
Միլիոնները ծախսվում են, խցանումները՝ ավելանում
Աշխատանքային օրերին առնվազն երկու անգամ Արշակունյաց պողոտայում ու նաեւ մայրաքաղաքի մի շարք այլ կենտրոնական փողոցներում կիլոմետրով խցանումներ են: Եվ որքան էլ թունելների, էստակադաների թիվը մեր քաղաքում ավելանում է, միեւնույն է՝ խցանումները չեն պակասում: Մինչդեռ քաղաքային իշխանություններն ամեն անգամ այս կամ այն նոր ճանապարհի կամ ստորգետնյա անցումների կառուցման նպատակով հատկացվող միլիոնների ծախսն արդարացնելու համար պատճառաբանում են,
Հերմինե Նաղդալյան. «Մենք արխիվներում թաքցնելու ոչինչ չունենք»
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների միջև հանդիպումը, որի ընթացքում մի շարք կարևոր հարցերի քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերություններին: Այս համատեքստում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տիկին Բրասերի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի կողմից անվերջ նախապայմանների լեզվով խոսելու հանգամանքի
Ավտովթար Երևանում. Մարատ Օրդյանը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
Այսօր՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Սարալանջի պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 54-ամյա Մարատ Օրդյանի վարած Nissan մակնիշի 15 OS 663 համարանիշի և Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Արման Երիցյանի վարած Toyota մակնիշի 10 UL 015 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի
Ո՞րն է ապրիլի 24-ի մեր ուղերձը
Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի ընթացքում թեման քննարկում են Ազգային ժողովի պատգամավոր Կարինե Աճեմյանը եւ Միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանը: Արամ Աբրահամյան.- Մենք բավականին երկար ժամանակ ապրել ենք թե Խորհրդային, թե անկախ Հայաստանում, ձեզ դո՞ւր է գալիս, թե՞ ինչպես էինք մենք այս ամբողջ ընթացքում ոգեկոչում ապրիլի 24-ը: Կարինե Աճեմյան.- Նախ
Անն Բրասերը բարձր է գնահատել ՀՀ ԱԺ պատվիրակության գործունեությունը Վեհաժողովում
Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին: Ողջունելով Անն Բրասերին խորհրդարանում՝ Աժ նախագահը կարեւորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ համագործակցությունը, ինչպես նաեւ ԵԽ աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է նաեւ Վեհաժողովում ընդունվող փաստաթղթերին: Խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին՝
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Ստրասբուրգում
Ապրիլի 11-ին Ստրասբուրգի «Նոր տաճար» եկեղեցում ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի հովանու ներքո տեղի ունեցավ «La Philharmonie de Poche» նվագախմբի բարեգործական 10-րդ համերգը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Նվագախումբը կազմված էր Ստրասբուրգի, Բադեն-Բադենի և Ֆրայբուրգի սիմֆոնիկ և ֆիլարմոնիկ նվագախմբերի երաժիշտներից, «Altitude» երգչախմբից` հայազգի հանրաճանաչ դիրիժոր Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Համերգին մասնակցում էին հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ,
Հայաստանից շաբաթվա որոնվածները Քանյե Ուեսթն ու Քիմ Քարդաշյանն են media.am
Անցած յոթ օրերին Հայաստանից Google-ում որոնված բառերի ու բառակապակցությունների բացարձակ մեծամասնությունը կապ ունի Քիմ Քարդաշյանի ընտանիքի այցի հետ: Որոնողական այս համակարգով էական աճ (rising) (ավելի քան 5000%) են գրանցել «kanye west», «kim kardashyan», «qim qardashyan», «ким кардашьян» բառերը: Ընդ որում՝ Քանյե Ուեսթը ցուցակում առաջատար է եւ Հայաստանից որոնումների թվով գերազանցում է իր աստղային կնոջը՝ Քիմ Քարդաշյանին: Նյութի մանրամասները կարդացեք media.am-ի կայքում
Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը
Ապրիլի 11-ին Ֆինլանդիայի Տամպերե սրահում` սկանդինավյան երկրներում ամենամեծ համերգային դահլիճի նախասրահում, կազմակերպվել էր «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Ցեղասպանության տարիներին հազարավոր հայ մանուկների և կանանց կյանք փրկած միսիոներներին և սկանդինավյան երկրների առաջադեմ հանրության հայանպաստ գործունեությանը։ «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» վերտառությամբ ցուցահանդեսը կազմակերպվել է «ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ՀՀ
«Ժիրոն ու իր ընկերները ռազմագերիներ են»
Ժիրայր Սեֆիլյանի նախկին զինակից ու ընկեր Արմեն Աղայանը` Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալության մասին – Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր նախկին գործընկերների եւ ընկերների՝ Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալություններին, մեղադրանքների առաջադրմանը: Դրանց իրավական հիմքերը կա՞ն: – Ժիրայր Սեֆիլյանի եւ իր գլխավորած կազմակերպության հետ մենք շատ տարաձայնություններ ունենք` մարտավարական եւ ոչ միայն, բայց նրանց ձերբակալության պատվիրատուները միանշանակ հայության ու
474.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Ապրիլի 13-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 474.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 474.5 դրամ: NASDAQ OMX Armenia
Ահազանգ. Դիլիջանում ծորակներից անորակ ջուր է հոսում
Վերջին օրերին Դիլիջանում խմելու ջրի ծորակներից պղտոր և տհաճ հոտով ջուր է հոսում: Այս երևույթը նորույթ չէ դիլիջանցիների համար: Նրանք այդ մասին բազմիցս բարձրաձայնել են, սակայն՝ անօգուտ: Հերթական անգամ դիլիջանցիները չեն ցանկանում հանդուրժել նման անբարեխիղճ վերաբերմունքն իրենց և քաղաքի հյուրերի նկատմամբ: Դիլիջանի հանրության խնդրանքով, Օրհուս կենտրոնը նամակով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Ջրային տնտեսության պետական կոմիտեին և «Հայջրմուղկոյուղի»
Ստյոպա Սաֆարյան. «Եթե չլիներ Երեւանի քաղաքապետը, Քանյե Ուեսթը չէ՞ր երգելու»
Ըստ Ստյոպա Սաֆարյանի, պետական ինստիտուտների արածը չպետք է մեծահոգություն ներկայացվի
Ժամանակն է, որ ԵԽ-ն համագործակցություն կսկսի ԼՂ ընտրված իշխանությունների հետ. Հ. Նաղդալյան
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների միջև հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերնագրված զեկույցի նախագծին: ԱԺ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը կրկին հաստատել է, որ հայկական պատվիրակությունը չի պատրաստվում համագործակցել այդ հարցով զեկուցող
Դատախազություն. ՔԿՀ-ներում բավարար աշխատանքներ չեն կատարվում թմրամիջոցների շրջանառության դեպքերի հայտնաբերման ուղղությամբ
Ազատազրկման վայրերում անչափահասների կատարած հանցագործությունների դեպքեր 2014 թվականին չեն գրանցվել
Դուրս է գալիս ԲՀԿ-ից եւ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից
Սիրելի հայրենակիցներ, սույնով տեղեկացնում եմ Ձեզ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու իմ որոշման մասին: Իմ այս որոշումը կայացրել եմ ինքնուրույն` և արդեն իսկ համապատասխան ընթացակարգային դիմումներ ներկայացրել ինչպես ԲՀԿ-ին, այնպես էլ վերջինիս` Երևանի ավագանու խմբակցությանը, որից հետո, արդեն որպես ավագանու անդամ և հասարակական գործիչ, շարունակելու եմ իմ գործունեությունը` անկուսակցական
Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մեկ տարեկան է
Մեկ տարի առաջ այս օրը Հովիկ Աբրահամյանը ստանձնեց կառավարության ղեկը: Նա խոստացավ, որ Հայաստանում ստվերը կկրճատվի, գործարարների համար հավասար պայմաններ կստեղծվեն, որ Հայաստանն այս ծանր տնտեսական իրավիճակից պատվով դուրս կգա: Բայց մեկ տարի անց պարզ դարձավ, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած կառավարությունն անգամ չի կարողանում հաղթահարել իր իսկ սահմանած 4,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը: Ավելին, Համաշխարհային
Ինչպե՞ս է Հայոց ցեղասպանությունը ձեւավորել Ձեր պատմությունը. The Guardian
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ բրիտանական հեղինակավոր «The Guardian»-ը սկսել է ցեղասպանությունը վերապրածների կամ ժառանգների պատմությունները հավաքել: «The Guardian»-ի կայքում այսօր հրապարակված հոդվածում, մասնավորապես նշված է. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նշելու միջոցառումները նախապատրաստական աշխատանքները շարունակվում են: Պատմական գնահատականներով 1.5 միլիոն մարդ է զոհվել Օսմանյան ուժերի պետականորեն կազմակերպված բռնության արդյունքում»: Կայքում նաեւ նշված է, որ «եթե
Նախկին ԲՀԿ-ականի նոր «Ալյանս»-ը
«Մեր կարծիքը կարող է համընկնել, բայց մենք չունենք որեւէ առնչություն Ռոբերտ Քոչարյանի հետ» Մինչ նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Քաղաքացիական շտաբը» զբաղված է «Ալյանս» կուսակցության հիմնադրման գործընթացով, «Առավոտ»-ը հետաքրքրվեց` ի՞նչ ձեւափոխումների են ենթարկվում այդ ընթացքում նրանց տեսակետները սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ: Մինչեւ ապրիլի 24-ը խորը լռության մեջ մտած Տիգրան Ուրիխանյանի փոխարեն՝ մեր հարցերին պատասխանել է
Չնախատեսված վայրերում աղբը թափելու համար 68 վարչական արձանագրություն է կազմվել
Ապրիլի 11-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակի և ծառատունկի հետ կապված զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում նախատեսված աշխատանքները կազմակերպվել և անցկացվել են հավուր պատշաճի: Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել շաբաթօրյակ-ծառատունկին ակտիվորեն մասնակցած բոլոր կառույցներին և համաքաղաքացիներին: «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր արձագանքեցին մեր կոչին
Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը մեղմացվել է. «Ազատություն» ռադիոկայան
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի գործն անջատվել Է «Բաշնեֆտ»-ի ընդհանուր գործից և այժմ գտնվում է առանձին վարույթում, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը։ «Նովոստի» գործակալության փոխանցմամբ` Հայրապետյանին առաջադրված մեղադրանքները մեղմացվել են. նրան այժմ մեղսագրվում է միայն Իզմեստևից գումարների յուրացման դրվագը։ Հիշեցնենք՝ 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ կասկածվող Լևոն Հայրապետյանը ձերբակալվեց, ապա անցած տարվա հուլիսին կալանավորվեց: Հոկտեմբերի սկզբին առողջական
Թամարա Յայլոյան. «Սրբազանը ճիշտ վարվեց Քարդաշյանների հետ. եկեղեցին շոուի տեղ չէ»
Քիմ Քարդաշյանի ու նրա հարազատների Գյումրի կատարած այցից հետո փաստաբան Թամարա Յայլոյանն իր շրջապատի մարդկանց, ազգականների ու ընկերների անունից, դիմելով Aravot.am-ին, նրանց վրդովմունքը փոխանցեց առ այն, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, առանց գյումրեցիների հետ համաձայնեցնելու, քաղաքի բնակիչների անունից հեռուստաստղին ոսկե մուշուրբա է նվիրել: «Քաղաքապե՛տ, քո անունից, քավ լիցի, ինչ ուզում ես նվեր տուր, ուզում ես
Ապօրինաշինությունը բացառելու նպատակով հանձնարարվել է շարունակել ուժեղացված հսկողությունը
Քաղաքաշինության և հողօգտագործման ոլորտում իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: Բացի այդ, թվով հինգ հասցեներում կատարվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային հերթական խորհրդակցությանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ուժեղացված հսկողությունը՝ ապօրինաշինությունն առհասարակ բացառելու նպատակով: Զեկուցվել է, որ վարչական շրջաններում իրականացվում են
Աշխարհը սովորում է խնդիրները լուծել առանց պատերազմների, եւ դա բարի է
Արեւելյան Եվրոպայից մինչեւ Հնդկաստան պատերազմներն ու հակամարտություններն այնքան ընդհանուր են, որքան որ խաղաղությունը: Եթե 1950-1990 թվականներին աշխարհն ընդհանուր առմամբ խաղաղ էր, տեղ-տեղ՝ հակամարտություններով, ապա վերջին երկու տասնամյակներում այն թեւակոխել է դաժան պատերազմների ակտիվ փուլ: Բայց վերջին 60 օրերին մի քանի մխիթարական իրադարձություններ տեղի ունեցան, որոնք հույս են ներշնչում, որ այս վիճակը փոխվում է կամ առնվազն


















































