Օրվա լրահոսը

Մամիկոն Խոջոյանին առանձին դաժանությամբ խոշտանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2014թ. հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը, Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի տեղանքում չկողմնորոշվելու և Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերևարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, և գերության մեջ մնացել մինչև սույն թվականի մարտի 4-ը: Մամիկոն Խոջոյանին, գերի լինելու ընթացքում, ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթներով

Ո՞րն է սակավ ջրային պաշարներով Ապարանի ջրամբարի ջրանցքի վրա ՀԷԿ կառուցելու շահագրգռվածությունը

Երեկ Արագածոտնի մարզի Օհանավան և Կարբի համայնքների բնակիչները փակել էին Երևան-Ապարան ճանապարհը՝ կապված Արզնի–Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա ՀԷԿ կառուցելու մտադրության հետ: Այն կառուցելու է «ԳԱՀԱ էներջի» ընկերությունը: Բնակիչների մտահոգությունը կապված էր այն փաստի հետ, որ ՀԷԿ-ի կառուցման արդյունքում իրենց ոռոգման ջուրը նվազելու է, ինչի արդյունքում վտանգվելու է գյուղացիների խնձորի այգիների ճակատագիրը: Նշենք, որ «ԳԱՀԱ էներջին»

Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործով սենսացիոն տեսաերիզը հայրը հանձնել է ոստիկանությանը. shamshyan.com

5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը որդու սպանության գործով իր ձեռքի տակ հայտնված սենսացիոն տեսաերիզը հանձնել է ոստիկանությանը: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: Մինչեւ այդ նա նամակ էր հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պատմել իր ձեռքի տակ հայտնված փաստերի մասին: Պետրոս Մհերյանը, սակայն, ասաց, որ

«Սա քաղցկեղի կանխարգելման ծրագիր է, որը պահանջում է մեծ ուշադրություն». Խաչանուշ Հակոբյան

Առողջապահության նախարարության` կանանց միամսյակի առթիվ նախաձեռնած անվճար բուժօգնության ծրագրին միացել է նաեւ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ասաց, որ իրենք աշխատաոճի մի փոքր այլ ձեւ են ընտրել. «Քանի որ, եթե մենք մեր կենտրոնում ընդունենք մարդկանց, ովքեր բոլորը պետք է անվճար հետազոտվեն, մեր աշխատանքը ուղղակի չի կարող որակ ունենալ եւ կայանալ: Մենք ընտրել ենք

Վալերի Օսիպյանը երթին քայլում էր «Դեմ ենք պարտադիրին» պիտակով. (Տեսանյութ)

«Դեմ ենք պարտադիրին» նախաձեռնության անդամների բողոքի ակցիան ավարտվեց ոստիկանության Երեւանի կենտրոնի բաժանմունքի դիմաց: Այստեղ նրանք պահանջում էին ազատ արձակել այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ ֆինանսների նախարարության առջեւից բերման ենթարկված իրենց երեք ընկերներին: Ֆինանսների նախարարությունից ցուցարարներն այսօր երթով հասան կենտրոնի ոստիկանական բաժանմունք, նրանց հետ երթով քայլեցին նաեւ ոստիկանները` Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ: Երթի ժամանակ փոխոստիկանապետ Վալերի

Մանկաբույժների գործով ցուցմունք տվեց երեխային կորցրած մայրը (տեսանյութ)

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունքներ տվեցին մանկաբույժների անգործության հետեւանքով (ըստ մեղադրանքի կողմի) մահացած 2-ամյա Լիա Միսակյանի ծնողները՝ Գեորգի Միսակյանն ու Աշխեն Բաբայանը: Թե հոր եւ թե առավելապես մոր ցուցմունքների ժամանակ, դահլիճում գտնվեցին մարդիկ, որոնք անգամ արտասվում էին: Գեորգի Միսակյանի ցուցմունքից հետո պաշտպանական կողմը հակասություններ տեսավ նախաքննության ժամանակ տված ցուցմունքի միջեւ,

Հարկային-մաքսային վարչարարությունը խանգարում է, որ բիզնեսն աճի

Տեղական շուկայի սահմանափակությունը, բարձր որակավորված աշխատուժի պակասը, հարկային-մաքսային վարչարարությունը, հասանելի ֆինանսավորման սահմանափակությունը խոչընդոտում են ընկերությունների տնտեսական աճին: Այսպիսի հետեւություն են արել «Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի» հեղինակները, որոնք տնտեսական աճի հնարավոր սահմանափակումների վերաբերյալ պատկերացում կազմելու նպատակով հարցումներ են իրականացրել տեղական ընկերությունների շրջանում: Գործարարները նշել են, որ այդ ամենը խոչընդոտում է աճի համար ներդրումներ իրականացնելու իրենց պատրաստակամությանը:

Վարորդը ինքնակամ ներկայացել և խոստովանել է

Մարտի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել 1984 թ. ծնված Վարդան Վ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան-Գեղաշեն ճանապարհի 1-ին կմ-ին, ճանապարհի վատ լուսավորության հետևանքով, բախվել է ճամփեզրին կայանված բեռնասայլակին, որն էլ դիպել է 1988 թ. ծնված Արտյոմ Ե.-ին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Սուրեն Աբրահամյան. ԵԿՄ նորընտիր վարչության կազմն իր հնարավորություններով միայն զիջում է խոշոր հարկատուների ցուցակին

«Եթե Վազգենյան երկրապահից հարցնեիք, ապա ես կերգեի, լեգենդներ կպատմեի, ասքեր կձոնեի եւ հաղթական պար կբռնեի, բայց երկրապահի այս նորընտիր վարչության հետ կապված ես բացարձակ ոչ մի առնչություն չունեմ, չնայած անձնական հարաբերություններ յուրաքանչյուրի հետ կա»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Սուրեն Աբրահամյանն այսպես պատասխանեց, երբ խնդրեցինք ԵԿՄ 10-րդ համագումարից ստացած

414.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մարտի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 5,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.5 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.5 դրամ: NASDAQ OMX Armenia

ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ Էրասմուզ գումարած (Erasmus+) ծրագրի տեղեկատվական երկրորդ օրվա միջոցառումը

7 մարտի, 2014, Երևան – ԵՄ կենտրոնն ու AEGEE Հայաստանը անցկացրեցին Էրասմուզ գումարած (Erasmus+) ծրագրի տեղեկատվական երկրորդ օրվա միջոցառումը ուրբաթ` մարտի 7-ին ԵՄ կենտրոնում: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան բացման խոսքում նշեց, որ այս ծրագիրը աջակցում է կազմակերպություններին` անդրազգային համագործակցությամբ աշխատելու և ներկայացնելու կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սօորտի ոլորտներում իրենց լագաույն փորձը: «Այս

Աշխատավարձերի բարձրացման նախապատրաստական աշխատանքներ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը այսօր հրավիրել է խորհրդակցություն, որտեղ քննարկվել են աշխատավարձային նոր քաղաքականության ներդրման նախապատրաստական հարցեր: Վարչապետի խոսքով` հուլիսի 1-ից արմատական փոփոխություն է սպասվում պետական հատվածի վարձատրության գործընթացում: Ներդրվում է վարձատրության միասնական նոր համակարգ, որտեղ վարձատրության հաշվարկման համար հիմք հանդիսացող բազային միավոր է ընդունվում նվազագույն ամսական աշխատավարձը. այն ընթացիկ տարվա հուլիսի 1-ից կսահմանվի 50,000

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել ԵԺԿ կոնգրեսում

7 մարտի, 2014թ., Դուբլին, Իռլանդիա: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ ու ՌԱՀՀԿ (Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի) հիմնադիր-տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը մարտի 5-7-ը Իռլանդիայի մայրաքաղաքում էր՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության 2014թ. նախընտրական կոնգրեսին: Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ 2014-2019թթ. Գործողությունների ծրագրի վերաբերյալ հանդես է եկել կոնգրեսի լիագումար նիստում, որին մասնակցում էին պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, ավելի քան 1000

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ուղերձը` մարտի 8-ի կապակցությամբ

Շնորհավորում եմ բոլոր կանանց` մայրերին, քույրերին, աղջիկներին, կրթության ոլորտի գործընկերներիս և ուսանողուհիներին, Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ: Կրթության և գիտության ոլորտում աշխատող սիրելի կանայք` դաստիարակ և ուսուցչուհի, դասախոս և գիտնական, այս տոնը լավագույն առիթներից է, որպեսզի մեր սրտի խոսքն ուղղենք ձեզ` առանձնակի գնահատանքով ու խոնարհումով: Դուք սիրով ու մեծ նվիրումով եք կատարում ձեզ վստահված

Սղոցը չի կարող հատել Աղավնավանքի կարմափայտը

25 հա կենու պուրակը Կովկասում եզակի է

Դասընթաց՝ «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ ուսանողների համար

Մարտի 7-ին մեկնարկեց «Ես ստորագրում եմ» խորագրով եռօրյա դասընթացը՝ նախատեսված ՀՀ տարբեր բուհերի «Ժուռնալիստիկա» մասնագիտությամբ 25 ուսանողների համար: Ծրագիրը կազմակերպել են «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ն և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։ Դասընթացին մասնակցելու համար հայտ է ներկայացրել շուրջ 100 ուսանող, որոնցից ընտրվել են 25-ը։ «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ նախագահ, ԵՊՀ դասախոս Արման Ղազարյանը նկատեց, որ լրագրողական դաշտում

Ստյոպա Սաֆարյան. «Ասել, որ Ռուսաստանը Ղրիմը ճանաչելով՝ ճանաչելու է նաեւ Ղարաբաղը՝ դա միամտություն է»

«Ղրիմի հետ կապված վերջին դեպքերը եւ Ղրիմի խորհրդարանի որոշումը ինչով էլ ավարտվի, դա ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ ԼՂ հարցի վրա»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Նրա համոզմամբ, եթե  Ղրիմում հանրաքվեն անցկացվի եւ Ղրիմը միանա Ռուսաստանին՝ որպես ՌԴ սուբյեկտ, ապա այդպիսի միավորների թվի շատացումը որեւէ կերպ

«Միջոցառումը նպատակ ունի վարքագծային փոփոխություն առաջացնել կանանց` իրենց առողջության նկատմամբ». Կարինե Սարիբեկյան. (Տեսանյութ)

«Առողջապահության նախարար պրն Դումանյանի միտքն էր` հայտարարել ամբողջ միամսյակ կանանց առողջության պահպանման, եւ, բնականաբար, այդ միամսյակի ընթացքում մաքսիմալ մատչելի դարձնել բոլոր կանանց համար որոշակի ծառայություններ, եւ շեշտադրումը դրվել է վերարտադրողական առողջության եւ դրան առնչվող հիմնական ծառայությունների վրա, եւ, նաեւ տարեց կանանց համար կարեւորվել են տեսողության խնդիրները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մոր եւ մանական

Հայ ազգին 6 տղա ու 5 աղջիկ պարգևած ընտանիքը ապրում է ընտանեկան նպաստի հույսին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մարտի 8-ի  կապակցությամբ 41 բազմազավակ ընտանիքների ու զոհված ազատամարտիկների կանանց ֆինանսական աջակցություն էր ցուցաբերել և այցելել էր  Դիլանյանների տուն, որտեղ 15 օր առաջ ծնվեց 11-րդ երեխան: Մարզպետը դատարկաձեռն չէր գնացել, իր հետ լվացքի մեքենա էր նվեր տարել: Այս փաստը իրոք զարմացրել էր Դիլանյաններին, քանի որ երիտասարդ ընտանիքը որևէ երեխայի ծնվելուց հետո

Ի՞նչ էր նշանակում Սերժ Սարգսյանի ելույթը (Տեսանյութ). «Ա1+»

ԵԺԿ գագաթնաժողովին Սերժ Սարգսյանի ելույթը կարեւոր դիվանագիտական խնդիր էր լուծում` hամոզված է քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը փորձում է պահպանել դրական հարաբերություններ թե Ռուսաստանի եւ թե ԵՄ-ի հետ։ Ըստ էության, Սերժ Սարգսյանը քննադատելով իրավիճակը Ուկրաինայում, ցավ հայտնելով այնտեղ բազում զոհերի համար, միաժամանակ, քաղաքագետի խոսքով, ցույց տվեց, որ անկախ ուկրաինական զարգացումներից, Հայաստանը ունի առաջնահերթություններ, եւ

Ներկայացվեցին տեղական հնարավորությունների վրա հիմնված ծրագրեր ու քայլեր, որոնք կնպաստեն համայքների տնտեսական զարգացմանը

Մարտի 07-ին ՀՀ Լոռու մարզի Ախթալայի քաղաքապետարանում կայացավ Ախթալա քաղաքի և շրջակա Շամլուղ, Այրում և Ճոճկան համայնքների համախմբի համար Տեղական տնտեսական զարգացման (ՏՏԶ) մոդելի մշակման արդյունքների ներկայացում: ՏՏԶմոդելի ներկայացումը կազմակերպվեց «Կանանց սոցիալ-տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից` Եվրամիության ֆինանսավորմամբ: Ծրագրի շրջանակներում մշակվել են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը

«Այ, որ ասում են կնգա շառ, էդ դու ես». նախարարները Կարինե Դանիելյանին (Տեսանյութ)

Այսօր մի երեւույթ է տեղի ունենում, որը կոչվում է ինտելեկտի ֆեմինիզացում, որովհետեւ շուկան ավելի շատ կանչում է տղամարդկանց, այսինքն՝ բիզնեսով զբաղվելու, գիտությամբ եւ կրթությամբ ավելի շատ կանայք են զբաղվում»,-այսօր «Անալիտիկ» ակումբում նման կարծիք հայտնեց հասարակական գործիչ, բնապահպան Կարինե Դանիելյանը: Նրա դիտարկմամբ` կա երկու բեւեռ` ուժի եւ գումարի, գիտելիքի եւ ինտելեկտի բեւեռ. «Կարեւորը այս երկուսը չբախվեն միմյանց,

«Եթե հայերին ճանաչում են ցեղասպանությամբ, թող այդպես ճանաչեն» (տեսանյութ). a1plus.am

«Ա1+»-ի դիտարկմանը, թե կա տարածված կարծիք, որ աշխարհը հայերին ճանաչում է միայն որպես ցեղասպանության տեսած ժողովուրդ, Հակոբ Չաքրյանը այսպես պատասխանեց. «Գուցե այդպիսի տպավորություն ստեղծվի, բայց այդպես չի: Ցեղասպանությունը շատ մեծ խնդիր է»: Թուրքագետի գնահատմամբ, այն դեպքում, երբ այդ հարցը ամիսներ շարունակ քննարկվում է Փարիզում, խնդիրը միջազգային հնչեղություն է ստանում. «Այդ ժամանակ տպավորություն է ստեղծվում, թե

Լոռեցին մեղադրվում է հոր սպանության մեջ

Վ. Ջուլհակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախորդ տարվա սեպտեմբերի չորսին, ժամը 18:00-20:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սպանել է` ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է իր հորը` Ս. Ջուլհակյանին:

«Հաշմանդամություն ունեցող կինը կին չէ՞». Զարուհի Բաթոյան

«Սկսվում է կանանց միամսյակը , որտեղ, ցավոք, ներառված չեն հաշմանդամություն ունեցող կանայք: Մեր կոչն է՝ ուշադիր լինել հաշմանդամություն ունեցողների հանդեպ, որովհետև, եթե կազմակերպվում է միջոցառում կանանց համար, պետք է հաշվի առնվի նաև այն փաստը, որ կան նաև խնդիրներ ունեցող կանայք: Հաշմանդամություն ունեցող կինը կին չէ՞: Այդ միջոցառումներից ոչ մեկը հասանելի չէ, օրինակ, տեսողության կամ լսողության

Ընթանում է ոստիկանությունն ընդդեմ Վարդգես Գասպարիի դատական քննությունը

Վալերի Օսիպյանին անվանել եմ ստոր, սրիկա, հանցագործ, գուցե այլ բառեր էլ եմ օգտագործել, գտնում եմ, որ դրանք համապատասխանում են իրականությանը:

Պուտինն ու Օբաման այս գիշեր հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է ուկրաինական ճգնաժամից դուրս գալու այնպիսի սցենար, որը կբխի Ուկրաինայի, միջազգային հանրության եւ Ռուսաստանի շահերից: Երկու լիդերների հեռախոսազրույցը տեղի է ունեցել Օբամայի նախաձեռնությամբ, այս գիշեր ու տեւել շուրջ մեկ ժամ. հաղորդում է Lenta.ru-ն : Օբամայի կարծիքով, Ռուսաստանը եւ Ուկրաինան պետք է բանակցություններ վարեն միջազգային հանրության օգնությամբ,

ՀԱԿ անդամ. «Գուցե ինձ մատնացույց անեք Հայաստանում որեւիցե մի օլիգարխի, մեծահարուստի, ով գոնե իր ձեռքը գրպանն է տանում»

Ի՞նչ նմանություններ կան Գագիկ Ծառուկյանի եւ Բիձինա Իվանիշվիլիի միջեւ. ի վերջո, Իվանիշվիլիի կենսագրությունը 33 տարեկանից չի սկսվել, նա բռնաբարության մեջ չի մեղադրվում, չի գողացել իր երկրից ու ժողովրդից եւ, ընդհանրապես, չորս խորհրդարանական ուժերի համագործակցությունը հնարավո՞ր է`այսօր «Ֆորում» մամուլի ակումբում այս հարցը լրագրողներից մեկն ուղղեց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադեւոսյանին եւ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանին:

Ժողովրդի պահանջը չի՞ բավարարվի, ՀԷԿ-ը կկառուցվի՞ (Տեսանյութ)

«Մեկ շաբաթ շարունակ մարդկանց թյուրիմացության մեջ են գցել. ասում են ՀԷԿ-ը կառուցվելու է, չի կառուցվելու, հստակ չէ: Ժողովուրդն անտեղյակ էր, նրան չէին բացատրել: Սայլն առաջ էին դրել եզներից»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով երեկ Կարբի և Օհանավան համայնքների գյուղացիների բարձրացրած դժգոհությանը, որը վերաբերում էր Ապարանի ջրամբարի մոտ ՀԷԿ-ի կառուցմանն ուղղված մտահոգությանը, այսպես արտահայտվեց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

«Նրանց արտասուքների մեջ ես աղ չեմ տեսնում, հատկապես դաշնակների»

Մարքսիստ Դավիթ Հակոբյանը` ընկեր Բագրատյանի, «չուժակների», «իռլանդական պռագուլկաների»,  ոչ իշխանական ուժերի համագործակցության, Տեր-Պետրոսյանի դրվատանքների եւ ուկրաինական դասերի մասին: – Մարտի մեկի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը դրվատանքով խոսեց գործող պառլամենտի մասին` ասելով, որ այն մտքեր գեներացնող մարմին է: Դա այդպե՞ս է: – Մարտի մեկի հանրահավաքին ես հանձն առա ներկա լինել` հարգանքի տուրք մատուցելով ոչ միայն մեր քաղաքակրթության,

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031