Օրվա լրահոսը
Իշխան Թովմասյան. «Մեր ժողովրդի հետ վճռական գործողություն ենք սկսելու»
Իշխան Թովմասյանի խոսքերով՝ այդ ճանապարհը ժողովրդի վստահության կառավարության ստեղծումն է
Գյումրեցի 14-ամյա աղջիկը հայտնաբերվել է
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում էր Գյումրի քաղաքի բնակչուհի, 2001 թ. ծնված Քրիստինա Խաչատրյանը, որը փետրվարի 17-ին, ժամը 08.00-ի սահմաններում, տանից դուրս էր եկել և նրա գտնվելու վայրն անհայտ էր: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում՝ այսօր Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում Քրիստինա Խաչատրյանը
«Պահանջում ես, որ ի՞նչ անես». ՀԱԿ անդամը Սերժ Սարգսյան- Տեր-Պետրոսյան նամակագրության մասին
ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի կարծիքով, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած որակումները մերժելու Սերժ Սարգսյանի հայտարարությունը նրա խորհրդականների որակի մասին է խոսում: Զոյա Թադեւոսյանը Aravot.am-ին ասաց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած բոլոր դիտողությունները տեղին էին ու ինքը կիսում է 1-ին նախագահի մտահոգությունները հռչակագրի վերաբերյալ. «Դրանք շատ հիմնավոր, գրագետ , միջազգային նորմերին
Բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են «Գոկ-Ջոբ» ընկերության գործունեությունից՝ դիմեն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա, հարուցվել է քրեական գործ` արտերկրում աշխատանքի տեղավորելու պատրվակով «Գոկ-Ջոբ» ընկերության տնօրենի կողմից խարդախությամբ գումար հափշտակելու դեպքի առթիվ։ Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տուժած քաղաքացիների շրջանակն ավելի ընդգրկուն է. վարույթն իրականացնող մարմնին են դիմել ևս 10 անձինք և ներկայացրել գրավոր
ԲՀԿ-ՀՀԿ փոխհամաձայնությունից ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» խաղից դուրս թռան. քաղաքագետ
Քաղաքագետ Լեւոն Շիրինյանի մեկնաբանմամբ, «Եռյակ գոյություն չունի» Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը հաստատում է, որ իշխանությունը մի գրոհով կաթվածահար արեց քաղաքական գործընթացը: «Հարց է առաջանում՝ իսկ եռյակը իշխանափոխություն, հայրենիքի վերակերտում, ժողովրդավարական Հայաստանը ո՞նց էր պատկերացնում ստեղծել, մի անգամ պետք է բարձրանային միտինգ անեին ու ստանայի՞ն այն Հայաստանը, որ պատկերացնում էին»,-Aravot.am-ին ասաց քաղաքագետը: Նա չի շտապում մեկնաբանել,
Սմբատ Կարախանյան. «Շատ ավելի լավ է, թող դաշտը մաքրվի, և դաշտում մնան քաղաքական կուսակցությունները». 168.am
168.am-ի զրուցակիցն է Մոսկվայի «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը: – Պարոն Կարախանյան, մի շարք փորձագետներ, այդ թվում՝ Դուք, պնդում էիք, որ Ծառուկյանը որոշում է կայացրել պայքարել ներկայիս իշխանությունների դեմ և դա կանի մինչև վերջ: Ծառուկյանի նահանջը Դուք ինչպե՞ս եք բացատրում: – Իրավիճակը չափազանց պարզ է: Գործեց ուժային քրեաօլիգարխիկ կառույցը, որն էլ ներկայանում է՝ որպես իշխանություն:
Արմեն Մարտիրոսյան. «Մենք եռյակ կոչված ձեւաչափը չենք լքել»
Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը գործընթացին չի կարող նպաստել
Սերժ Սարգսյանը հանդիպել է Խաչատուր Սուքիասյանի հետ. Tert.am
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ: Tert.am-ի հետ զրույցում մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն ասաց, որ հանդիպումը կայացել է փետրվարի 7-ին: Խոսնակը առանց մանրամասնելու նշեց, որ քննարկել են Հայաստանի տնտեսությանը վերաբերող հարցեր։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Tert.am-ի կայքում
ԼՂՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում քննարկմանը
Փետրվարի 19-ին ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալլոնեի գրասենյակի կողմից կազմակերպված՝ հայկական հարցերի շուրջ հատուկ քննարկմանը: Իր խոսքում Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկայիս փուլը, և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ այդ ուղղությամբ ձեռնարկվող ԱՄՆ միջնորդական ջանքերը: ԼՂՀ մշտական ներկայացուցիչը նաև անդրադարձել է
«Հռչակագրում միջազգային իրավունքին հակասող դրույթներ չկան». Վիգեն Քոչարյան
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը հայ ժողովրդի մոտեցումներն ամրագրող փաստաթուղթ է և, որպես այդպիսին, խնդիր չունի համապատասխանելու միջազգային իրավունքի տառին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց ԵՊՀ Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հիշյալ հռչակագրի դրույթները համապատասխանո՞ւմ են արդյոք միջազգային հռչակագրերին: Պարոն Քոչարյանի դիտարկմամբ՝ եթե խոսքը պետության
Վարչապետն ընդունել է Հովհաննես Թոքմաջյանին
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը փետրվարի 20-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր: Վարչապետը ողջունել է համալսարանի ղեկավարության պատրաստակամությունն Արցախի կրթական և գիտական ոլորտների զարգացմանն աջակցություն ցուցաբերելու հարցում՝ կարևորելով այդ հաստատության ներուժի առավելագույնս օգտագործումը: Ա. Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել Հ. Թոքմաջյանին Արցախի ենթակառուցվածքների
Արմեն Աշոտյանը հանդիպեց ՌԴ կրթության նախարարի հետ
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում ունեցավ Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ: Օրակարգում ներառված հարցերի թվում էին նաև Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեության պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի լրամշակումը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի, իսկ Հայաստանում ռուսերենի խորացված ուսուցման հնարավորությունները: Երկուստեք կարևորվեց նաև կրթության և
Թվային հեռուստահեռարձակման աշխատանքների հիմնական մասն ավարտված է
Նոր որակ, նոր պատկեր և նոր ձայն: Սրանք այն առաջին դրական փոփոխություններն են, որոնք կտեսնեն հեռուստադիտողները թվային հեռուստահեռարձակման անցումից հետո: 2009 թվականին սկիզբ դրված գործընթացը մոտենում է հանգուցալուծմանը: Նախատեսված աշխատանքների հիմնական մասն ավարտված է։ Պայմանագրով նախատեսված սարքավորումների ամբողջ խմբաքանակն արդեն ներկրվել է Հայաստան, աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն օրենքով սահմանված ժամկետներում: Հաստատված է թվայնացման տեխնիկական համակարգերի հայեցակարգը,
Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Հայաստան-Արցախ միջխորհրդարանական համագործակցության մշտական հանձնաժողովների համատեղ քննարկումները
ԼՂՀ և ՀՀ Ազգային ժողովների գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ փետրվարի 20-ին Շուշիում անց են կացվել խորհրդարանական լսումներ՝ «Մշակութային քաղաքականության ռազմավարական հիմնախնդիրները և դրանց կարգավորման մարտահրավերները» թեմայով: Լսումներին ներկա էին ԼՂՀ և ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանությունների, ստեղծագործական միությունների, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ: Ողջունելով լսումների մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության Ազգային
Րաֆֆի Հովհաննիսյան. «Դուրս եկե՛ք Ազատիչ, իսկ Ռիչարդովիչը Ձեզ հետ դուրս կգա». (Տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյան. «Մենք այս խաղն այլեւս չենք խաղում»
«Մեր լեզուն մեր Հայրենիքն է» խորագիրը կրող գիտաժողովով մեկնարկեցին Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները
Փետրվարի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի լեզվի ինստիտուտի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Մեր լեզուն մեր հայրենիքն է» խորագրով գիտաժողովը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհավորեց բոլոր ներկաներին Մայրենիի օրվա առթիվ՝ նշելով, որ այս տարի Մայրենիի օրվան նվիրված միջոցառումները իրականացվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի
Ռուբեն Հակոբյան. «Գողական «սխոդկայի» շրջանակում պետության հարց են լուծել»
Ռուբեն Հակոբյանի կարծիքով Սարգսյան-Ծառուկյան հաշտեցումը քաղաքական լեգիտիմությունից զուրկ է
«Արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է առաջարկություններն ընդունել». ԱԳՆ մամլո քարտուղար
ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը Panaramenian.net լրատվական կայքի հարցին Հարց. Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե իբր Հայաստանը մերժել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից՝ Բաքվի հորդորով Երևանում արված ինչ-որ առաջարկներ՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ։ Պատասխան. Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելուն ուղղված իր կողմից հորինած գաղափարները ներկայացնել որպես համանախագահների
«Որևէ պետական պաշտոնյա դեռևս չի տուգանվել Լեզվի մասին օրենքը խախտելու համար». Մարինե Հովյան
Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, որն արդեն տասներորդ տարին է՝ նշվում է նաև Հայաստանում։ ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանի խոսքով՝ մայրենիի աղավաղման դեպքերը բազմաթիվ են և առկա են ինչպես հասարակ քաղաքացիների, այնպես էլ լրատվամիջոցների ու պետական պաշտոնյաների խոսքում։ Մ. Հովյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ Տեսչությունն ուսումնասիրում
Րաֆֆի Հովհաննիսյան. ««Ժառանգությունը» չէ, որ դուրս է եկել եռյակից». (Տեսանյութ)
Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերով «Ժառանգության» դռները բաց են բոլորի համար, ովքեր ուզում են ազատ, անկախ, ինքնիշխան եւ արժանապատիվ, արդար Հայաստան Ազատության հրապարակում փետրվարի 20-ին կազմակերպված հավաքի ընթացքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ իր խոսքը սկսելը անդրադարձավ չորեքշաբթի տեղի ունեցած իր ասուլիսին. «Երկու օր առաջ ես իմ երկրորդ հանրային ուղերձը տվեցի կեղծված, գողացված ընտրությունների առիթով, լրագրողներից
ԵԱՀԿ-ն մերժեց այսպես կոչված Ղրիմի կառավարության ներկայացուցչի թեկնածությունը
Ինչպես տեղեկացրել ենք, Վիեննայում մեկնարկել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշխատանքները: Այսօր խորհրդարանականները քննարկեցին այս նստաշրջանի թոփ թեմա հանդիսացող «Ուկրաինայի շուրջ աճող ճգնաժամը»: Ներկայացվեց նաև ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության զեկույցը համաձայն որի՝ Ուկրաինայի արևելքում հրադադարը պահպանվում է, բացի Դելաբցևոյից և մի քանի այլ շրջաններից: Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Սերբիայի ԱԳ
ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին
Փետրվարի 20-ին ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին: Կողմերը քննարկեցին համագործակցության ընթացիկ խնդիրները և առաջիկա ծրագրերը` ուղղված միջազգային մարդասիրական իրավունքի խթանմանն ու ինտեգրմանը: Հանդիպման ընթացքում ստորագրվեց 2015թ. Համագործակցության ծրագիրը, որը ներառում է միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր ուսումնական ծրագրեր, ինչպես նաև գիտական-մեթոդաբանական կարողությունների
Հրդեհ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում
Փետրվարի 20-ին, ժամը 14.25-ին ահազանգ է ստացվել, Երևանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դալմայի այգիներում այրվում է եղեգնուտ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.59-ին, մարվել՝ 15.02-ին: Այրվել է եղեգնուտ (մոտ 1500 քմ): ՀՀ ԱԻՆ
«Հետեւեք իմ գործողություններին». Տիգրան Ուրիխանյանը` եռյակի` լինել-չլինելու մասին
Քաղաքական դաշտում եռյակ ԲՀԿ-ի համար գոյություն ունի՞, թե՞` ոչ հարցին ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը կոնկրետ չի պատասխանում: «Մի քանի օր անընդմեջ ես պատասխանում եմ ձեր հարցերին, բայց կարծես թե իմ խոսքերին ականջալուր լինելու փոխարեն ընկնում եք այլ մեկնաբանությունների հետեւից: Հորդորում եմ հետեւել իմ գործողություններին»,- Aravot.am-ին ասաց Տիգրան Ուրիխանյանը: Մեր բոլոր մյուս հարցերին, նա նույն պատասխանը
ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլին 14 անձ է մասնակցելու
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցը անցկացվելու է 2015 թվականի փետրվարի 26-ից: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից: Հանձնաժողովի կողմից հաստատված մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը` 1. Ստեփան Կարոյի Միքայելյան (25.03.1958թ.) – ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր 2. Արմեն Շուրայի Հարությունյան (07.03.1964թ.) – Կենտրոնական
Պատմաբանը արձանագրությունների հետկանչի մասին. «Թուրքական կողմը կարող է գնալ սադրանքների»
Ըստ Արմեն Մարուքյանի, պետք է ՀՀ-ի ստորագրությունն էլ հետ կանչվի
Սերժ Սարգսյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Կտրականապես մերժում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի վերաբերյալ Ձեր որակումները»
Երբ համարեք, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շուրջ առանձազրույցի կարիք և ցանկություն այնուամենայնիվ ունեք, պատրաստ եմ համապատասխան հրավեր ուղարկել»:
Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուքի ընթացքում պատգամավորը ընկել է աստիճաններից (տեսանյութ). Hurriyet
Թուրքիայի խորհրդարանում երեկ օրենսդիրները կրկին վեճի են բռնվել իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից առաջարկված՝ երկրի անվտանգությանը վերաբերող օրինագծի քննարկման ժամանակ: Օրինագծի համաձայն՝ մեծապես սահմանափակվում է ցույցերի ու հավաքների իրավունքը: Հիշեցնենք, որ նույն օրինագծի շուրջ ծեծկռտուք է տեղի ունեցել նաեւ փետրվարի 17-ին: Ընդդիմադիր կուսակցություններն իրենց առարկություններն են հայտնել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացրած օրինագծի առնչությամբ: Նրանք


















































