Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործով սենսացիոն տեսաերիզը հայրը հանձնել է ոստիկանությանը. shamshyan.com

Մարտ 07,2014 17:35

5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը որդու սպանության գործով իր ձեռքի տակ հայտնված սենսացիոն տեսաերիզը հանձնել է ոստիկանությանը: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: Մինչեւ այդ նա նամակ էր հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ պատմել իր ձեռքի տակ հայտնված փաստերի մասին: Պետրոս Մհերյանը, սակայն, ասաց, որ իր նամակին դեռ նախագահականից չեն արձագանքել: «Համբերությոնը կյանք է: Ես դեռ համբերում եմ, բայց այդ տեսաերիզը արդեն նաեւ ոստիկանության ձեռքի տակ է»,- ասաց նա: Հարցին, թե այդ հայտարարությունից հետո իր նկատմամբ սպառնալիքներ չե՞ն հնչել, ասաց. «Որդուս սպանեցին եւ մինչեւ այսօր գործը դեռ բացահայտված չէ: Դրանից ավելի էլ ի՞նչ սպառնալիքներ պետք է հնչեցնեն»: Խոսելով ոստիկանության կողմից իրականացվող նախաքննության մասին, որն արդեն 5 տարի է, ինչ շարունակվում է, ասաց. «Նախկինում քննությունը ծածկադմփոց է արվել: Սակայն ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նշանակվելուց հետո գործը 180 աստիճանով փոխվեց եւ ճիշտ քննություն է տարվում: Հիմա չեմ ցանկանում իրենց աշխատանքներին խանգարել, որովհետեւ մարդիկ աշխատում են: Իսկ ես դեռ հույսով սպասում եմ քննության ավարտին»:

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31