Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Արդեն արդիական է դառնում Թուրքիայի կողմից բռնազավթման մասին բարձրաձայնելը»

Ապրիլ 02,2015 15:13

Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը կազմակերպել է քննարկում՝ Թուրքիայի հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը եւ հայ ժողովրդի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին»:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասաց. «Այն, ինչ տեղի ունեցավ 100 տարի առաջ, դա ոչ միայն 1.5 մլն մարդկանց կյանքի կորուստն է,սպանդը, այլ՝ հայրենազրկում է: Կարեւոր է ազգ-պետություն հարաբերակցությունը՝ մեր պատմական բնօրրանի՝ Հայկական բարձրավանդակի հսկայական տարածության դիմաց ունենք պետությունը, որը մեր պատմական հայրենիքի մի փոքր անկյունի մոտ է տարածվում: Այդ սահմանները բռնությամբ են եղել: 21 թվականի պայմանագրերը չեն ստորագրվել ՀՀ ինքնիշխան պատվիրակների կողմից: Եվ հակառակորդ հարեւան պետությունները երբ խոսում են բռնազավթման եզրույթներով, Արցախի, մեր հայրենիքի վերաբերյալ, արդեն արդիական է դառնում թե՛ որպես ազգային խնդիր, թե՛ որպես մարտավարական հարց է դառնում Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից բռնազավթման մասին բարձրաձայնելը: Սրանք ոչ թե համարժեք եւ մեկը մյուսին պետք է հակակշռել, որովհետեւ իրավականորեն լրիվ տարբեր հարցեր են, բայց այն խնդիրը, որն այսօր հայ ժողովուրդն ունի թե ներքին, եւ թե՛ արտաքին, ակնհայտ ճշմարտություն է, որ մեր արտաքին օրակարգը մեր հայրենիքի իրավատիրության պայքարը ժամանակակից աշխարհում կապ ունի նաեւ մեր պետության ներքին որակի հետ՝ իր իրավունքի իր քաղաքացու պատկանելության, իր սահմանադրականության հետ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը եւ մաղթեց բարի քննարկում մասնակիցներին:

Jarang-4 Jarang_3

Jarang-2

Նա կոչ արեց ստեղծագործաբար մոտենալ եւ լսել իրար տեսակետները, որովհետեւ կան վիճահարույց խնդիրներ: Նա ասաց, որ կարող են այս հարցը, որը տարիներ շարունակ չարչարկվել է, վերջապես լուծել. «Հույս կա: Այդ հույսի իրացումը կապված է նաեւ Հայաստանի ներքին որակի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930