Լրահոս
Օրվա լրահոսը

Մարիամ Միքայելյանը Քուվեյթում նվաճեց բրոնզե մեդալ

Հունվար 27,2015 13:52

Հունվարի 24-31-ն ընթանում է Քուվեյթի 4-րդ միջազգային գրան պրին, որին Հայաստանից մասնակցում են Մարիամ Միքայելյանը, Զավեն Իգիթյանն ու Նորայր Առաքելյանը: Թիմը ներկայացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը:

MARYAM-2

Մարիամ Միքայելյան

Այսօր` հունվարի 27-ին Մարիամ Միքայելյանը մասնակցել է 10մ, 40 կրակոց երիտասարդ աղջիկների մրցույթին, որին մասնակցել է 11 երկրի  16 մարզուհի: Մարիամ Միքայելյանը  խոցել է 408,7 միավոր և գրավել 3-րդ տեղը, նա 2 տասնորդականով զիջել է 2-րդ տեղը գրաված Բոսնիա և Հերցոգովինայի ներկայացուցիչ Տատյանա Դեկանովիչին, ով խոցել էր 408,9 միավոր: 1-ին տեղը գրավել է 411,5 մրավոր խոցած ուզբեկ մարզուհի Մարգարիտա Օռլովան: 3-րդ տեղը գրաված մեր հայրենացուհի Մարիամ Միքայելյանի անձնական մարզիչն է Անդրանիկ Այվազյանը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Նորայր Առաքելյանն ու Զավեն Իգիթյանը հանդես կգան հունվարի 29-ին օդամղիչ ատրճանակ ձևում: Իսկ ս.թ. հունվարի  28-31-ը Հայաստանի հավաքական թիմի երկրոդական կազմը`  մարզիկներ Սուսաննա Հովհաննիսյանը, Լիա Սահակյանը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Էլմիրա Կարապետյանը և հիմնական կազմից Քրիստիան ու Իրինա Լուերները կմասնակցեն Մյունխենյան միջազգային մրցաշարի` Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և հավաքականի երկրորդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ:

ՀՀՖ մամուլի քարտուղար Լաուրա Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031