Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Անմոռուկը աղավաղում է ցեղասպանության խորհուրդը» (Տեսանյութ) 

Ապրիլ 02,2015 15:54

Վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը ապրիլի 2-ին «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ արդեն լայն տարածում գտած անմոռուկներին:

«Իմ մտքով չէր կարող անցնել, որ ոմանց կարող է չբավարարել ցեղասպանության հուշահամալիրի արդեն իսկ ավանդական եւ բրենդային դարձած պատկերը, որը սերընդեսերունդ գնում է: Չգիտեմ Հայաստանում 1 մարդ, որ կարող է ասել՝ ինձ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը՝ որպես ճարտարապետական լուծում, իր դուրը չի գալիս: Ո՞ւմ էր պետք մեկ այլ բան, էսթետիկայի խնդիր չէ՝ ծաղիկը շատ գեղեցիկ է, բայց բերել առաջին պլան մի բան, որը շատ ոչ միանշանակ ասոցիացիաներ է առաջացնում՝ մեկի մոտ՝ տորթ թխելու, մեկի մոտ՝ դիմահարդարման, մեկի մոտ՝ զարդարանքի»,- ասաց նա:

Նա նշեց, որ չգիտի, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ինչքան գումար պետք է ծախսեր՝ զավեշտի վերածելու եւ մարդկանց ուշադրությունը շեղելու համար, ինչն արել է «Շարմը». «Ես յուրաքանչյուր կազմակերպությանը կարող եմ գնահատել այն դաշտում, որտեղ նա մրցակից չունի: Տղաները գերազանց են եղել ցանկացած լուրջ բան՝ անլրջացնելու առումով, ո՞ւմ թեթեւ ձեռքով տրվեց իրենց, որ անլրջացնեն ցեղասպանության մրցույթը, ինձ համար ոչ միայն վիրավորական է, այլ նաեւ զավեշտալի է: Այսօր ես չեմ ուզում մեղադրել այն մարդկանց, որոնք կոմերցիալիզացնում են: Ի վերջո լիներ ցեղասպանության հուշահամալիրը, մենք տարածելու խնդիր էինք ունենալու, բայց այլ բան է, որ այդ կոմերցիալիզացիան գնում է անմոռուկի վրա, որն աղավաղում է ցեղասպանության խորհուրդը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930