Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բորդյուժա. «ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտարկել ցանկացած երկրի հայտ»

Ապրիլ 13,2015 18:55 Share
Աջակցեք aravot.am-ին

Չինաստանը, Իրանը և մի շարք երկրներ հետաքրքրված են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ համագործակցությամբ: Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«ՀԱՊԿ հետ համագործակցության հետաքրքրություն կա, բայց ավելի լուրջ համագործակցության մասին որոշում նրանք ինքները պետք է կայացնեն», – ընդգծել է Բորդյուժան՝ հավելելով․ – «ՀԱՊԿ-ն պատրաստ է դիտարկել ցանկացած երկրի հայտ, լինի դա Պակիստանը, Իրանը Չինաստանը, Ադրբեջանը, Վրաստանը․․․Սակայն դա պետք է լինի ոչ միայն քաղաքական քայլ, որից հետո ոչինչ տեղի չի ունենում, այլ հաշվարկված, կշռադատված որոշում»:

«Ազատություն» ռ/կ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել