Օրվա լրահոսը

Իսրայելում  հայաստանցի երեք գրոսմայստերներ ընդամենը կես միավոր են կորցրել

Երուսաղեմում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության երրորդ տուրից հետո Հայաստանի ներկայացուցիչներից առավել հաջող հանդես գալիս են գրոսմայստերներ, Հայաստանի գործող չեմպիոն Կարեն Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանը եւ Զավեն Անդրիասյանը (նկարում), որոնք երեք տուրից հետո կորցրել են ընդամենը կես միավոր եւ մրցաշարային աղյուսակում 250 մասնակիցների մեջ ընթանում են, համապատասխանաբար, 21-րդ, 36-րդ եւ 42-րդ հորիզոնականներում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը`

Զարուհի Փոստանջյանի բողոքը դատարանին

17 փետրվարի 2015 Երևան քաղաքի Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանից Բողոք /ՀՀ գլխավոր դատախազի անգործության դեմ/ 2015 թվականի հունվարի 29-ին Զ. Փոստանջյանի կողմից հաղորդում է ուղարկվել հանցագործության մասին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, որտեղ նշվել է, որ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի

Խաբեությամբ հափշտակվել է խոշոր չափի շինանյութ 

Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է շինարարական խանութից խաբեությամբ խոշոր չափերի հասնող շինարարական նյութեր հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Առերևույթ հանցագործություն կատարած անձն այցելել է  շինանյութերի վաճառքով զբաղվող ընկերության՝ երկու տարբեր հասցեներում գործող խանութներ և ներկայանալով մի

Փոքր զարգացումներ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում, որոնք քաղաքականացված չեն

Ստամբուլում անցկացվեց կլոր սեղան քննարկում՝ նվիրված Հայաստանի եւ Թուրքիայի տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների փոխճանաչմանն ու հնարավոր համագործակցությանը: Եթե լավ հայկական թիմ տեսնեք՝ ներդրում կանե՞ք` հետաքրքրվեց կլոր սեղանի վարողը՝ Էմին Օկուտանը Թուրքիայի Monitise ընկերության ներկայացուցիչ Ֆիրաթ Իշբեչերից: Հետո հետաքրքրվեց հայկական Granatus Ventures ընկերության ներկայացուցիչ Աշոտ Արզումանյանից, թե այ, ասում եք, որ գրասենյակ ունեք Լոնդոնում՝ իսկ

Խստացվել են գիտական աստիճանաշնորհման պահանջները 

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանի ասուլիսը:  ԲՈՀ-ի նախագահը ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման կանոնակարգում կատարված փոփոխությունները: Լ. Արզումանյանը տեղեկացրել է, որ դեռևս 1990-ականներին ստեղծված կանոնակարգը, որը կառավարությունը հաստատել էր 1997 թվականին, չէր ներառում մի շարք խնդիրների կարգավորման մեխանիզմներ, և փոփոխությունները հասունացած էին: Կատարված փոփոխություններից ԲՈՀ-ի նախագահն առանձնացրել

Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ

Փետրվարի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ, Իլինոյս նահանգի հանրապետական կոնգրեսական Ռոբերտ Դոլդի հետ: Դեսպան Սարգսյանը շնորհավորեց կոնգրեսականին` համանախագահությունը ստանձնելու կապակցությամբ, և ամենայն հաջողություն մաղթեց իր պատրականությունների իրականացման գործում: Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հանձնախմբի գործունեության օրակարգին, հայ-ամերիկյան տնտեսական և քաղաքական հարաբերություններին, դրանց հետագա ընդլայնման ու ամրապնդման հեռանկարներին

Ասորական համայնքի ներկայացուցիչներ. Մերձավոր Արեւելքում տեղի ունեցողը կարելի է որակել որպես ասորիների ցեղասպանություն

«Այսօր Մերձավոր Արեւելքում քրիստոնյա ասորի ժողովրդի վիճակը սարսափելի է, եւ վերջին տարիներին, եթե աշխարհի գերտերությունները փորձում են կանխել ցեղասպանությունները, ապա ասորի ժողովուրդը 1980-ական թվականներից առ այսօր ենթարկվում է ցեղասպանության»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ասորիների միության նախագահ Արսեն Միխայիլովը: Նա եւ ասորի համայնքի ներկայացուցիչները, անհանգստանալով իսլամիստ ահաբեկիչների կողմից օրեր առաջ սկսված ասորի ժողովրդի կոտորածներից,

5000 դրամի չափով տուրք՝ «տնեցիներին»՝ կենդանիներին

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիներն այս տարվա հունվարից շարունակում են ստանալ ծանուցագրեր այն մասին, որ իրենք պետք է տարեկան 5000 դրամի չափով տուրք վճարեն տնային պայմաններում կենդանի պահելու համար: Կառավարության շենքի մոտ, «Առավոտի» տեղեկություններով, պարբերաբար բողոքի ակցիաներ կլինեն՝ ի պաշտպանություն կենդանիների, ընդդեմ նրանց տուրքի: Ի դեպ, ծանուցագրեր ստանում են նաեւ մարդիկ, որոնք ընտանի

Ադրբեջանի ԱԳՆ. Համանախագահ երկրները պետք է քննարկեն Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը. APA

«Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները պետք է իրենց ներդրումն ունենան Ադրբեջանի օկուպացված տարածքների ազատագրման գործում»,- այս մասին, ըստ Apa.az-ի հայտարարել է, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Հիմքեթ Հաջիեւը։  Նրա խոսքերով՝ Գերմանիան եւ Թուրքիան նույնպես հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներ. «Սակայն այժմ չի քննարկվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմում

Քաղցկեղով հիվանդին մինչեւ վերջին շունչը պահում են բանտում

«Բժշկական ծառայությունների որակը քրեակատարողական հաստատություններում եւ բանակում ցածր է, քանի որ այդ հաստատություններն ապահովված չեն որակյալ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ կադրերով եւ տեխնիկական միջոցներով: Ազատազրկված անձանց ստիպում են ամսական 50-ից 60 հազար դրամ վճարել հիվանդանոցում պահվելու համար, ինչպես նաեւ լրացուցիչ 5 հազար դրամ վճարել կամ 10 լիտր բենզին գնել հիվանդանոց տեղափոխվելու համար»,- այս մասին փաստում

Նիկոլ Փաշինյան. «Հայ ազգային կոնգրեսի եւ անձամբ նրա ղեկավարի կողմից բերիական ոճի այս հարձակումները կարեկցանք են առաջացնում»

Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջում պատասխանել է այսօր «Մեդիա կենտրոնում» Մարտի 1-ի զոհերի ծնողների մեղադրանքին՝ ուղղված իրեն եւ Ալեքսանդր Արզումանյանին: Ինձ համար ամենաեղկելի բանն այն է, որ ձեզ հայտնի մարդիկ փորձում են Մարտի 1-ի զոհերի ծնողներին տրամադրել իմ դեմ, նրանց հավատացնելով, որ ես, օրինակ, Մարտի 1-ի հարցը չեմ բարձրացնում: Սա այն դեպքում, երբ ընդամենը մի

Կենտրոնական բանկը գործող բոլոր 21 բանկերի հետ կապված որևէ մտահոգություն չունի

Վերջին շրջանում, ընդհանրական դատողություններ անելով ու ամբողջական տեղեկատվությանը չտիրապետելու արդյունքում, տարբեր մեկնաբանություններ են հնչում ՀՀ կենտրոնական բանկի կողմից առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն սահմանաչափի ավելացման որոշման վերաբերյալ: Իսկ որոշ դեպքերում իրավիճակը շահարկվում է միտումնավոր` զանազան ֆինանսական տերմիններով համեմված «մեկնաբանություններով» փորձելով անհարկի անհանգստություն հաղորդել քաղաքացիներին: Հատկապես անթույլատրելի է բանկերի անունների շահարկումը` այդ բանկերին թվացյալ պաշտպանելու նպատակով:

Թողարկվել են նոր հուշադրամներ

Փետրվարի 27-ից շրջանառության մեջ են դրվել «Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակ», «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից», «Փանոս Թերլեմեզյան-150» և «Անդրանիկ Օզանյան-150» հուշադրամները:  «ԼԱԶԱՐՅԱՆ ՃԵՄԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 200-ԱՄՅԱԿ» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված հուշադրամ: Հուշադրամի դիմերեսին պատկերված են Հովհաննես Լազարյանը, Լազարյան ճեմարանի շենքի աջ մասը և ճեմարանի շրջանավարտներին շնորհվող կրծքանշանը: Ներքևում` «2015» և

Գյուղացիներին առաջարկում են անցնել օրգանական պարարտանյութերի

«Արմեն Բիոթեք» ընկերության տնօրեն Վահիկ Նաիրյանն այսօր «Peoplemeter» մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեց «Ֆոսֆազոտ» , «Ալքազոտ պլաս» եւ «Ֆոսֆոարմ» օրգանական պարատանյութերը, որոնք գյուղատնտեսության մեջ միտված են բարձրացնելու հողերի արդյունավետությունը եւ իրենց մեջ չեն պարունակում քիմիական տարրեր: «Մեր պարատանյութերը բույսերի համար ապահովում են ազոտը եւ ֆոսֆորը, օգատգործվում են թե՛ արմատային եւ թե՛ տերեւային սնուցման համար, որի արդյունքում

Զարուհի Փոստանջյան. «Ամբողջ ժողովուրդն է այսօր ճգնաժամի մեջ, պետք է ինքնակազմակերպվենք»

«Ընդդիմությունն առաջին հերթին մեր ժողովուրդն է: Եվ եթե ասում ենք, որ ընդդիմությունը ճգնաժամի մեջ է, նախեւառաջ սա նշանակում է, որ ժողովուրդն է ճգնաժամի մեջ: Ժողովուրդը դեմ է այս ապօրինի կարգերին: Քանի դեռ մենք չենք կազմակերպվում, ուրեմն մենք ճգնաժամի մեջ ենք»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին՝ ընդունո՞ւմ եք  ՀՀԿ-ականների այն քննադատությունը, որ ընդդիմությունն այսօր ճգնաժամի մեջ

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոմիության անդամ երկրների դեսպանների հետ

Փետրվարի 27-ին ԵՄ դեսպանատանը Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը` Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրոմիության անդամ երկրների դեսպանների հետ` վերջիններիս նախաձեռնությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի քաղաքականության նոր իրողություններին, հայ-թուրքական հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին, Հայոց ցեղասպանության

Մեկ մահ, մեկ վիրավոր եւ մեկ տարվա ազատազրկում

Անցյալ տարվա հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գ. Թադեւոսյանի որոշմամբ Գեւորգ Մուրադյանին անզգույշ մահ պատճառելու դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ: Քրեական գործը հարուցելուց 2 օր հետո մեղադրանք առաջադրվեց Գեորգի Խոջոյանին: Նա հունիսի 14-ին, ալկոհոլ օգտագործած վիճակում, մայրաքաղաքի Բեկնազարյան փողոցի կողմից Ֆուչիկի փողոցով դեպի Մարգարյան

Հայկական կոնյակի արտահանման ծավալները մոտ 30 տոկոսով նվազել են  

Եթե արտահանման ծավալների անկումը շարունակվի մինչեւ հունիս ամիս, ապա  գյուղացուց բերք գնելու ռեսուրսներ չեն լինի: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում, անդրադառնալով գինեգործության ոլորտում տիրող իրավիճակին, նշեց, որ ներկայումս գինեգործությունը գտնվում է հերթական ճգնաժամի մեջ, եւ նման ճգնաժամեր եղել են 1998, 2008 թվականներին . «Այդ ժամանակների ռուբլու արժեզրկումը մեզ համար դաս չեղավ»:

Դատապարտյալը փորձել էր բացահայտ հափշտակել կնոջ պայուսակն ու նրա բջջային հեռախոսը

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում էր, երբ Հատուկ քննչական ծառայությունն այս գործի շրջանակներում հարուցեց եւս մեկ քրեական գործ: Այս անգամ քրեական գործ հարուցելու առիթը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելն էր: Քաղաքացի Գրիգոր Վ.-ն 2014 թվականի հոկտեմբերի 26-ին` ժամը 23:40-ի սահմաններում, Երեւանի Թումանյան փողոցում քաղաքացի Եպրաքսյա Թ.-ի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու

«Չարիք է այդ փողն ինձ համար, ես չեմ ուզում, արյուն չեմ վաճառում». Մարտի 1-ի զոհի ծնողը՝ փոխհատուցման մասին

ԱԺ-ում Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին փոխհատուցման հարց բարձրացվեց: Բայց դա արհամարհանքի արժանացավ թե՛ ՀԱԿ-ի, թե՛ Մարտի 1-ի ծնողների կողմից: Ո՞րն էր այդ վերաբերմունքի պատճառը: Այսօր «Մեդիա կենտրոնում» Մարտի 1-ի թեմայով հրավիրած ասուլիսում այս հարցին զոհերից մեկի՝ Արմեն Ֆարմանյանի հայրը՝ Վաչագան Ֆարմանյանը, պատասխանեց. «Նախ, որպեսզի փոխհատուցեն՝ պիտի բացահայտեն: Հետո՝ մենք արյուն չենք վաճառում: Եթե ՀՀԿ-ին իրենց

Հայկական քաղաքական օրակարգի ձևակերպում, ընդունում և իրագործում միացյալ հրապարակի առջև

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը Հ1 հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակում 27 փետրվարի 2015թ., Երևան: Քսանհինգ տարի է անցել մեր պատմական հայրենիքի մի փոքր մասում անկախ պետականության վերականգնման հռչակումից: Անկախության հռչակումը նպաստեց համահայկական գաղափարի ներքո համախմբվելուն, ինչի արդյունքը հայ ժողովրդի հաղթանակն էր իրեն պարտադրված պատերազմում: Սակայն մեր հավաքական ուժին ավելին անել, Անկախություն հռչակելուց և

Պահքը հոգևոր ինքնամաքրման նպատակ ունի

Այս տարի Մեծ պահքը սկսվեց փետրվարի 16-ից և կավարտվի ապրիլի 5-ին` Սուրբ Հարության տոնին: Քրիստոնյայի կյանքում պահքի կարևորության և նշանակության մասին մեզ հետ զրուցում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Վարդան սարկավագ Ասլանյանը:   -Վարդան սարկավագ, ո՞րն է ճշմարիտ պահեցողությունը:   -Պահքը ոչ թե որոշ կերակրատեսակներից հրաժարման, այլ` սննդի չափավորման, հոգևոր ինքնամաքրման, կրքերի, ցանկությունների զսպման,

2015թ. հունվար-փետրվարին Յունիբանկի կողմից միայն ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալն աճել է ավելի քան 2.3 մլրդ դրամով 

Բանկային  ավանդը շարունակում է մնալ դրամական միջոցների պահպանման ամենավստահելի և ամենապահանջված միջոցը: Այս տարվա սկզբից մինչև այժմ, այսինքն` երկու ամսվա ընթացքում Յունիբանկի կողմից միայն ՀՀ դրամով ներգրավված ավանդների ծավալն աճել է ավելի քան 2.3 մլրդ դրամով:  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

Հայաստանում այս տարի կանցկացվի միջազգային ներդրումային համաժողով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մշակութային դիվանագիտության ինստիտուտի գործադիր տնօրեն և հիմնադիր Մարկ Դոնֆրիդին: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Մշակութային դիվանագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ 2015 թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Միջազգային բիզնես և պատասխանատու ներդրումներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում» ներդրումային համաժողովին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր: Վարչապետը կարևորել է մեր երկրում միջազգային համաժողովի անցկացումը՝ տնտեսական զարգացման հեռանկարների քննարկման

Հայ ազգային կոնգրեսի  գործընկերը պայքարող քաղաքացին է. «Չորրորդ իշխանություն»

«ՉԻ»-ի զրուցակիցն է  Հայ Ազգաիյն Կոնգրես կուսակցության վարչության անդամ, բժիշկ Վահան Վարդապետյանը – Ակտիվ շրջանառության մեջ է մտել «ինստիտուցիոնալ ընդդիմություն» ստեղծելու գաղափարը, որին կողմ են արտահայտվում ոչ միայն որոշ ընդդիմադիր, այլեւ իշխանական գործիչներ։ Ի՞նչ է հետապնդում «ինստիտուցիոնալ ընդդիմություն» ստեղծելու նրանց ձգտումը։ – Հայաստանը զարմանահրաշ երկիր է։ Մի ժամանակ իշխանությունը շահագրգռված էր, այսպես կոչված, «կառուցողական ընդդիմություն»

«Եկող տարի հանդիպենք Երուսաղեմում». «Իրատես գe facto»

Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ գործված ցեղասպանության պատմության վերաբերյալ «Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: – Ինչո՞վ էին հայերը խանգարում հրեաների պետություն ստեղծելուն։ – Իսպանիայից վտարվելուց հետո հաստատվելով Թուրքիայում՝ հրեաները համոզվեցին, որ թուրքերն իրենց մրցակից չեն, քրդերը սարերում հովվություն են անում ու բնավ մրցակից չեն, ոչ էլ ասորիները ու մյուս

Բոլորն էլ հեքիաթի կարիք ունեն

ՏՏ մասնագետ Արմեն Գրիգորյանը մեծահասակների համար հեքիաթ է գրել «ֆենթըզի» ժանրում Բոլոր ժամանակներում հեքիաթները հասցեագրված են եղել առաջին հերթին ՝ երեխաներին, զուգահեռաբար էլ եղել են հեքիաթներ մեծահասակների համար: Հայտնի են Ժյուռ Վեռնի, Ալեքսանդր Բելյաեւի, Ստանիսլավ Լեմի, Ստրուգատսկի եղբայրների, Ռեդյարդ Քիփլինգի, Աշոտ Շայբոնի, Ջոան Ռոուլինգի, Ջոն Տոլկիենի, ի վերջո՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր Այզեկ Ազիմովի հեքիաթները եւ այլն:

Ցմահ ազատազրկվածի գործով Ուկրաինայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

Հայաստանում Ուկրաինայի դեսպանն ու ներկայացուցիչը այսօր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանի եւ Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված Էդգար Գեւորգյանի մոր  բողոքները, գրավոր փաստաթղթերը ընդունելուց, նրանց պահանջները լսելուց հետո հանդիպեցին նաեւ դեսպանատան դիմաց հավաքված ազատազրկվածի հարազատների հետ: Նրանք խոստացան իրենց հանձնված պաշտպանական կողմի պահանջները ներկայացնել տեղի իրավապահ, պատկան մարմիններին: Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը, ապա վերաքննիչ

Վահրամ Բաղդասարյան. «Լեւոն Զուրաբյանին դարձրել եք Լենին պապի» (Տեսանյութ) 

Վահրամ Բաղդասարյանը չիջավ Լեւոն Զուրաբյանի մակարդակին «Զավեշտալի է ընդհանուր առմամբ, կարող եմ չարձագանքել, բայց իրենց հիվանդության դեղատոմոսը մենք առաջարկել ենք»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին, ինչպե՞ս է վերաբերվում ՀԱԿ խմբակցության ղեկավարի հնչեցրած որակումներին : Լեւոն Զուրաբյանը, հիշեցնենք, Գալուստ Սահակյանին մտքից եւ լեզվից կաղ անվանեց: «Երբ որ չեն կարողանում քաղաքական

Հայաստանի ապագան՝ ըստ իշխանությունների. «Չորրորդ իշխանություն»

Ինչպե՞ս են իշխանությունները  պատկերացնում Հայաստանի ապագան, ասենք, առաջիկա 10-20 տարիների կտրվածքով։ «Դեպի ապահով Հայաստան»-ի կարգի դատարկաբանությունները մի կողմ թողնենք՝ դրանք ընդամենը գովազդային կարգախոսներ են, բայց ինչ-որ ռեալ ծրագիր կամ գոնե մոտավոր «ճանապարհային քարտեզ» իշխանությունները, համաձայնվեք, պարտավոր են ունենալ։ Ներքաղաքական կյանքում ամեն ինչ կարծես թե հստակ է։ Իշխանությունները ցանկանում են վերաձեւել քաղաքական դաշտը, ձեւավորել անշառ ընդդիմություն՝

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930