Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ. Դիլիջանում ծորակներից անորակ ջուր է հոսում

Ապրիլ 13,2015 17:23

Վերջին օրերին Դիլիջանում խմելու ջրի ծորակներից պղտոր և տհաճ հոտով ջուր է հոսում: Այս երևույթը նորույթ չէ դիլիջանցիների համար: Նրանք այդ մասին բազմիցս բարձրաձայնել են, սակայն՝ անօգուտ: Հերթական անգամ դիլիջանցիները չեն ցանկանում հանդուրժել նման անբարեխիղճ վերաբերմունքն իրենց և քաղաքի հյուրերի նկատմամբ:

Դիլիջանի հանրության խնդրանքով, Օրհուս կենտրոնը նամակով դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, Ջրային տնտեսության պետական կոմիտեին և «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ղեկավարությանը:

Նամակում մասնավորապես ասված է, որ խմելու ջրի որակի անկման պարբերական դարձած այս երևույթն ուղղակիորեն ազդում է համայնքի բնակչության, ինչպես նաև հազարավոր զբոսաշրջիկների առողջության վրա, խալխլում է համայնքային անվտանգությունը: Խմելու որակյալ ջուրը ներկա ու ապագա սերունդների առողջության նախապայման համարելով՝ դիլիջանցիները պահանջում են պարտավորացնել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին, կատարել իր պարտականություններն ըստ արտոնագրի, վերանայել Դիլիջան համայնքի ջրամատակարարման համար գոյացող վարձավճարի չափը, պարտավորեցնել պատասխանատուներին կազմակերպել բնակչության առողջության համապարփակ հետազոտություններ, պարտավորեցնել պատասխանատուներին փոխհատուցում տրամադրել բաժանորդներին պատճառված անհարմարության և վնասների համար:

Մարի Չաքրյան
Հայաստանի Օրհուս կենտրոնների տեղեկատվության պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930