Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոբյան. «Մեր խնդիրների 99.999 տոկոսի մեջ մենք ենք մեղավոր»

Հունվար 27,2015 14:45

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը երեքշաբթի «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ինքը դեմ է թե՛ Եվրասիական տնտեսական միությանը, թե՛ Եվրամիությանը, քանի որ Հայաստանն երեք խնդիր ունի. «Առաջինը՝ ի՞նչ է լինելու Արցախի հետ, անկախ դրանից դա ԵՏՄ-ն է, թե ԵՄ-ն է, որտե՞ղ է իրավաբանորեն գտնվելու Արցախը, դա միայն Հայաստանի խնդիրն է:

Երկրորդ խնդիրն այն է, որ ե՛ւ ԵՏՄ-ի հետ, ե՛ւ ԵՄ-ի հետ մենք չունենք ընդհանուր սահման: Եթե համաձայնագրեր են կնքվում, որտեղ կա ուժեղ տնտեսական մաս, իսկ տնտեսական մասն իր մեջ ենթադրում է առեւտրային մաս, եւ չկա ընդհանուր սահման, բնականաբար, առաջանում է տրանզիտ երկրների խնդիրը: Եվ երրորդ խնդիրը, որը ցանկացած երկիր պետք է հաշվի առնի, ինքնիշխանության նվազումն է»:

Հարություն Մեսրոբյանը բերեց Շվեյցարիայի օրինակը, որը գտնվելով Եվրոպայում Եվրամիության անդամ չէ: Նրա խոսքերով՝ մինչդեռ Հունաստանը Եվրամիության առջեւ հարց է դնում կա՛մ վերանայել իրենց պարտքերը եւ մեծ մասը «ջրել», կա՛մ իրենք մտածելու են միությունից դուրս գալու մասին, Շվեյցարիայում շվեյցարական ֆրանկով դրված ավանդներն ունեն բացասական տոկոս. «Հերի՛ք է, սրա-նրա փեշի տակ մտնենք, մտնում ենք, հետո սկսում ենք «քլնգել» Ռուսաստանին, Արեւմուտքին: Ես պնդում եմ, որ մեր խնդիրների 99.999 տոկոսի մեջ մենք ենք մեղավոր ոտքից գլուխ, 0.001 տոկոսը չգիտեմ՝ ով է մեղավոր, անկեղծ եմ ասում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031