Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի մամուլի խոսնակը կդառնա գիտությունների դոկտոր

Մարտ 04,2014 16:03

Այս պահին Դրաստամատ Կանայանի անվան ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ, նրա գրասենյակի  ղեկավար՝ 35-ամյա Վիկտոր Սողոմոնյանի «Իշխանությունների տեղեկատվական ապահովման հիմնախնդիրները. հայեցակարգեր եւ գործընթացներ» թեմայով ատենախոսության պաշտպանությունը՝ «Քաղաքական ինստիտուտներ եւ գործընթացներ» մասնագիտացմամբ, գիտությունների դոկտորի աստիճանի հայցման համար:

Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակը պաշտպանում է Քաղաքական գիտությունների եւ միջազգային հարաբերությունների 056 խորհրդում ( Հ. Քոթանջյան, Պ. Չոբանյան):

Վիկտոր Սողոմոնյանը բանակում չի ծառայել: Գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ  Ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31