Օրվա լրահոսը

Parking siti-ին` գրպանահատ

Հարգելի քաղաքացիներ, համայնքային վճարովի ավտոկայանատեղում կանգնելու համար տուգանքի մասին արձանագրություն ստանալիս ուշադիր նայեք այն ավտոկայանատեղի  կահավորանքին, որտեղ  կանգնած եք եղել: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  որոշման 3-րդ գլխում սահմանված կարգը պահանջում է  կահավորել անհրաժեշտ  միջոցներով` տեսախցիկ, ցուցանակ, կարմիր գծանշում: Կարմիր գծանշումը բացակայում է Տիգրան Մեծ պողոտայի 6 և 7-րդ հատվածներում, սակայն

Սեյրան Օհանյանի պատասխանը Անգելա Մերկելին

«Ղարաբաղյան հարցի լուծումը տեսնում ենք Մինսկի խմբի շրջանակներում, և սատարում ենք այն երկրներին, որոնք զբաղվում են հարցով: Թե ինչպիսի փոփոխություն կլինի՝ մեր խնդիրը չէ: Իրենց գործողությունները որքան էլ վերջին շրջանում գտնվեն քննադատության տիրույթում, այնուամենայնիվ նրանց գործողությունների շնորհիվ երկար տարիներ պատերազմ չկա»,-այսօր ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Գերմանիայի

Ադրբեջանցի դիվերսանտները դատավճիռը կբողոքարկեն ԼՂՀ Վերաքննիչ դատարանում. artsakhpress.am

ԱՐՑԱԽՊՐԵՍ. Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական դիվերսիոն խմբի անդամներ` Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևն, ովքեր անցած տարվա դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են համապատասխանաբար ցմահ և 22 տարվա ազատազրկման, մտադիր են բողոքարկել դատավճիռը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ադրբեջանցի դիվերսանտների փաստաբաններ Էրիկ Բեգլարյանը և Արկադի

Եվրամիության հերթական՝ հասկանալի ու անհասկանալի քայլը

Բաց նամակ ՀՀ վարչապետին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին Հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ստորագրեցին և ազդարարեցին ԵՄ-Հայաստան ֆինանսավորման ութ համաձայնագրերի կյանքի կոչվելու մեկնարկը: Ինչպես նախկինում ստորագրված նմանատիպ համաձայնագրերի դեպքում, այս համաձայնագրերով ևս ասվում է, որ աջակցության նոր՝ հերթական փաթեթը նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին: Սույն համաձայնագրով նախատեսվում է

Հարություն Մեսրոբյան. «Մեր խնդիրների 99.999 տոկոսի մեջ մենք ենք մեղավոր»

Իսկ 0.001 տոկոսի մեջ Հարություն Մեսրոբյանը չգիտի, թե ով է մեղավոր

«Խլոպուշկայով» խաբելով՝ ադրբեջանցիներին բլուրի վրա տրաքացրել են

Այսօր «Հայացք» ակումբում Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը եւ Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանը (Մարշալ) Հայկական բանակի 23-ամյակի կապակցությամբ հետաքրքիր պատմություններ էին պատմում Արցախյան ազատամարտից, թե ինչպես են առանց զենքի կռվել ադրբեջանցիների դեմ եւ իրենց խոսքերով՝ «խլոպուշկայով» ադրբեջանցիներին կոտորել: Մկրտիչ Մկրտչյանը պատմեց՝ «Մարտունաշենի անկման օրն էր, տեղեկացրեցին, որ դեսանտային դիվիզիան

Որեւէ մեկն Ալիեւին իր համաձայնությունը չի տվել շփման գիծը լարված պահելու համար

Ըստ Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանի`  թե՛ ՌԴ-ն, թե՛ Արեւմուտքը անհրաժեշտ ձեւով չեն արձագանքում Ադրբեջանի գործելաոճին: – Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Այդ հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության ծրագրերը: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ հունվարի 27-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի

Հարություն Մեսրոբյան. «Պետք է շատ ծույլիկ լինել՝ Հայաստանը հավասարակշռությունից հանել չկարողանալու համար»

Հարություն Մեսրոբյանի կարծիքով՝ միջազգային շուկայում ցանկացած տատանում հարվածելու է Հայաստանին

«Իսլամական պետություն»-ը Մոսուլում հայկական հնադարյա եկեղեցի է ոչնչացրել. BasNews

«Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկիչները Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում հայկական ամենահին եկեղեցիներից մեկն են ոչնչացրել, հայտնում է «ԲասՆյուզ»-ը: Քաղաքը ներկայացնող Քրդական ժողովրդավարական կուսակցության անդամ Սաեդ Մամուզինին պատմել է, որ ԻՊ գրոհայինները շարունակում են ոչնչացնել հասարակական վայրերը, մարդկանց տներն ու սրբավայրերը: «Նրանք օրվա կտրվածքով պարբերաբար ոչնչացնում են տներն ու սրբավայրերը», – ասել է նա: Նշվում է, որ

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27¬ին Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովի պատվո մեդալով պարգեւատրել է Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Գալուստ Սահակյանը, շնորհավորելով Բանակի օրվա առթիվ, նշել է, որ Ազգային ժողովը հայ զինվորի եւ զինվորականի նկատմամբ միշտ դրսեւորել է իր ընդգծված վերաբերմունքը՝ մեր պետության գլխավոր ձեռքբերումներից մեկը համարելով հայոց հզոր բանակը: ԱԺ նախագահը,

«Եթե ռուսական զորքը չլիներ՝ Բաքուն էլ մերը կլիներ, Էրդողանը թող դառնա Պուտինի ախպերը». ազատամարտիկներ

«Ռուսական զորքը մխտառություն արեց՝ Գետաշեն, Շահումյան, եկավ հասավ Մարտակերտի մեջտեղը, հետո հասկացան ինչ են անում: Շահումյանում ունեինք մի հատ տանկռուսների հարյուրավոր տեխնիկայի դիմաց: Թուրքական լիներ՝ մենք կվերցնեինք, բայց ռուսական էր: Ռուսներն էին կռվում մեր դեմը»,- այսօր «Հայացք» ակումբում հայկական ԶՈՒ 23-ամյակի մասին հրավիրած ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր

Վարչապետն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը բարձր է գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները և  կարևորել դրանց շարունակական խորացումը: ԻԻՀ արտաքին գործերի նախարարը ՀՀ վարչապետին է փոխանցել ԻԻՀ առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի ջերմ ողջույնները և նշել, որ ՀՀ վարչապետի՝ 2014 թ. հոկտեմբերին ԻԻՀ կատարած պաշտոնական այցը

Միհրան Պողոսյանի հրամաններով տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք  կադրային փոփոխություններ: Ծառայության Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Բաղդագյուլյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, իսկ Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը՝ Լոռու մարզային բաժնի պետ: Արագածոտնի մարզային  բաժնի պետի տեղակալ,

Նաիրիտցիներ. «Մինչեւ ակցիա չենք անում, աշխատավարձը չեն տալիս» (Տեսանյութ) 

Մինչ հազարավոր առեւտրականներ կառավարության շենքի առաջ պահանջում են կասեցնել «Շրջանառության հարկի մասին» բարեփոխված օրենքը, հարյուրավոր նաիրիտցիներ կառավարությունից քիչ այն կողմ՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքի առաջ պահանջում են վճարել իրենց ամիսներ շարունակ չվճարած աշխատավարձերը, որ միլիոնների են հասնում: Նաիրիտցիները նախարարություն են եկել նախագահի նստավայրից: Նրանք «Մենք չենք ուզում դառնալ գաղթական» ցուցապաստառներով նախարար Երվանդ Զախարյանից

Մարիամ Միքայելյանը Քուվեյթում նվաճեց բրոնզե մեդալ

Հունվարի 24-31-ն ընթանում է Քուվեյթի 4-րդ միջազգային գրան պրին, որին Հայաստանից մասնակցում են Մարիամ Միքայելյանը, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը: Թիմը ներկայացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը: Այսօր` հունվարի 27-ին Մարիամ Միքայելյանը մասնակցել է 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների մրցույթին, որին մասնակցել է 11 երկրի  16 մարզուհի: Մարիամ Միքայելյանը  խոցել է 408,7

«Ոչ մարդկային պայմաններ»` ՀՀ քրեակատարողական հիմնարկներում. ԵԽԽՎ զեկույց

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի մասին զեկույցը,  որը հիմնված է հանձնաժողովի պատվիրակության անդամների` 2013-2014 թվականների ՀՀ այցելությունների արդյունքների վրա: Համաձայն զեկույցի` 2013-ին Հայաստան այցի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակությունը կալանավայրերում գտնվող անձանցից բազմաթիվ դժգոհություններ է ստացել այն մասին, որ նրանք ենթարկվել են ոստիկանների կողմից ֆիզիկական և հոգեբանական

«Ադրբեջանցի գերիներ շատ ենք ունեցել, նայում ես, մեղքդ գալիս է, դաժե չես ուզում չափալախես դրան». ազատամարտիկ

«Մենք կարողանում էինք 7-8 մլմ-անոց ազգի չոքացնել, այսօր էլ այդ նույն ազգն է: Իրենք մի քիչ ավելացել են, մենք՝ պակասել: Դուք ինքներդ էլ տեսնում եք՝ ինչ է կատարվում Հայաստանում: Եթե տան տղամարդը թույլ է, ուզենան վրան կհարձակվեն: Եթե մենք ազգով ուժեղ լինենք, ազերին ո՞վ է: Միշտ ուժերի հետ են նստում հաշվի»,-այսօր «Հայացք» ակումբում հարցին՝ ինչո՞ւ

Օրենքով գողն ազատ կարձակվի՞ երկու օրից

Զապի կալանքը երկարացնելու միջնորդության մերժումը արդարադատության նախարարությունը չի՞ բողոքարկի

«Սխալ է արտաքին հարաբերություններում ՀՀ-ն ասոցացնել ՌԴ-ի հետ». «Ա1+» (տեսանյութ)

ԵՏՄ անդամակցությունը չի երկրորդացնում Հայաստանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությունը։ ՀՀԿ-ական պատգամավորի համոզմունքն է՝ ԵԽԽՎ-ն Հայաստանի համար շարունակում է մնալ տարաբնույթ հարցեր քննարկելու կարեւորագույն հարթակ: 14 տարի առաջ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավորվեց ապահովել ժողովրդավարության առաջընթացն ու միջազգային փաստաթղթերով ամրագրված իրավունքները: Ըստ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանի՝ «միջազգային հանրության կողմից կա լիարժեք ըմբռնում, նաեւ հարգալից վերաբերմունք ՀՀ

Երեխայի մահվան գործով դատական քննությունն ավարտվեց, փետրվարին՝ կողմերի ճառերն են

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկական բժիշկներ, Լիա ՄԻսակյանի մահվան մեջ մեղադրվող Լիլիթ Վարդանյանի եւ Զարինե Այվազյանի գործով մեղադրական եւ պաշտպանական ճառերը նշանակեց փետրվարի 24-ին: Մինչ այդ, վերսկսվեց դատաքննությունը, եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ , իրավապաշտպան Արթուր Սաքունցը ներկայացրեց իր դիրքորոշումը պաշտպան Գիվի Հովհաննիսյանի կողմից ներկայացրած, քրեական

Վահան Շիրխանյան. «Մենք պատերազմում չենք օգտագործել մեր ամենակարեւոր զենքը»

Այսօր «Հայացք» ակումբում 1991-1992թթ ՀՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Վահան Շիրխանյանը շնորհավորեց ՀՀ ԶՈՒ 23-ամյակի կապակցությամբ: Նրա խոսքերով՝ «Անկախացած ՀՀ-ում ամենակայացած համակարգը բանակն է, ապահովում է երկրի ռազմական անվտանգությունը, կատարում է իր պարտականությունները եւ ապագայի համար ես հանգիստ եմ»: Հարցին՝ քանի որ թշնամին ե՛ւ զենքով, ե՛ւ քանակով ավելի էին, ի՞նչը հիմք հանդիսացավ, որ մենք հաղթանակ

Հազարավոր առեւտրականներ կառավարությունից պահանջում են օրենքը կասեցնել (Տեսանյութ)

«Արմեն Ալավերդյանը պետք է հանդիպեր առեւտրականների հետ ու մեկառմեկ քննարկեր նրանց հուզող խնդիրները, բայց ոչինչ էլ չարեց»

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարությունը

Դեպի Արցախ իրազեկման ավտոերթի նպատակի և այն ամեն գնով խափանելուն ուղղված ռեժիմի հակաօրինական ու ապազգային քայլերի մասին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը իրազեկման ավտոերթեր է կազմակերպում հանրապետության ամբողջ տարածքում: Հերթական ավտոերթը նախատեսված է Արցախի մարզում՝ 2015 թ. հունվարի 31-ին: Արցախյան ավտոերթի ընթացքում, ինչպես հանրապետության մյուս մարզերում, մեր քաղաքացիներին իրազեկելու ենք Ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի

«Նաիրիտի» գույքի գնորդներ են հայտնվել (Տեսանյութ) 

Գործարանի աշխատակիցներից մեկն էլ ասաց այնքան են նախագահական նստավայր գալու գնալու, մինչեւ կոշիկները մաշվեն:

Դեկտեմբեր ամսին ստացված դիմումների  ու  գրությունների պատասխանները տրվել են սահմանված ժամկետներում

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերը քաղաքացիների և իրավաբանական անձանց կողմից 2014 թվականի դեկտեմբերին ստացել են 10 հազար 468 դիմում և գրություն: Ստացված բոլոր դիմում-գրությունների  պատասխանները տրամադրվել են սահմանված ժամկետում: Թերացումներ կամ բացթողումներ չեն արձանագրվել: Կատարողականի ապահովման ցուցանիշը կազմել է 100 տոկոս: Երևանի քաղաքապետարան

Սեյրան Օհանյանը հորդորեց`չնույնացնել ադրբեջանցի դիվերսանտին եւ Վալերի Պերմյակովին

Վալերի Պերմյակովին հայկական կողմին վերադարձնելու պահանջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրե՞լ է Ռուսաստանից իր գործընկերներին`հանդիպման ժամանակ: Այսօր լրագրողները նման հարց տվեցն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին`իր հրավիրած ամփոփիչ ասուլիսի ժամանակ: «Այդ ժամանակ նման հարց չի եղել: Հարց է եղել գործող բոլոր միջպետական համաձայնագրերի և օրենսդրության շրջանակներում, որպեսզի հնարավոր լինի իրավական գործընթաց իրականացնել: Առաջին հենց

Գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը կստանան կանաչ անձնագրեր

Հայաստանում գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը կստանան կանաչ անձնագրեր: Գործընթացը սկսվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից` ՀՀ բնապահպանության նախարարության գործընկերությամբ, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ: Ներկայումս 10 փորձագետներից

Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած սպանության գործով կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քաղաքացի Ա.Իրիցյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 27-ին ձերբակալվել է Լիճք գյուղի բնակիչ Ա.Գորոյանը՝ սպանության կասկածանքով։ 2015 թվականի հունվարի 26-ին՝ ժամը 16:05-ին, «Մարտունու ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել, որ նույն օրը «հոգեվարքային վիճակ՝ հրազենային վնասվածքով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Արթուր  Յուրիկի Իրիցյանը, ով

Երեւի ոստիկանապետը հատուկ շրջաբերական է իջեցրել՝ «քաղաքացիներին այլեւս չծեծել եւ չխոշտանգել». «Չորրորդ իշխանություն»

Ամփոփելով 2014 թվականը՝ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը որպես ձեռքբերում նշել է այն, որ ոստիկանությունը «հրաժարվել է ծեծից եւ խոշտանգումից»։ «ՉԻ» – Քաղաքացիների ծեծն ու խոշտանգումը, ինչպես հայտնի է, քրեական հանցագործություններ են։ Ու փաստորեն 2014-ին մեծ ձեռքբերում ենք ունեցել՝ ոստիկանները հրաժարվել են քրեական հանցագործություններ կատարելու պրակտիկայից։ Եթե այսպես շարունակվի՝ ընդամենը մի 5-6 տարի հետո

«Սգացող մարդիկ տարբեր գրանտակերների կեղծ հայրենասիրական, ցուցադրական սադրանքներին չտրվեցին». «Հայոց աշխարհ»

Ընդ որում՝ հետեւանքների համար վճարելու էին ոչ թե այդ գրանտակերներն ու մյուսները, այլ մեր ժողովուրդը, դիրքերում գտնվող մեր զինվորները:

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031