Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասկածո՞ւմ եք, որ մենակ Գալուստ Սահակյանը չի կարող Ազատության հրապարակում հինգ հազար մարդ հավաքել»

Մարտ 06,2014 14:16

«Այսօրվանից պետք է ասենք հաջորդ նախագահն ո՞վ  է լինելու, անպարկեշտ ենք համարում, որովհետև մեր նախագահը կա: Քննարկման դաշտն այնպիսին է, որ ժամանակը կգա՝ կքննարկենք, մենք նախագահ չենք որոնում»,- այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց Գալուստ Սահակյանը`պատասխանելով հարցին` ինչո՞ւ ՀՀԿ-ն չի հայտարարում, թե ո՞վ է լինելու իր հաջորդ թեկնածուն: ԲՀԿ-ի ակտիվությանը վերաբերվող հարցին էլ ասաց, որ ցանկացած կուսակցության, այդ թվում նաեւ ԲՀԿ-ի ակտիվությունն ընտրություններից առաջ, բնական է: Հարցին`չեզոքացնելո՞ւ եք ԲՀԿ-ն, բանախոսը պատասխանեց. «Մենք որևէ մեկին չենք չեզոքացնում, եթե իրենք իրենց մեջ չեն չեզոքանում, մենք մրցակցում ենք: Երբ կգա ժամանակը, ՀՀԿ-ն իր հայտարարությունը կանի»:

Լրագրողներից մեկը նկատեց`ՀՀԿ-ին չի՞ անհանգստացնում ՀԱԿ-ի հանրահավաքներին մասնակից ժողովրդի քանակը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ի՞նչ, մտածում եք, թե մեր ազգը հարթ ուղեղների ազգ է, մի մասը մի ձև պետք է մտածի, մի մասը մի ձև: Դրա հիմնական սոցիոլոգիան ընտրություններն են: Դա կարելի է ձեռքի զենք դարձնել, ասել, թե փող են բաժանում, խարդախություն են անում, մենք էլ անընդհատ հակադարձում ենք, ասում ենք՝ տո, այ ընկերներ, էդ հանձնաժողովների մեծ մասը դուք եք, բայց էնքան ուժեղ չեն, որ վստահված անձինք չեն կարողանում դնեն: Ժողովուրդը դժգոհում է և Ֆրանսիայում և Իտալիայում, ամեն տեղ դժգոհում է ժողովուրդը, բայց իշխանության են գալիս նրանք, ովքեր ընտրվում են: Հիմա դուք կասկածո՞ւմ եք, որ մենակ Գալուստ Սահակյանը չի կարող Ազատության հրապարակում հինգ հազար մարդ հավաքել, երկու օր ժամանակ ու հինգ-տասը հազար մենակ ես կհավաքեմ, որովհետև ես ամեն օր տասնյակ քաղաքացիներ եմ ընդունում»: Հարցին`իսկ ինչո՞ւ չի հավաքում, բանախոսը պատասխանեց. «Այսինքն իշխանությունը պիտի միտինգ գնա՞… Արդեն իշխանության միտինգը ավարտված է, նրանք անում են, որ իշխանության գան»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Alina says:

    Համոզված եմ, որ գալուստ ստահակյանը հինգ րոպե Ազատության հրապարակում կանգնի`
    ժողովուրդը նրան կբզկտի…

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31