Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթանում է ոստիկանությունն ընդդեմ Վարդգես Գասպարիի դատական քննությունը

Մարտ 07,2014 15:00

Այս պահին Վարչական դատարանում ընթանում է ոստիկանությունն ընդդեմ Վարդգես Գասպարիի հայցի քննությունը` դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ: Ոստիկանությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172.3 եւ 182-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ 2013 թվականի օգոստոսի 23-ին Երեւանի քաղաքապետարանի տարածքում  ոստիկանության ցուցումները չկատարելու եւ ոստիկանությանը վիրավորելու համար:

«Վալերի Օսիպյանին անվանել եմ ստոր, սրիկա, հանցագործ, գուցե այլ բառեր էլ եմ օգտագործել, գտնում եմ, որ դրանք համապատասխանում են իրականությանը»,- ասաց պատասխանող Վարդգես Գասպարին եւ դատարանին փոխանցեց տեսագրություն, որը որ տարածվել է լրատվամիջոցներով եւ որը, ըստ պատասխանողի, կապացուցի իր ասածի ճշմարտացիությունը:

Մանրամասները՝ ավելի ուշ:

 Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31