Օրվա լրահոսը

Այրվել են Աղավնաձորի 3 բնակիչների խաղողի այգիներն ու խնձորենիները

Մարտի 3-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում նյութեր են ստացվել, որ 1987 թ. ծնված Ալիկ Ն.-ի և 1960 թ. ծնված Շավարշ Ն.-ի` կրակի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով այրվել են Աղավնաձոր գյուղի 3 բնակիչների խաղողի այգիներն ու խնձորենիները` պատճառելով ընդհանուր 1.825.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է նախաքննություն: ՀՀ ոստիկանություն  

ԱլԳ ՔՀՖ հայտարարությունը Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման վերաբերյալ

ԵՄ-ն պետք է առավելագույն դիվանագիտական ճնշում գործադրի Ռուսաստանի Դաշնության նկատմամբ՝ զինված ուժերը Ուկրաինայից անհապաղ դուրս բերելու պահանջով՝ հակառակ պարագայում ԱՄՆ-ի հետ համատեղ Ռուսաստանի նկատմամբ կիրառելով տնտեսական կոշտ պատժամիջոցներ։ Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեն ողջունում է 2014թ. մարտի 3-ին ԵՄ արտաքին գործերի հանձնաժողովի նիստում ընդունված եզրակացությունները, մասնավորապես այն, որ դատապարտվել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի

Դոնորությունը հաստատվում է մասնագետների եզրակացությամբ

Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Ռուսլան Սարգսյանը տառապում է երիկամային անբավարարությամբ, այժմ ապրում է հեմոդիալիզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում։ Տղայի մայրը՝ Լյուդմիլա Սարգսյանը, պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի 3 միլիոն դրամ արժողությամբ վիրահատության համար: Այս առթիվ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում

Պետեկամուտների ներկայացուցիչն աննկատ լքեց քննարկումը

ՀՀ սոցապ նախարարության ներկայացուցիչ Արամայիս Շահինյանն այսօր, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կազմակերպած` պարտադիր կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի վերաբերյալ քննարկման ժամանակ բավական անհարմար վիճակի մեջ ընկավ: Նախարարության երիտասարդ աշխատակիցը բառիս բուն իմաստով ատամներով փորձում էր պահել կառավարական այն տեսակետը, որ համակարգը բարեփոխում է, այն էլ շատ լավ, որն ուղղված է ՀՀ քաղաքացիների ապագային: Սակայն, քննարկմանը ներկաների

Ի՞նչ փոխհամաձայնության են եկել ԱՄՆ-ն, Արևմուտքն ու Ռուսաստանը և ի՞նչ ակնկալել Ռուսաստանից

Ուկրաինական հեղափոխությունից հետո առավել արդիական է դարձել այն հարցը, թե այդ զարգացումները ինչ ազդեցություն կունենան մեր տարածաշրջանի` Հարավային  Կովկասի վրա: Ռուսաստանն ի՞նչ գործողությունների կդիմի, ինչպիսի՞ հնարավոր ճնշումների կարող է ենթարկվել Հայաստանը: Այն, որ Ռուսաստանը, արևմուտքն ու ԱՄՆ-ն ինչ-ինչ փոխհամաձայնությունների են ցանկանում գալ, ենթադրելի է նաև շարքային քաղաքացու համար: Եվ պարտադիր չէ քաղաքագետ լինել հասկանալու, որ

414.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Մարտի 4-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 6,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.09 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.1 դրամ: NASDAQ OMX Armenia

«Գազպրոմ»-ը ապրիլից չեղյալ կհամարի գազի գնի զեղչը Ուկրաինայի համար. «Ազատություն» ռադիոկայան

Ռուսաստանյան «Գազպրոմ»-ը որոշում է ընդունել ապրիլից չեղյալ համարել Ուկրաինային տրամադրվող գազի գնի զեղչերը: Այդ մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ընթացքում: Տաթեւիկ Լազարյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

Նռնակ` Երևանի 16-րդ թաղամասում

Մարտի 3-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1973 թ. ծնված Հրաչ Ա.-ն և հայտնել, որ 16-րդ թաղամասի թիվ 23 շենքի մոտ եղբոր տղան նռնակ է գտել: Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում

Արմինե Օհանյան. «Սատանան այնքան սարսափելի չէ, որքան թվում է»

Մամուլի ազգային ակումբում հավաքված քաղաքական-հասարակական գործիչները այսօր քննարկում էին Ուկրաինայի դասերը Հայաստանի համար: «Հրապարակ» թերթի խմբագիր Արմինե Օհանյանը հույս հայտնեց, որ մեր իշխանավորներն էլ են նայել այն կադրերը, որոնցում ցուցադրվում են Յանուկովիչի, Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազի ունեցվածքը՝ նրանց փախուստից հետո. «Գոնե կմտածեն, որ այդ ուղտը կարող է իրենց դռանն էլ մի օր չոքել, եւ իրենց

Մակարյան. «Գազպրոմ Արմենիան» պրոֆեսիոնալ չի վարվել. անձնական հարցերից չպիտի կախվեն»

«Եթե նման բան են հայտարարել, ես գտնում եմ, որ դա պրոֆեսիոնալ մոտեցում չէ, անձնական խնդիրներ չկան եւ ոչ էլ անձնական հարցերից պետք է կախվեն. ինձ հետ, որպես բաժանորդ, դա կապ չունի: Այդտեղ այլ խնդիր կա, որի համար իրենք մեղավոր են, իմ մոր հետ է խնդիր եղել, ոչ թե ինձ հետ, պետք չէ շփոթել ինձ այդ

Вести. Ռուսաստանը չի պատրաստվում Ղրիմն իր տարածքին միացնել. Պուտին

Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմն իրեն միացնելու հարցը, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 24» հեռուստակայանով մարտի 4-ին հեռարձակված մամուլի ասուլիսի ժամանակ: Պուտինի խոսքերով, միայն երկրի քաղաքացիները խոսքի ազատության և  անվտանգության պայմաններում կարող են որոշել իրենց ապագան, և իրենք ոչ մի դեպքում անջատողական տրամադրություններ ստեղծելու սադրանքների չեն դիմի, սակայն, ավելացրել է նա, «եթե դա թույլատրվել

Աշոտ Մելիքյան. «Բացառություն են «Երկիր մեդիան» եւ «Կենտրոնը»

Զեկույցում նշվել է լուրերի հաղորդավար Արմեն Դուլյանի օրինակը, երբ նրան «Շանթ» հեռուստաընկերությունն ազատել էր աշխատանքից՝ սոցցանցում Հայաստանի եւ ՌԴ-ի մեդիայի վիճակի մասին զուգահեռներ անցկացնելու համար:

«Իշխանությունները առաջ են քաշում այն թեզը, որ Սեւանում ձուկ կաճեցնեն տարեկան 50.000 տոննա». Հայկազ Զեյնալյան (Տեսանյութ)

«3 օր առաջ մեր կազմակերպության կողմից մեր երկրի բարձրագույն իշխանության մարմիններին ներկայացվեց մի գրություն, որտեղ մենք անդրադարձել ենք գործադիր իշխանության կողմից ձկնաբուծության նկատմամբ վարած քաղաքականությանը, որը բազմիցս, լրատվամիջոցներով եւ ուղղակի ձեւով, հանդես է եկել ձկնարտադրության ծավալների աճի, ոլորտի զարգացման կոչերով, որի հիման վրա ձկնարտադրողները միշտ խթանել են իրենց արտադրական ծավալները, հնարավորությունները եւ ձգտել, որ ավելի

Ռոժե Ֆեդերերը հատել է $ 80 միլիոնի սահմանը

Հաղթելով Դուբայում անցկացված միջազգային հեղինակավոր մրցաշարում՝ շվեյցարացի թենիսիստ Ռոժե Ֆեդերերը կորտում վաստակած գումարների սահմանագիծը տիեզերական բարձունքի հասցրեց: ՄԱԷ-ում հաջող մրցելույթը նրան բերեց գրեթե $ 466 հազար: Այժմ շվեյցարացու հաշվեհամարում $ 80 միլիոնից ավելի գումար կա: Ֆեդերերը 2014 թվականին արդեն հասցրել է մեկ միլիոն վաստակել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝ Eurosport-ի

«Ոչ միայն իրենց ձվերն են դրել մի զամբյուղի մեջ, ամբողջ ժողովրդի ձվերն են դրել նույն զամբյուղի մեջ, տվել են ռուսներին, որ կոտրեն» (Տեսանյութ)

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Առաքելյանը կարծում է, որ Ուկրաինայի դեպքերից գլխավոր դասը, որ պիտի քաղենք, դա այն է, որ պետք չի վախենալ Ռուսաստանից: Նա հիշեցրեց 1988-ը, պատերազմի տարիները, պարետային ժամը, «Կոլցո» օպերացիան: «Մենք տեսել ենք, գիտենք, թե ինչի են ընդունակ ռուսները, ինչ արեցին մեր գլխին: Բայց էն ժամանակ մենք չէինք վախենում, դեմ էինք կանգնում,

Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի խորհրդանշական հավաքականում

«Eurosport»-ը ОРТА-ի իր ընկերների օգնությամբ կազմել է անցած հանգստյան օրերի ֆուտբոլի Եվրոպայի խորհրդանշական հավաքականը, որում տեղ է գտել նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հավաքականում ընդգրկվել են: Դարպասապահ: Լորիս Կարիուս, «Մայնց»: Պաշտպանություն: Կայլ Նոթոն՝ «Տոտենհեմ», Շկոդրան Մուսթաֆի՝ «Սամպդորիա», Ռագնար Կլավան՝ «Աուգսբուրգ», Մաքսվել՝ ՊՍԺ: Կիսապաշտպանություն: Արյեն Ռոբեն՝ «Բավարիա», Չավի՝ «Բարսելոն», Հենրիխ Մխիթարյան՝

Պուտին․ «Ռուսաստանը չի դիտարկում Ղրիմի միավորման հնարավորությունը». «Ազատություն» ռադիոկայան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր անցկացվող մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանը չի դիտարկում երկրին Ղրիմի միավորման հնարավորությունը: Միաժամանակ, նա նշեց, որ ազգերի ինքնորոշումը միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքներից է, և տվյալ տարածքում բնակվող հանրությունը ինքը պետք է որոշի իր հետագա ճակատագիրը, հետևաբար՝ Ղրիմի բնակիչները իրենք պետք է վճռեն տարածաշրջանի ապագան: Պուտինը հիշատակեց, մասնավորապես, Կոսովոյի օրինակը:

ԱՄՆ ՊՆ-ը արժեքավոր էր համարում ՌԴ-ի հետ ռազմական կապերը, բայց դադարեցրեց ռազմական շփումները

ITAR-TASS-ի հաղորդմամբ՝ երեկ Պենտագոնը հայտարարություն է տարածել այն մասին, որ Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ ԱՄՆ-ը սառեցնում է Ռուսաստանի հետ կապերը: Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է՝ «Չնայած ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) արժեքավոր է համարում ՌԴ-ի հետ ռազմական կապերը, որոնք վերջին տարիներին զարգացում էին ապրում՝ փոխհասկացվածության, ռազմական սխալների ռիսկերի նվազեցման գործում, բայց, այնուամենայնիվ, որոշեցինք Ուկրաինայում տեղի ունեցող վերջին

ՊԵԿ-ն իր պարզաբանումով հաստատում է`պարտադիր կուտակային վճարներ չեն կարող արվել

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՏՏ ոլորտի ընկերություններից պարբերաբար գրություններ է ստանում ընկերություններում ստեղծված անորոշության, ՏՏ ոլորտի աշխատակիցների շրջանում տիրող դժգոհությունների վերաբերյալ»,- այսօր, կենսաթոշակային բարեփոխումների իրավական խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Քննարկումը կազմակերպվել էր ընկերությունների առաջարկությամբ, դրան մասնակցում էին նաեւ փորձագետներ: Այն նպատակ ունի, ի վերջո, հստակ խորհրդատվություն տրամադրել կազմակերպությունների

Գյումրիում հրատապ է դարձել անօթևան ընտանիքների վերահաշվառման խնդիրը. Շիրակ կենտրոն (Տեսանյութ)

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում վերահաշվառման վերջնաժամկետ սահմանվել էր 2008 թվականի նոյեմբերի 1-ը: Մինչև սահմանված ժամկետը անօթևան ընտանիքները ՏԻՄ-երին պետք է ներկայացնեին տասնյակ փաստաթղթեր՝ հիմնականում բնակարանների փլուզման, բնակության և ընտանիքների կազմի վերաբերյալ: Միայն Գյումրիում մոտ 300 ընտանիք ինչ-ինչ պատճառներով ժամանակին չեն կարողացել հաշվառվել՝ որը արտերկրում է եղել ու

Եթե ԱՄՆ-ն սառեցնի ՌԴ քաղաքացիների հաշվեհամարները՝ Մոսկվան չի վերադարձնի ամերիկյան բանկերի վարկերը

RIA-Novosti -ի հաղորդմամբ՝ ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտարարել է, որ Ռուսաստանը կհրաժարվի  դոլարից, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ։ Սերգեյ Գլազեւը մասնավորապես նշել է, որ ստիպված կլինեն այլ արտարժույթներ օգտագործել, ստեղծել վճարման սեփական համակարգ։ Նա նաեւ հավելել է՝ «Մենք գերազանց հարաբերություններ ունենք Արեւելքում եւ Հարավում մեր գործընկերների հետ, ինչի շնորհիվ հնարավորություն կունենանք զրոյացնել ԱՄՆ-ից

Կառավարության առաջնահերթություններից է մրցակցային արդար դաշտի ձևավորումը. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ներկայացմանը: Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն համագործակցում է «Ի-Վի Քոնսալթինգ»-ի հետ, իսկ վերջինս ունի էական և մեծ ազդեցություն կառավարության տնտեսական քաղաքականության ձևավորման վրա: Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր կառավարության կարևորագույն առաջնահերթություններից

Աշլի Դինզ. «Միջակ ուսանողը կարող է դառնալ գերազանց» (Տեսանյութ)

Հայաստանում «Մահարիշի վեդայական կենտրոնը» գործում է 1991թ.–ից: Բացատրելու համար, թե ինչ է «Մահարիշի վեդայական կենտրոնը» և ի՞նչ ասել է «Գիտակցության վրա հիմնված կրթություն», մարտի 4-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս: Ասուլիսի հյուրերն էին Աշլի Դինզը՝ ԱՄՆ Այովա նահանգի Ֆեըֆիլդ քաղաքի Լուսավորվածության ժամանակաշրջանի դպրոցի գործադիր տնօրեն, Մահարիշի կառավարման համալսարանի ֆիզիկայի դասախոս, «Գիտակցության վրա հիմնված

Գործատուից վրեժ է լուծել ու ոչնչացրել համակարգչում պահվող կարեւոր տեղեկատվությունը. «Փաստինֆո»

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Սանասարը, աշխատելով «ՄՄՄ» ՍՊԸ-ում և Team viewer ծրագրային համակարգի միջոցով հասանելիություն ունենալով ընկերության լոկալ ցանցին, աշխատանքից ազատվելուց հետո, համակարգչային սաբոտաժ կատարելու դիտավորությամբ՝ Team viewer ծրագրային համակարգի միջոցով ներթափանցել է ընկերության գրասենյակում տեղակայված 8-9 համակարգիչներ և ոչնչացրել այնտեղ պահվող համակարգչային տեղեկատվություն հանդիսացող ծրագրային ապահովումներ և էլեկտրոնային թղթապանակներ։ Նյութի մանրամասները կարդացեք «Փաստինֆո»-ի կայքում  

«Ղրիմի ժողովուրդը պետք է որոշի». Հայկ Բաբուխանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գնահատմամբ, Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերով աշխարհի նոր կարգերի գործընթաց է սկսվել: «Ստեղծվում է երկբևեռ աշխարհ միաբևեռ աշխարհը, որը ներկայացված էր ԱՄՆ-ով ու փոքր եղբայր Եվրոպայով, հիմա երկբևեռ աշխարհ է ստեղծվում, վերականգնվում է ռուսական բևեռը՝ դրան գումարվելով չինական գործոնը: Եթե մինչեւ այս ԱՄՆ-ն ԵՄ-ի հետ կարողանում էին լուծել ցանկացած խնդիր,

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը տրամադրում է զինվորական ծառայության մասին իրավաբանական խորհրդատվություն

Զորակոչի ընթացակարգի և զինվորական ծառայության առանձնահատկությունների վերաբերյալ անվճար մասնագիտական իրավաբանական խորհրդատվությունն այժմ տրամադրվում է Հայաստանի քաղաքացիներին: Ծրագիրը, որը մեկնարկել է 2014 թ. մարտի 1-ին և կիրականացվի մինչև ս.թ. նոյեմբերը, միտված է զինվորական ծառայության յուրաքանչյուր փուլի իրավական ասպեկտների շուրջ իրազեկվածության բարձրացմանը՝ տրամադրելով ապագա և ներկազինծառայողներին և նրանց ծնողներին ամբողջական իրավաբանական խորհրդատվություն զորակոչի, զինծառայության և հետզորակոչային հարցերի

Ավան-3 համալիրը շահագործման կհանձնվի մայիս-հունիս ամիսներին (Տեսանյութ)

Aravot.am-ի հարցին, թե բնակարանները կառուցելուց հետո նոր տրանսպորտային երթուղի կլինի,՞ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը շրջում էր Ծարավ-Աղբյուր հասցեում կառուցվող Ավան-3 համալիրում եւ ծանոթանում  շինաշխատանքներին, ասաց, որ տրանսպորտի վարչությանն արդեն հանձնարարել է նոր երթուղագիծ բացելու ուղղությամբ աշխատանքներ տանել: Պարոն Մարգարյանը նաեւ հայտնեց, որ համալիրը կունենա նորակառույց այգի, 230 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, որը շահագործման կհանձնվի

Ֆաբիո Կապելլո. «Հայաստանի հավաքականը գիտակցաբար ենք ընտրել»

Մարտի 5-ին Կրասնոդարում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ընկերական հանդիպումից առաջ Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն դեռեւս չի մտածում աշխարհի առաջնության իրենց մրցակիցների մասին՝ կենտրոնանալով Հայաստանի ընտրանու հետ հանդիպման վրա: Ժամանելով Կրասնոդար՝ մարզիչը հայտարարել է, թե Հայաստանի հավաքականի ընտրությունը գիտակցաբար է կատարվել: «Հայաստանի հավաքականը շատ լավ մարզավիճակում է: Դա արագ եւ ուժեղ հարձակում ունեցող թիմ է:

Ուղևորահոսքի 10 տոկոս աճ` նախորդ փետրվարի համեմատ

2014թ. փետրվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2013թ փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 91 170 ուղևոր, ապա 2014թ փետրվարի ցուցանիշը կազմում է 100 356 ուղևոր: Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 14 տոկոս: 2014թ. փետրվարին կատարվել է 1385 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1219 չվերթի համեմատ: Եթե

Քոչարյանի մամուլի խոսնակը կդառնա գիտությունների դոկտոր

Այս պահին Դրաստամատ Կանայանի անվան ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ, նրա գրասենյակի  ղեկավար՝ 35-ամյա Վիկտոր Սողոմոնյանի «Իշխանությունների տեղեկատվական ապահովման հիմնախնդիրները. հայեցակարգեր եւ գործընթացներ» թեմայով ատենախոսության պաշտպանությունը՝ «Քաղաքական ինստիտուտներ եւ գործընթացներ» մասնագիտացմամբ, գիտությունների դոկտորի աստիճանի հայցման համար: Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը պաշտպանում է Քաղաքական գիտությունների եւ միջազգային հարաբերությունների 056 խորհրդում

Լրահոս

Օրացույց
Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031