Օրվա լրահոսը
Ժիրայր Սեֆիլյան. «Իշխանափոխությունը մի քանի օրվա հարց է»
Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը կազմակերպել է քննարկում՝ Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Քննարկմանը մասնակցում էր նաեւ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ապրիլի 24-ին մենք ոչ մի ձեւով չենք խանգարելու օրվա օրակարգին: Օրվա երկրորդ կեսին, ժամը 6-ից սկսած Էրեբունի թանգարանի հատվածում
Փոստանջյանի նոր նախագիծը. «Ապրիլի 24-ից հետո պետք է դնենք մեր տարածքների հետ վերադարձման խնդիրը»
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նոր օրենքի նախագիծ է ներկայացրել՝ «Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: Այսօր այդ մասին «Ժառանգության» կազմակերպած քննարկման ժամանակ Զարուհի Փոստանջյանը նախ դժգոհեց տարվող արտաքին քաղաքականությունից: Նա պնդեց. «Պետք է մեր հայրենազրկված տարածքներ հետ վերադարձի պայմանը դնենք: Ես նախագիծ եմ ներկայացրել, որ
Թուրքագետ. «Խոսել ինքնանպատակ ցեղասպանության ճանաչման մասին եւ չխոսել փոխհատուցման մասին՝ թերի է»
«Կարծում եմ, առաջին հերթին պետք է շարժվենք այն ելակետից, որ ցեղասպանությունը հանցագործություն է՝ ուղղված մարդկության դեմ, եւ ինչպես ցանկացած հանցագործություն, ցեղասպանությունը ենթադրում է փոխհատուցում: Խոսել ինքնանպատակ ցեղասպանության ճանաչման մասին եւ չխոսել հաջորդ տրամաբանական քայլի՝ փոխհատուցման մասին՝ թերի է եւ որեւէ հիմք չկա դրա համար»,- այսօր «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած «Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների
Քաղաքապետարանի աշխատակցի դեմ գործը Էրեբունու դատարանում է
Անցյալ տարվա հուլիսի 20-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննիչը քաղաքացի Աշոտ Սարգսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում էր կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական գործ հարուցելու մասին: Ըստ այդ հաղորդման, «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության տարածքային երկրորդ բաժնի առաջատար մասնագետ -աշխատակից Անդրանիկ Հարությունյանը 2013
Հայազգի դիրիժոր Ալան Ալթինօղլուի համերգը Երևանում
ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՍԿԱՆԴԻՆԱՎՆԵՐՈՒՄ ` «ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ. Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ապրիլի 3-ին՝ ժամը 19-ին, «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո ներկայացնում է համերգ` հայազգի հայտնի դիրիժոր Ալան Ալթինօղլուի ղեկավարությամբ: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ համերգը կկայանա Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի
Ստեփան Սաֆարյան. «Անմոռուկը աղավաղում է ցեղասպանության խորհուրդը» (Տեսանյութ)
Ստեփան Սաֆարյանը չգիտի, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինչքան գումար պետք է ծախսեր՝ զավեշտի վերածելու եւ մարդկանց ուշադրությունը շեղելու համար
Կարեն Անդրեասյանը՝ իր նոր զեկույցի մասին. «Կա մի գերխնդիր, մի կոպտագույն իրավախախտում»
Այսօր «Ժառանգություն» կուսակցության կազմակերպած «Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» քննարկմանը մասնակցում էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: Նա խոստովանեց, որ 4 տարվա պաշտոնավարման ընթացքում սա առաջին կուսակցական քննարկումն է, որին ինքը մասնակցում է. «Այնպիսի մի հարց է սա, որը չունի կուսակցական պատկանելություն, սա վերկուսակցական խնդիր
Ստեփան Սաֆարյան. «Ապրիլի 24-ին առանձնապես լուրջ արդյունքների սպասել պետք չէ»
Ստեփան Սաֆարյանի կարծիքով՝ Երեւանը չի կարող մեծ ոգեւորություն ունենալ, որ աշխարհն իր հետ ցեղասպանության զոհերին է ոգեկոչում
Գիշերով հարձակվել էր վաճառողուհու վրա
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ երեկ շարունակվեց Մարտուն Մելքումյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական նիստը: Մարտուն Մելքոնյանի պաշտպանությունն իրականացնում է ճանաչված փաստաբան Անահիտ Եսայանը: Սիսիանի քառասունհինգամյա բնակիչը, որը ոչ մի տեղ չի աշխատել, մեղադրվում է անցյալ տարվա հունիսի 16-ին ավազակային հարձակում կատարելու համար: Նա ավազակային հարձակում կատարելու նպատակով
Օժանդակություն կստանան մտավոր սեփականության իրավատերերը
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային ռեեստրի մասին» 2010թ. մայիսի 21-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Համաձայնագրով Մաքսային միության (ս.թ. հունվարի 1-ից՝ Եվրասիական տնտեսական միության) անդամ պետությունների համար ստեղծվել է մտավոր սեփականության օբյեկտների մեկ միասնական ռեեստր, ինչը նպատակ ունի իրենց իրավունքների պաշտպանության հարցերում օժանդակել մտավոր սեփականության
Րաֆֆի Հովհաննիսյան. «Արդեն արդիական է դառնում Թուրքիայի կողմից բռնազավթման մասին բարձրաձայնելը»
Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը կազմակերպել է քննարկում՝ Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»: «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասաց. «Այն, ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ, դա ոչ միայն 1.5 մլն մարդկանց կյանքի կորուստն է,սպանդը, այլ՝ հայրենազրկում է: Կարեւոր է ազգ-պետություն հարաբերակցությունը՝ մեր պատմական բնօրրանի՝ Հայկական
Կրճատվում են մաքսային և հարկային ոլորտները կարգավորող իրավական ակտերը
Կառավարության ընդունած որոշումներից վեցը միտված է մաքսային և հարկային ոլորտները կարգավորող իրավական ակտերի կրճատմանը, պարզեցմանը, մասնավորապես՝ դրանցով սահմանված տնտեսապես անարդյունավետ և աննպատակահարմար մեխանիզմների վերացմանը: Կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման, արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի և շուկայական տնտեսության զարգացումը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման և պարզեցման, գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման
Թվային հեռարձակման անցնելու ժամկետը կարող է փոխվել
Կառավարությունը քննարկել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ս.թ. հուլիսի 1-ից ՀՀ ամբողջ տարածքում հեռուստահաղորդումների թվային հեռարձակման անցնելը, նրա կարծիքով, կարող է դառնալ մոտ մեկուկես տասնյակ հեռուստաընկերությունների փակման պատճառ, և առնվազն մի քանի հարյուր մարդ գործազուրկ կդառնա: Օրենքի
Մարդկային կորստի ցավը. hրադադար
«Եթե մեկի հետ ընդհարվում էր, հինգ րոպե հետո բարիշում էր. քեն պահել չուներ» «Վարդանը ձկնորսություն շատ էր սիրում, ու միշտ միասին գնում էինք ձուկ բռնելու: Գնում էինք, նստում առավոտից մինչեւ իրիկուն, որ ձուկ բռնեինք: Եթե Վարդանը փոքր ձուկ էր բռնում, բաց էր թողնում, ասում էր՝ էս հլը փոքր ա: Որ շատ ձուկ էինք բռնում, բերում
Պայմանագրային զինծառայողները Իջեւանի սահմանագոտում մատուռ են կառուցել
Այն կոչվում է «Սուրբ Հովհաննես»
«Մանկական գրականության պահանջարկը մեծ է». Արքմենիկ Նիկողոսյան
Ապրիլի 2-ը մանկական գրքի միջազգային օրն է, որը նշվում է նաև Հայաստանում «Հայաստանում մանկական գիրք հրատարակելը շահութաբեր է ինչպես հրատարակչությունների, այնպես էլ գրախանութների համար»,- համոզված է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, քանի որ, նրա դիտարկմամբ, ծնողները շահագրգռված են, որ իրենց երեխաները գիրք կարդան. «Նրանք կարող են իրենց շատ բաներից զրկել, բայց իրենց երեխաներին գրքերից չեն զրկում: Այնպես
Բյուրականի աստղադիտարանում ավարտվել են 2,6 մետրանոց դիտակի արդիականացման աշխատանքները
ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքն ամփոփեց 2014թ-ի գործունեության արդյունքները բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովում Սույն թվականի ապրիլի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ-ի Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: 2014թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները ներկայացրեց բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը: Իր ելույթում ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը մասնավորապես նշեց. «Բյուրականի աստղադիտարանում ավարտվել են
Փոփոխություններ, որոնք թույլ կտան բարելավել Հայաստանի դիրքը գլոբալ մրցունակության ինդեքսում
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ կառավարությունը հաստատել է արտահանման ծրագրերի ՀՀ կառավարության հավանության արժանացման կարգը, սահմանել, որ տվյալ հաշվետու տարվա ընթացքում հարկ վճարողների խմբի կողմից յուրաքանչյուր արտահանման ծրագրի շրջանակում ՀՀ տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանված և (կամ) Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ տեղափոխված՝ ՀՀ-ում
Էդվարդ Նալբանդյան. Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Կիպրոսի խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանը ողջունում է Կիպրոսի խորհրդարանի կողմից ապրիլի 2-ին ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքի միաձայն ընդունումը։ Սա խորհրդանշական իրադարձություն է՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին։ Այս օրենքի ընդունմամբ Կիպրոսը կարևոր ներդրում կատարեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։ Նշենք, որ ապրիլի
Մոսկվաբնակ նկարչուհին կտրված չէ հայրենիքից
Հինավուրց ավանդույթներ եւ մասշտաբներ ունեցող ռուսական կերպարվեստում հայ նկարիչները բարձրարվեստ աշխատանքներով մշտապես հաստատել են իրենց ներկայությունը, հատկապես՝ խորհրդային շրջանում։ ՌԴ եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միությունների անդամ Ասյա Հակոբյանը (լուսանկարում) «Առավոտին» հավաստիացրեց, որ չնայած շուրջ 25 տարի ապրում ու ստեղծագործում է Մոսկվայում, իր նկատառումներով, հայերի արվեստն այսօր դարձյալ ցանկալի է ու գնահատված ռուսների կողմից։ Նկարչուհու արվեստին այնքան
ՀՀԿ-ական պատգամավորը չի կարեւորում Նարիշկինի հայտարարությունները
Իսկ ՕԵԿ-ական եւ ՀԱԿ-ական գործընկերների ելույթներին որակումներ չի տալիս
Ավետիք Իշխանյանը՝ թիվ 182 ավագ դպրոցը եկեղեցուն հանձնելու մասին. «Հայաստանը գնում դեպի խորը միջնադար»
Մեկնաբանելով ՀՀ կառավարության այն որոշումը, ըստ որի Երեւանի Գևորգ Էմինի անվան թիվ 182 ավագ դպրոցը պետական ոչ առևտրային կազմակերպությունից վերածվել է հիմնադրամի՝ անցնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը Aravot.am-ի հետ զրույցում տարակուսանք հայտնեց: «Ուղղակի զարմանում եմ, որ փոխանակ առաջընթաց գրանցելու՝ Հայաստանը կարծես թե մեծ քայլերով հետ է
Գյումրու մանկավարժականի ռեկտորի սպանված եղբոր կնոջը պահանջը Գևորգ Կոստանյանից ու Աղվան Հովսեփյանից
Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր կինը՝ Նելլի Օհանյանը, որի ամուսնուն՝ 50-ամյա Հարություն Գրիգորյանին սպանել էին անցած տարվա հուլիսի 24-ին Շիրակի մարզի Գետք գյուղի քանդված գոմերի մոտ, վրդովված է , որ սպանության մեջ մեղադրվող Արման Կատունյանին ազատ են արձակել: Ոչ միայն փոխել են նրա խափանման միջոցը, ստորագրություն են վերցրել երկրից չհեռանալու մասին, այլ վերաորակավորել են նրան
ԼՂՀ ԱԳՆ. ադրբեջանական կողմը կոպտորեն ոտնահարում է Ժնևի կոնվենցիայի 13-րդ հոդվածը
Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի բացահայտ արհամարհանքը մարտահրավեր է միջազգային հանրությանը
Բերձորում պուրակ հիմնվեց
Օրերս ԵՊՀ շուրջ 100 ուսանողներ եւ ուսանողական տարբեր կառույցների ներկայացուցիչներ այցելել էին Արցախ: Շրջագայությունը կազմակերպել էին ԵՊՀ ռեկտորատը եւ ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Արցախյան այցելությունն իրականացվում է տարվա մեջ մի քանի անգամ, որի շրջանակներում համալսարանականները մասնակցում են պատմական, գիտաճանաչողական ու մշակութային տարբեր միջոցառումների: Իրականացված տարաբնույթ միջոցառումների շարքում կարեւոր մաս
Սուքիաս Ավետիսյանի կարծիքով՝ Հիմնադիր խորհրդարանն «ազգադավությամբ» է զբաղված
Սամվել Ալեքսանյանի օբյեկտներում անցած տարի են ստուգումներ եղել
Զատիկի սեղանի համար հայկական ընտանիքներին միջինն անհրաժեշտ է տասը հազար դրամ
Այս տարի Զատիկին էական թանկացումներ չեն լինի։ Այս մասին «Հենարան» ակումբում վստահեցրեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Ձվի շուկան պետության հսկողության տակ է, գնի բարձրացում չի լինի, բրինձը որոշ տեղերում վաճառվում է ինքնարժեքով։ Ինչ վերաբերում է ձկնամթերքի շուկայում գներին, ապա այնտեղ նույնպես թանկացումներ չեն լինի. «Ռուսաստան արտահանվող ձկների քանակը նվազել է եւ այս հանգամանքով պայմանավորված՝ ձկնամթերքի գներն
«Շուտով անմոռուկների տեսքով տատուներ կլինեն»
Ասում է Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանն ու վստահեցնում, որ ֆետիշացում է տիրում Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված բազմաթիվ միջոցառումներ են իրականացվում: Այս օրերին տարբեր հաստատություններ՝ մասնավորապես մանկապարտեզներն ու դպրոցները, անմոռուկներով եւ ապրիլ 24-յան այլ խորհրդանիշներով են ձեւավորում, հիմնականում ռաբիս ու անճաշակ ձեւով: Ցեղասպանության 100-ամյա տարելիցը մի տեսակ տոնի են վերածել: Այն, որ անմոռուկ խորհրդանիշը
Աուտիզմն ավելի շատ հանդիպում է տղաների մոտ, քան աղջիկների մոտ
Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է։ Աշխարհում ամեն հազար մարդուց երկուսը ծնվում է աուտիզմով։ Աուտիզմը բավականին բարդ խանգարում է, որն ի հայտ է գալիս երեխայի մոտ կյանքի առաջին երեք տարիների ընթացքում եւ որը համարվում է նյարդաբանական խանգարում։ Աուտիզմը 4,5 անգամ ավելի շատ հանդիպում է տղաների մոտ, քան աղջիկների։ Այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում թեմայի


















































