Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում այս տարի կանցկացվի միջազգային ներդրումային համաժողով

Փետրվար 27,2015 13:39

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մշակութային դիվանագիտության ինստիտուտի գործադիր տնօրեն և հիմնադիր Մարկ Դոնֆրիդին:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Մշակութային դիվանագիտության ինստիտուտի նախաձեռնությամբ 2015 թ. հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Միջազգային բիզնես և պատասխանատու ներդրումներ Կովկասում և Կենտրոնական Ասիայում» ներդրումային համաժողովին վերաբերող բովանդակային և կազմակերպչական հարցեր: Վարչապետը կարևորել է մեր երկրում միջազգային համաժողովի անցկացումը՝ տնտեսական զարգացման հեռանկարների քննարկման ու ներդրումների ներգրավման տեսանկյունից և ՀՀ կառավարության անունից պատրաստակամություն հայտնել՝ աջակցել այս ֆորումի կազմակերպմանը:

Հայաստանում անցկացվելիք ներդրումային համաժողովի նպատակն է՝ վերլուծել վերջին տարիներին միջազգային պատասխանատու ներդրումների ոլորտի քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացումները և  քննարկել Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում միջազգային բիզնես և պատասխանատու ներդրումային քաղաքականության հեռանկարները: Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն տարբեր երկրների կառավարությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլ շահագրգիռ կողմեր: Համաժողովի շրջանակում տեղի են ունենալու թեմատիկ քննարկումներ, կլոր սեղաններ, մշակութային և սոցիալական միջոցառումներ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին համատեղ աշխատել Մշակութային դիվանագիտության ինստիտուտի հետ՝ համաժողովը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու նպատակով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728