Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկվածի գործով Ուկրաինայի դեսպանատան մոտ բողոքի ակցիա (ֆոտոռեպորտաժ, տեսանյութ)

Փետրվար 27,2015 13:22

Հայաստանում Ուկրաինայի դեսպանն ու ներկայացուցիչը այսօր ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանի եւ Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված Էդգար Գեւորգյանի մոր  բողոքները, գրավոր փաստաթղթերը ընդունելուց, նրանց պահանջները լսելուց հետո հանդիպեցին նաեւ դեսպանատան դիմաց հավաքված ազատազրկվածի հարազատների հետ:

Նրանք խոստացան իրենց հանձնված պաշտպանական կողմի պահանջները ներկայացնել տեղի իրավապահ, պատկան մարմիններին:

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը, ապա վերաքննիչ դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել, եւ թողել առաջին ատյանի դատավճռը՝ ցմահ ազատազրկված հայի՝ Էդգար Գեւորգյանի նկատմամբ:

Նրա պաշտպանությունն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը:

Գործը քննության է առնվել Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում, եւ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել էր Նիկոլաեւ քաղաքի շրջանային դատարան՝դատավոր Ե.Սելիվանովայի նախագահությամբ:

Ըստ հարազատների, դատավճիռը կայացվել է կիրակի՝ ոչ աշխատանքային օրը, դրանով իսկ փորձ է արվել «կոծկել, փակել , ավարտել» գործի քննությունը:

Հիշեցնենք, որ Էդգար Գեւորգյանը մեղադրվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 115 հոդվածի 1 կետի 6-րդ մասով եւ 187 հոդվածի հատկանիշներով՝ ավազակային հարձակման, եւ դիտավորյալ սպանության:

PrevPhoto
NextPhoto

Պատիժների համադրմամբ՝ նա դատապարտվել է ցմահ ազատազրկման, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի բռնագրավումով:

Անցյալ տարվա մարտի 24-ին նա, ըստ գործի նյութերի, գնացել է Նիկոլաեւ քաղաքի կենտրոնում գտնվող խաղատներից մեկը, որը քննությամբ պարզվել է, գործել է անլեգալ, գրանցված չի եղել, եւ ինչպես aravot.am-ին փոխանցեց մայրը, պատկանել է ոստիկանության աշխատակցի:

Խաղասրահում գործի նյութերի համաձայն, Էդգարը գումար է պարտվել, վերադարձրել է, վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում սուր կտրող , ծակող գործիքով դիտավորյալ մարմնական վնասվածքներ է պատճառել տեղի աշխատակիցներին, որոնք ըստ քննության վարկածի, մահացել են, հափշտակել է խաղասրահում գումարը, դիմել է փախուստի:

Ամբաստանյալի հարազատներն ասում են, որ ականատես ոչ մի վկա չի եղել, իսկ մայրն էլ դեսպանին եւ ներկայացուցչին ասաց, որ նրանց աչքի առաջ կինքնահրկիզվի, եթե իր տղայի պատիժը չփոխվի, եւ իրական մեղավորները չդատապարտվեն:

Իհարկե, ուկրաինացիները մորը դիմեցին ՝ ինչո՞ւ համար, քանի որ իրենք մեղավոր չեն կատարվածի համար, բայց հուզված մայրն ասում էր, որ նա վստահ է իր որդու անմեղության համար:

Էդգարի մայրը, հայրը տեղեկացրին նաեւ, որ իրենց որդուն բերման ենթարկելիս, ծեծել եւ խոշտանգել են:

Ինչպես մենք տեղեկացրել էինք, նրան այն աստիճանի են ծեծել, որ երբ քրեակատարողական հիմնարկ են տարել, հրաժարվել են ընդունել:

Տեղեկացնեմ, որ Ուկրաինայից aravot.am-ին էր զանգել մահացածներից մեկի մայրը, որը, չներկայանալով, ասում էր, որ լրագրողս չի խորացել գործի նյութերի մեջ, եւ որ իր տղային սպանողը Էդգարն է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Гоар says:

    Մինչ օրս դա ընտանեկան,այսօր արդեն ազգի ողբերգությունն է. և ոչ միայն ողբերգություն,այլ, ինչու չէ,պատվի հարց: Ես համոզված եմ,որ մեր ղեկավարությունը չի կարող և իրավունք չունի անտարբեր մնալ այդ անարդարությանը: Եթե Էդգարը մեղավոր է,թող դա որոշի մեր արդարադատությունը: Ի վերջո,բացի այն,որ նա այդ դժբախտ ծնողների զավակն է,Էդգարը մի մասնիկն է այն մի բուռ հայության,որին դարեր շարունակ փորձել են ջնջել երկրի երեսից: Եվ այսօր,երբ ամբողջ աշխարհի հայությունը արդարություն է պահանջում օտարից(թուրքից), կարծում եմ մենք ել իրավունք ունենք չպահանջելու,այլ խնդրելու մեր հարազատից(հայից): Հարգելի բարձրաստիճան այրեր,այժմ ժամանակն է մեզ և աշխարհին ապացուցելու,որ յուրաքանչյուր հայի կյանք արժեք ունի ձեզ համար: Թող Աստված համբերություն տա Էդգարի ընտանիքին և հույսը երբեք չլքի նրանց:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728