Լրահոս
Օրվա լրահոսը

Ավան-3 համալիրը շահագործման կհանձնվի մայիս-հունիս ամիսներին (Տեսանյութ)

Մարտ 04,2014 16:12

Aravot.am-ի հարցին, թե բնակարանները կառուցելուց հետո նոր տրանսպորտային երթուղի կլինի,՞ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որը շրջում էր Ծարավ-Աղբյուր հասցեում կառուցվող Ավան-3 համալիրում եւ ծանոթանում  շինաշխատանքներին, ասաց, որ տրանսպորտի վարչությանն արդեն հանձնարարել է նոր երթուղագիծ բացելու ուղղությամբ աշխատանքներ տանել:

Պարոն Մարգարյանը նաեւ հայտնեց, որ համալիրը կունենա նորակառույց այգի, 230 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ, որը շահագործման կհանձնվի 2015 թվականին: Նորակառույց թաղամասում դպրոց կլինի, թե չի լինի, դեռեւս պարզ չէ:

Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ այս պահին բանակցում են Բուսաբանական այգու տնօրինության հետ, այգու հետնամասից դուռ բացել, որպեսզի նորակառույց  թաղամասի բնակիչները կարողանան այգում զբոսնել:

Բնակարանաշինությունն իրականացնում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հ/կ-ն: Ավան-3 համալիրը նախատեսված է բժիշկների, մանկավարժների, ժուռնալիստների եւ մարզիկների համար: Ըստ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի, բնակարանները պատրաստ կլինեն եւ շահագործման կհանձնվեն մայիս ամսվա կեսերից սկսված: Այս պահին շենքերում ընթանում են շինարարական աշխատանքներ: Շենքերի հիմնական մասում սալիկապատման աշխատանքները վերջացրած էին: Ավան-3 բնակելի համալիրում 5 մասնաշենք է` 338 բնակարանով: Շենքերը, պարոն Քարամյանի տեղեկացմամբ, մոնոլիտ-երկաթբետոնյա են, ունեն ստորգետնյա ավտոկայանատեղիներ, իսկ շենքերի առաջին հարկերն օգտագործվելու են հասարակական սպասարկման նպատակով: Նորակառույց շենքերի հարեւանությամբ գտնվող ներքին զորքերի զորամասը կտեղափոխվի Դավիթաշեն:

Տարոն Մարգարյանը վստահեցրեց, որ բազմաբնակարան շենքերի տարածքը կբարեկարգվի, կկառուցվի մանկական խաղահրապարակ, կանաչապատ հանգստի գոտի, կանցկացվի արտաքին լուսավորություն:

Սոցիալական այս ծրագրերի ընդհանուր արժեքը 16,5 միլիարդ դրամ:

 

Avan

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31