Օրվա լրահոսը
Ոստիկանի խոշտանգումը հիմնավորող ապացույցներ ձեռք բերել ՀՔԾ-ն չի կարողացել. «Փաստինֆո»
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կարճվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի և ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի առանձին պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու վերաբերյալ գործը: Այն հարուցվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով մեղադրվող ամբաստանյալ Էդգար Վարագյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ: Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Է.Վարագյանի պաշտպան Աննա Թամազյանը, ըստ
Զուգանովը խոստացել է փող տալ
Կոմկուսի կենտկոմի քարտուղարների տիտղոսը դեռ կռվախնձոր է «Ես իմ ասելիքն ասել եմ կենտկոմում, կենտկոմի պլենումում եւ էլի կասեմ: Ներող եղեք, բայց թերթերով ոչ մի բան չեմ ասելու». սա ՀԿԿ Գյումրու քաղկոմի քարտուղար Գագիկ Մանուկյանի պատասխանն էր «Առավոտի» հարցին` համապատասխանո՞ւմ է իրականությանը մեր այն տեղեկությունը, որ Գյումրու քաղկոմը ՀԿԿ ԿԿ «ինքնակոչ» քարտուղար Տաճատ Սարգսյանին անվստահություն հայտնելու
«Թող գան ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտա աճում». Գալուստ Սահակյանի պատասխանը Հասմիկ Պողոսյանին
«Ես կողմնակից եմ, թող մարդիկ գան ուտեն-խմեն, բայց հուշարձանից դուրս: Հենա լիքը տարածքներ կան, թող գան ինչքան ուզում են ուտեն, լավ էլ խոտա աճում»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հարցին, թե ինչո՞ւ է իշխանություններին այդքան խանգարում պատմամշակութային հուշարձանները եւ Փակ շուկայից հետո արդեն անցել են Գառնու տաճարին՝ թույլատրելով
Հերհերի բնակիչները գյուղում միտինգ են արել՝ պահանջելով ճանապարհը հիմնանորոգել
Հերհերցիների համար Վայք քաղաքին կապող գյուղի ճանապարհը, կարելի է ասել, օդ ու ջրին հավասար մի բան է: Ամռանը շատերի բերքը փչանում է հենց միայն այն պատճառով, որ չեն կարողանում քարուքանդ, տեղ-տեղ փլուզված ու մետրանոց փոսերով ճանապարհով այդ բերքը հասցնել Վայք կամ այլ բնակավայրեր՝ վաճառելու: Ամենագնաց մեքենաները նույնիսկ այդ ճանապարհով մի քանի անգամ երթեւեկելուց հետո խնդիրներ
Դատարանը կասեցրեց քաղաքացու բնակարանի նվիրատվության գործով դատական քննությունը
Հայաստանի վարչական դատարանում կասեցվել է հայցվոր Ամալյա Գալուստյանի գործով դատական քննությունը Ամալյան հայց էր ներկայացրել ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, որով դատարանին խնդրում էր պարտավորեցնել վերոնշյալ վարչությանը՝ իր հետ՝ ք. Երեւան, Մոլդովական 70/1 շենքի 627, 628 սենյակների մասով նվիրատվության պայմանագիր կնքելու: Նախագահությամբ դատավոր Արթուր Ծատուրյանի հայտարարվեց, որ դատարանը պետք է գործը համարի կասեցված,
Քաղաքապետին առաջարկում եմ հեռարձակել գործակարգավարական խորհրդակցությունները
Երևանի քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցությունների ժամանակ, որին պարբերաբար մասնակցում ենք ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներս, տարբեր բովանդակությամբ և համարակալված հսկողականների մասին տարբեր պաշտոնյաներ, որպես կանոն, զեկուցում են այն մասին, որ իրենք շատ լավ են աշխատել ու թվեր են ասում, որոնք կասկածի տակ չեն դրվում : Սույն թվականի մարտի 3-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետն արեց մի քանի
«Համալիր փորձաքննությունները շատ դեպքերում ձեւական բնույթ են կրում»
Փաստաբանը բարձրաձայնում է այն մասին, որ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրգործով նշանակված համալիր փորձաքննությունը բժշկի կամայական վերաբերմունքի պատճառով չի կայացել: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, ընթանում է թմրամիջոց ձեռք բերելու եւ պահելու մեջ մեղադրվող Գեղամ Հ.-ի դատաքննությունը: Համաձայն մեղադրական եզրակացության` Գեղամ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ
Ներդրումների ներգրավումը կառավարության առաջնահերթություններից է
Հերթական ներդրումային ծրագիրը կիրականացվի Արագածոտնի մարզում Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ճանապարհահատվածի վերակառուցման և բարելավման բաց մրցույթի հաղթողին մաքսային արտոնություն է տրվել Օրենսդրորեն կարգավորվում են փոխադրամիջոցների գույքահարկի հարաբերությունները Կվերացվեն «Վերահսկիչ պալատի մասին» օրենքի տարընթերցումները Վարչապետն առաջարկել է օրենքի փոփոխության հարցը քննարկել բիզնեսի ներկայացուցիչների հետ Սահմանվել են զոհված հերոսի ընտանիքի ամենամսյա պարգևավճարի, երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը, հաստատվել
Հեղինակային իրավունքներին վերաբերող օրենքները բարեփոխվում են
Կայացած երկրներում ցանկացած գյուտի կամ ստեղծագործության հեղինակային իրավունքի ամրագրումն արագ հարստանալու երաշխավորն է, որը գրեթե միակ ճանապարհն է դիտվում: Սա չենք կարող ասել հետխորհրդային երկրների դեպքում: Ավելին՝ հեղինակային իրավունքի մասին խոսելն անգամ այդ երկրներում, նաեւ Հայաստանում, հեգնանք է առաջացնում: Մինչդեռ, ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ մեքսիկուհի Կոնսուելո Վելասկես Տորրեսը, որը ընդամենը մեկ երգի՝ 1940թ. գրված
«Կասկածո՞ւմ եք, որ մենակ Գալուստ Սահակյանը չի կարող Ազատության հրապարակում հինգ հազար մարդ հավաքել»
«Այսօրվանից պետք է ասենք հաջորդ նախագահն ո՞վ է լինելու, անպարկեշտ ենք համարում, որովհետև մեր նախագահը կա: Քննարկման դաշտն այնպիսին է, որ ժամանակը կգա՝ կքննարկենք, մենք նախագահ չենք որոնում»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Գալուստ Սահակյանը`պատասխանելով հարցին` ինչո՞ւ ՀՀԿ-ն չի հայտարարում, թե ո՞վ է լինելու իր հաջորդ թեկնածուն: ԲՀԿ-ի ակտիվությանը վերաբերվող հարցին էլ ասաց, որ
Կազմակերպվում է բժշկական կոնսիլիում` Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ այսօր կկազմակերպվի բժշկական կոնսիլիում գերեվարությունից հայրենիք վերադարձած Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանի առողջական վիճակը գնահատելու համար։ Այդ նպատակով Իջևանի բժշկական կենտրոն է գործուղվել բժիշկ-վնասվածքաբան։ Անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի Մամիկոն Խոջոյանի տեղափոխումը Երևան` հետագա բուժումը մասնագիտացված հիվանդանոցում շարունակելու համար։ ՀՀ առողջապահության նախարարություն
Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանը տոնում են զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացված համատեղ ծրագրի ավարտը
2014թ-ի մարտի 6-ին ԱՄՆ-ի և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի ներկայացուցիչները մասնակցեցին մի արարողության, որը նշանավորում էր հայ-վրացական սահմանով զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման վտանգի նվազեցմանն ուղղված երկամյա համատեղ ծրագրի ավարտը: Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Ա. ՀեֆՖերնը, ինչպես նաև ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը ներկա էին փակման
Նախագահի չգրանցված թեկնածուն՝ Մարտիկ Սարգսյանը հացադուլի մեջ է
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Մարտիկ Սարգսյանը հեռախոսով ասաց, որ երկրորդ օրն է, ինչ հացադուլի մեջ է: Մինչ այդ նա գտնվեց հացադուլի մեջ 42 օր: Անցյալ տարվա հոկտեմբերից կալանավորված Սարգսյանը ներկայումս գտնվում է «Նուբարաշենի» բուժմասում եւ ստանում վերականգնողական բուժօգնություն: Մադրասի «Ազդարար» հանդեսի վերահիմնադիր, ազատամարտիկ, ՀՀ նախագահի չգրանցված թեկնածու Մ.Սարգսյանն ասում է. «Նոր մարդ եմ
Նախարարը խոստացավ աշխատել բարձրագույն կրթությամբ մուրացկանի հետ
«Ես բարձրագույն կրթությամբ մուրացկան եմ, ուզում եմ արտասահման գնալ ու բուժվել, էլ ուժ չունեմ ֆիզիկապես»,-այսօր կառավարության շենքի դիմաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին բռնացրեց ցուցարար մի կին ու բողոքեց: «Որտեղդ բուժենք, ասա»,- հարցրեց նախարարը: «Ոտքս ջարդվել էր, երկու ամիս չկարողացա բժշկի գնալ»,- պատմում էր ցուցարար կինը, բայց նրան ընդհատեց նախարարն ու խոստացավ. «Լավ դու մի օր
Բարեփոխումներ՝ որակյալ ուսուցման ակնկալիքով
ՀՀ ԿԳ նախարարությունը միանգամայն ժամանակին իրականացրել է դպրոցների փորձնական վարկանիշավորման բավականին բարդ գործընթաց: Նախադեպը չունեցող այս համակարգը ներկայանում է որպես միջդպրոցական մրցակցային նոր գործիք: Դրա գործնական հետեւանքները ակնառու դարձնելու նպատակով, մեր կարծիքով, անհրաժեշտ է համակարգը հարստացնել ուսուցման որակի ընդհանրացված բնութագրումներով: Հետեւաբար՝ դպրոցներում ուսուցման որակի բարձրացման հիմնախնդիրն այսուհետեւ դառնում է հրատապ: Կրթական համակարգի յուրահատկություններից է այն,
Համագործակցության շրջանակները մեծանում են
Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է մասնակցել հեռուստակամուրջներին՝ այս անգամ Ռուսաստանի Դաշնության հետ։ Այն տեղի ունեցավ ս/թ մարտի 5-ին եւ տեսագիտաժողովի կազմակերպիչն էր հանդիսանում LECO Corparation կազմակերպության ներկայացուցիչը Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում։ Տեսագիտաժողովին Փորձաքննությունների ազգային բյուրոյի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ մասնակցում էին 20-ից ավելի կազմակերպություններ Ռուսաստանից եւ ԱՊՀ երկրներից։ Նշենք, որ LECO Corparation կազմակերպությունը հանդիսանում է
Գալուստ Սահակյան. «Չեք տեսնո՞ւմ, դեմքս վախեցած նստել եմ» (Տեսանյութ)
«Չեք տեսնո՞ւմ, դեմքս վախեցած նստել եմ»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Պարոն Սահակյանից հետաքրքրվել էինք`ՀՀԿ-ին շա՞տ է վախեցրել ընդդիմադիր եւ այլընտրանք ուժերի սերտ համագործակցությունը, ինչի մասին դրվատանքով, հույսով ու հավատով խոսեց նաեւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը`մարտիմեկյան հանրահավաքում: Ընդհանրապես, Գալուստ Սահակյանը գտնում է, որ մարտիմեկյան հանրահավաքը «վերջին
«Ատելի» ժողովրդավարությունը
Հայաստանցիների առնվազն կեսի համար լրատվության հիմնական աղբյուր է շարունակում մնալ հեռուստատեսությունը: Հետեւաբար, Ուկրաինայի մասին իրենց պատկերացումները մեր այդ համաքաղաքացիները կազմում են` ելնելով Հայաստանում վերահեռարձակվող ռուսաստանյան հեռուստաալիքների քարոզչությունից: Ըստ այդմ, բացի նացիստական ավազակախմբերի չարագործություններից եւ ինքնապաշտպանության ջոկատների սխրանքներից՝ այդ երկրում ոչ մի այլ բան չի կատարվում: Սակայն, այդ հիմնական ուղերձը մարդկանց ուղեղում տեղադրելով՝ անհրաժեշտ է վարկաբեկել
Երկու տարեկան երեխայի մահվան գործով մանկաբույժների դեմ դատը սկսվեց (ֆոտոշարք, տեսանյութ)
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցն ասաց, որ մեղադրական եզրակացությունը չեն ստացել, դատարանից խնդրեց նաեւ այլ փաստաթղթեր էլ , որոնք իրենց չէին տրամադրվել մինչ այսօր:
Ի՞նչ է պետք երկրորդ կինն ունենալու համար. ընտանիքի հիմնախնդիրներից մինչև գենդերային հավասարություն
«Եկեղեցին սրբացրել է ընտանիքի գաղափարը. այն ոչ թե սոսկ պայմանագրային հարաբերություն է, այլ աստվածային հավիտենական սիրով սրբացած ուխտ՝ արտահայտված պսակի խորհրդաբանությամբ»,-այսօր ԳԱԱ-ում «Քրիստոնեական արժեհամակարգը` որպես քաղաքակրթական ընտրություն և արդի մարտահրավերները» շարքի «Ընտանիքը ազգային-քրիստոնեական արժեհամակարգում և արդի մարտահրավերները» թեմայով երկրորդ գիտաժողովի ընթացքում հայտարարեց Եկեղեցական հասարակական հարցերի հայեցակարգային հիմնադրույթների գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Նա իր խոսքում
2013 թվականին առողջապահության նախարարության «թեժ գիծը» ստացել է 7001 հեռախոսազանգ
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն այսօր «Հենարան» ակումբում ներկայացնում էր առողջապահության նախարարության «թեժ գծին» ուղղված քաղաքացիների բողոքների բնույթը: Նրա խոսքերով՝ «թեժ գիծ» ծառայությունը բավականին արդյունավետ է գործում՝ քաղաքացիների վստահությունը տարեցտարի այդ ծառայությունների նկատմամբ շատանում է: Ըստ պրն Քրմոյանի ներկայացրած տվյալների՝ 2013 թվականին, նախորդ տարվա համեմատ, «թեժ գիծ» ծառայությունով ստացված հեռախոսազանգերի թիվը ավելացել է 10
Հովիկ Աբրահամյանը նոր խորհրդական ունի
«Առավոտի» տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի» գործի քննության ընթացքում մեղադրյալների, ինչպես նաեւ ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախկին նախագահ Վահագն Գրիգորյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական:
Երեւան-Ապարան մայրուղին փակել են. «Ա1+»
Արագածոտնի մարզի Օհանավան եւ հարակից 6 գյուղերի բնակիչներն այս պահին փակել են Երեւան-Ապարան մայրուղին։«Հենց հիմա մենք 500 հոգով փակել ենք ճանապարհը եւ պահանջում ենք դադարեցնել ՀԷԿ-ի կառուցումը Ապարանի ջրամբարի մոտ։ Եկել է նաեւ Արագածոտնի մարզպետը եւ փորձում է մեզ համոզել բացել ճանապարհը, սակայն մենք այն կբացենք, եթե խոստանան, որ ՀԷԿ չի կառուցվելու»,-«Ա1+»-ին հայտնեց Օհանավանի բնակիչ
Ուկրաինական իրադարձությունները եւ Հայաստանի տնտեսությունը. «Հայոց աշխարհ»
Ռուսաստանն ու Ուկրաինան մշտապես եղել եւ մնում են Հայաստանի հիմնական առեւտրատնտեսական գործընկերները։ Ուստի կասկած չկա, որ այս երկրներում տեղի ունեցող զարգացումներին այսպես թե այնպես չի կարող անմասն մնալ մեր երկիրը։ Պատահական չէ, որ արդեն նշմարվում են վերջին ամիսներին Ուկրաինայի քաղաքական անկայունության տնտեսական հետեւանքները։ Մասնավորապես կրճատվել են հայ-ուկրաինական առեւտրային հարաբերությունները։ Եթե անցած տարվա հունվարին Հայաստանի առեւտրաշրջանառության
Քոչարյանի մամուլի խոսնակի դոկտորական դիսերտացիան ռուսերեն է
Aravot.am-ը տեղեկացրել է, որ Դրաստամատ Կանայանի անվան ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում մարտի 4-ին կայացել է Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ, նրա գրասենյակի 35-ամյա ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի «Իշխանությունների տեղեկատվական ապահովման հիմնախնդիրները. հայեցակարգեր եւ գործընթացներ» թեմայով ատենախոսության պաշտպանությունը՝ «Քաղաքական ինստիտուտներ եւ գործընթացներ» մասնագիտացմամբ, գիտությունների դոկտորի աստիճանի հայցման համար: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը ատենախոսության լեզուն ռուսերենն
Կամավոր զենք-զինամթերք հանձնելու ոստիկանության կոչին ականջալուր
Մարտի 4-ին, ժամը 16.25-ին, ոստիկանության Մուշի բաժին է ներկայացել 1942 թ. ծնված Ավետիք Մ.-ն կամավոր հանձնել «Շմայս» տիպի ինքնաձիգ` փամփուշտատուփով, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 15 փամփուշտ, «ՌԳԴ» տիպի 3 նռնակ և նռնակի պայթուցիչ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Մարտի 4-ին, ժամը 19.45-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում 1957 թ. ծնված Բագրատ Գ.-ն կամավոր հանձնել է
Դիակ` հրդեհված բնակարանի պատշգամբում
Մարտի 5-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքում հրդեհ է նկատվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.45-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Անդրանիկի փողոցի 10 շենքի թիվ 50 բնակարանի պատշգամբում, որտեղ հայտնաբերվել է 1935 թ. ծնված Շողակաթ Խաչատրյանի այրված դիակը: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել
Ալեքսանդր Իսկանդարյան. «Ուկրաինան արդեն իսկ մասնատվել է». «Հայոց աշխարհ»
Պետք է լինի սուբյեկտ, որի հետ Եվրամիությունը կարող է պայմանավորվել կամ համաձայնագիր ստորագրել։ Այսօր դեռեւս պարզ չէ՝ ո՞ւմ հետ պետք է բանակցություններ վարել՝ Յանուկովիչի՞, Յացենյուկի՞։ Այդ ամենը ուղղակի անլուրջ է։
Կարող էր իրականացվել նաեւ ծեծում, գլխներին սարքում եւ այլն. «Չորրորդ իշխանություն»
ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակիցը հայտարարել է, թե Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա անցկացնողների նկատմամբ «իրականացվել է վարչական բերում»։ «ՉԻ» – Ուրախալի է, իհարկե, որ ակտիվիստների նկատմամբ միայն վարչական բերում է իրականացվել։ Կարող էր իրականացվել նաեւ ծեծում, գլխներին սարքում եւ այլն։ Զավեշտն այն է, սակայն, որ ակտիվիստների նկատմամբ բերում է իրականացվել «Հարկային տեսչության կամ
ՀԱԿ պատվիրակությունը հանդիպել ՝ ԵՄ անդամ երկրների դիվանագետներին
Մարտի 5-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպանատանը տեղի ունեցավ Լիտվայի դեսպանի, Շվեդիայի ժամանակավոր հավատարմատարի և ԵՄ անդամ երկրների փոխդեսպանների հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության հետ: Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը խոսեց ներքաղաքական զարգացումների մասին, ներկայացրեց Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու Կոնգրեսի նկատառումները: Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանում համատարած կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների վրա: Ընդգծվեց, որ իշխանությունները խրախուսում