Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Միհրան Պողոսյանի հրամաններով տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հունվար 27,2015 13:59

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել մի շարք  կադրային փոփոխություններ:

Ծառայության Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Արմեն Բաղդագյուլյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետ, իսկ Արագածոտնի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վահե Մովսիսյանը՝ Լոռու մարզային բաժնի պետ: Արագածոտնի մարզային  բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Հրանտ Աբազյանը նշանակվել է նույն բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Սյունիքի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Սուրիկ Ծատրյանը՝ նույն բաժնի պետի տեղակալ: Գեղարքունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Միլիտոնյանը նշանակվել է Սյունիքի մարզային բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար:

Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով  բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության մայոր Ալեքսանդր Մուշեղյանը նշանակվել է Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, իսկ Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետ, արդարադատության մայոր Վարդան Վարդանյանը՝ Երևան քաղաքի պետական եկամուտների կոմիտեի հայցերով  բռնագանձումների բաժնի պետ:

Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Հայկ Գասպարյանը նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալ, իսկ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Վազգեն Գալումյանը՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա բաժնի պետի տեղակալ:

Ֆինանսական  բաժնի հաշվապահ, արդարադատության լեյտենանտ Պայծառ Կոնդյանը նշանակվել է նույն բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ  Երևան քաղաքի Կենտրոն և Նորքի-Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Արման Սարգսյանը՝ Երևան քաղաքի դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների բաժնի պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031