Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Մենք արխիվներում թաքցնելու ոչինչ չունենք»

Ապրիլ 13,2015 18:22

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ  նախագահ Անն Բրասերի և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների  միջև  հանդիպումը, որի ընթացքում մի շարք կարևոր հարցերի քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերություններին:

Այս համատեքստում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տիկին Բրասերի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի կողմից անվերջ նախապայմանների լեզվով խոսելու հանգամանքի վրա, որի ևս մեկ փորձն են պատմագիտական արխիվների մասին խոսակցությունները: «Մենք արխիվներում թաքցնելու ոչինչ չունենք, – նկատել է Նաղդալյանը,- «Ունենք  աշխարհասփյուռ հայություն, որը հենց փաստացի վկայությունն է այդ ամենի»:

Դիմելով ԵԽԽՎ նախագահին, որպես հեղինակավոր քաղաքական գործչի , Հ. Նաղդալյանը հորդորել է ռեալ գնահատական տալ և կուլ չգնալ միջազգային հանրությանը եւս մեկ անգամ թյուրիմացության մեջ գցելու թուրքական «տրյուկին»:

Պատվիրակության ղեկավարը խոսել է նաև հայ-թուրքական արձանագրությունների կասեցման  վերաբերյալ, նշել, որ Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930