Լրահոս
Օրվա լրահոսը

Պայմանագրային զինծառայողները Իջեւանի սահմանագոտում մատուռ են կառուցել

Ապրիլ 02,2015 14:53

Պայմանագրային զինծառայող սահմանապահները Իջեւանի սահմանագծում, մարտական հենակետերից մեկում, մատուռ են կառուցել: Այն կոչվում է «Սուրբ Հովհաննես»: Մատուռի օրհնումը կատարվել է  Տեր Սարգիս քահանա Տերտերյանի ձեռամբ, զորամասի հոգեւոր սպասավոր, բարեշնորհ Սմբատ սարկավագ Խանվելյանի մասնակցությամբ:

matur-1

Օրհնմանը ներկա են եղել պայմանագրային զինծառայողները՝ գումարտակի եւ զորամասի հրամանատարների ղեկավարությամբ: Սահմանապահները համոզված են, որ Աստծո տան լուսափառ ներկայությունը իրենց կօգնի անփորձանք ծառայել, ամուր պահել հայրենի սահմանը:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930