Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղևորահոսքի 10 տոկոս աճ` նախորդ փետրվարի համեմատ

Մարտ 04,2014 16:05

2014թ. փետրվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2013թ փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 91 170 ուղևոր, ապա 2014թ փետրվարի ցուցանիշը կազմում է 100 356 ուղևոր:

Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 14 տոկոս: 2014թ. փետրվարին կատարվել է 1385 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1219 չվերթի համեմատ:

Եթե 2013թ. փետրվարին դեպի <Զվարթնոց> կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 32 է: Բացի այդ  ավիաընկերություններից շատերը ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

 

  Ուղևորների թիվը 2013թ.  փետրվարին Ուղևորների թիվը 2014թ.  փետրվարին Տարբերությունը տոկոսային հարաբերությամբ
Ժամանող 40 882 48 007  + 17 %
Մեկնող 50 288 52 349  + 4 %
Ընդամենը 91 170 100 356  + 10 %

 

Զվարթնոց միջազգային օդանավակայան. ավելի շատ չվերթեր, ավելի լավ պայմաններ ուղևորների համար:

 

«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31