Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատվիրակությունը հանդիպել ՝ ԵՄ անդամ երկրների դիվանագետներին

Մարտ 06,2014 12:34

Մարտի 5-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպանատանը տեղի ունեցավ Լիտվայի դեսպանի, Շվեդիայի ժամանակավոր հավատարմատարի և ԵՄ անդամ երկրների փոխդեսպանների հանդիպումը Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակության հետ:

Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը խոսեց ներքաղաքական զարգացումների մասին, ներկայացրեց Հայաստանում ստեղծված ճգնաժամային իրավիճակից դուրս գալու Կոնգրեսի նկատառումները: Հատուկ ուշադրություն դարձվեց Հայաստանում համատարած կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների վրա: Ընդգծվեց, որ իշխանությունները խրախուսում են տնտեսության մենաշնորհացումը:

Ծավալված զրույցի ընթացքում քննարկվեցին ԵՄ Ասոցացման համաձայնագրի  նախաստորագրումից Հայաստանի հրաժարվելու, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի բացակայության պատճառները: Հատուկ անդրադարձ եղավ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին: ԵՄ ներկայացուցիչները անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:

Լևոն Զուրաբյանը ներկայացրեց նաև Կոնգրեսի ջանքերը՝ ոչ իշխանական երեք ուժերի հետ համագործակցության խորացման, գործողությունների համատեղ օրակարգի մշակման ուղղությամբ: Ընդգծվեց Հայ Ազգային Կոնգրեսի վճռականությունը շարունակելու պայքարը Հայաստանում Սահմանադրական կարգի վերականգնման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցեցին Ա. Ավագյանը, Վ. Կարապետյանը, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի և ԵՄ պատվիրակության փոխդեսպանները:

ՀԱԿ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31