Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ կենտրոնում տեղի ունեցավ Էրասմուզ գումարած (Erasmus+) ծրագրի տեղեկատվական երկրորդ օրվա միջոցառումը

Մարտ 07,2014 16:40

7 մարտի, 2014, Երևան – ԵՄ կենտրոնն ու AEGEE Հայաստանը անցկացրեցին Էրասմուզ գումարած (Erasmus+) ծրագրի տեղեկատվական երկրորդ օրվա միջոցառումը ուրբաթ` մարտի 7-ին ԵՄ կենտրոնում:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան բացման խոսքում նշեց, որ այս ծրագիրը աջակցում է կազմակերպություններին` անդրազգային համագործակցությամբ աշխատելու և ներկայացնելու կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սօորտի ոլորտներում իրենց լագաույն փորձը: «Այս ծրագիրը հնարավորություն է ուսանողների, վերապատրաստողների, անձնակազմերի ու կամավորների համար որոշակի ժամանակահատված լինել արտերկրում` ավելացնելու իրենց հմտություններն ու աշխատունակությունը տանը», ասաց դեսպանը:
Ավելի քան 70 ուսանողներ, ակտիվիստներ Հայաստանի տարբեր շրջաններից և քաղաքացիական հասարակության երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Մոլդովային, Իտալիայից, Իսպանիայից, Չեխիայից և Թուրքիայից հնարավորություն ունեցան բացահայտելու Եվրոպական միության տրամադրած կրթական և դասընթացային նոր հնարավորությունները:
Այս միջոցառումների նպատակը հայ ուսանողների և քաղաքացիական հասարակության երիտասարդական կազմակերպությունների շրջանում իրազեկվածության բարձրացումն է ԵՄ կողմից տրամադրվող կրթական ու դասընթացային նոր հնարավորությունների մասին: Էրառմուզ+-ը կրթության, վերապատրաստման, երիտասարդության և սպոորտի վերաբերյալ ԵՄ նոր ծրագիրը 2014-2020թթ. համար: Էռասմուզ+-ը միավորում է ԵՄ 7 գործող ծրագրեր: Առաջին անգամ Եվրոպական միությունը աջակցում է սպորտի ոլորտը: Էռասմուզ+-ը համագործակցության ավելի մեծ թվով հնարավորություններ է առաջարկում կրթության, վերապատրաստման, երիտասադրության և սպորտի ոլորտներում:
Տեղեկատվական օրվա անկյունաքարային մոտեցումներից մեկը հետաքրքրված երիտասարդներին տեղեկատվություն, խորհրդատվություն և ուղղորդում տրամադրելն է: Բանախոսները կպատասխանեն հարցերին, մասնակիցներին էլ խրախուսվում է ակտիվորեն մասնակցել Եվրոպայում կրթական ընթացիկ ծրագրերի մասին քննարկումներին: Միջոցառման հիմնական խնդիրն է խթանել քաղաքացիական ակտիվությունը, ավելացնել ԵՄ-ին առնչվող գիտելիքը և բարձրացնել ԵՄ մասին իրազեկվածությունը երիտասարդների շրջանում:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը Հայաստանում ԵՄ զարգացման համագործակցության մասին և նպաստել Եվրոպական միության մասին կրթությանը: Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տևողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» և «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31